Գյուղ | ||
---|---|---|
Ծիրանեվանք | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Էրզրումի գավառ | |
Այլ անվանումներ | Զերեվանք, Զիրանավանք, Զիրավանք, Զրավան, Զրավանք, Ծիրանավանք, Չրավան, Չրավանք | |
Ազգային կազմ | թուրքեր | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Ծիրանեվանք, գյուղ Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Կարինի գավառում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 34 կմ հյուսիս-արևմուտք, Արևմտյան Եփրատի վտակ Սերչեմսու գետի ձախ կողմում՝ սարավանդի վրա։
Եղել է հայաբնակ գյուղ։ XX դարի սկզբին ուներ 8 տուն թուրք բնակիչ[2]։