Ծխելը թողնելու հեշտ միջոց անգլ.՝ The Easy Way to Stop Smoking | |
---|---|
Հեղինակ | Ալլեն Կարր |
Տեսակ | գրավոր աշխատություն և գրական ստեղծագործություն |
Ժանր | էսսե |
Թեմա | ծխում |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Հրատարակման տարեթիվ | 1985 |
Կայք | allencarr.com(անգլ.) |
Ծխելու թողնելու հեշտ միջոց (անգլ.՝ The Easy Way to Stop Smoking), ինքնաօժանդակման գիրք, որի հեղինակը բրիտանացի Ալլեն Կարրն է։ Գիրքը նպատակ ունի օգնել մարդկանց թողնել ծխելը` առաջարկելով մի շարք տարբեր մեթոդներ։ Առաջին անգամ տպագրվել է 1985 թվականին։ Չնայած ներկայացվել է տարբեր հայտնի մարդկանց կողմից, բայց Կարրի մեթոդն ունեցել է սահմանափակ փորձառական ուսումնասիրություն[1]։
30 տարի մոլի ծխող լինելուց հետո Կարրը թողել է ծխելը 1983 թվականին, 48 տարեկան հասակում։ Նա հետագայում թողել է հաշվապահի իր աշխատանքն ու նույն տարում բացել «հեշտ միջոցի» առաջին կլինիկան` կախվածություն ունեցող այլ մարդկանց օգնելու համար։ Կարրը ծխելը թողնելու և ավելորդ քաշից ազատվելու վերաբերյալ մի քանի գիրք է գրել, որոնցից մի քանիսը բեսթսելլեր են դարձել[2]։
Կարրը գրում է, որ ծխելու կախվածությունը հոգեբանական է և սա ծխախոտից կախվածության ամենաակնառու գործոնն է։ Գիրքը բաժանված է 44 գլուխների, որոնց նպատակն է գրքի ընթերցումն ավարտելուց հետո ընթերցողին օգնել կայացնել ծխելը թողնելու որոշումը[3]։
2015 թվականի տվյալներով Ալլեն Կարրի առաջարկած մեթոդի վերաբերյալ որևէ վերահսկված ուսումնասիրություն չի եղել[4]։
Թոքաբան և ծխախոտից կախվածության փորձագետ Բերտրանդ Դոթզենբերգը համարում է, որ Ալլեն Կարրի մեթոդն ավելի շատ գործ ունի կախարդանքի, քան թե` վկայակոչված մեթոդների հետ։ Ըստ Դոթզենբերգի` եթե վարժվելու մեթոդներն ընդունելի են, ապա Կարրի գիրքը բաց է թողնում նիկոտինի ֆիզիկական կախվածությունն ու հակադրվում է փոխարինող բուժմանը։ Նա եզրակացնում է, որ բժիշկները պետք է դեմ լինեն Ալլեն Կարրի ծխելը թողնելու հեշտ մեթոդին։ Քննադատները նշել են, որ Բերտրանդ Դոթզենբերգն հետաքրքրված է կախվածության ամենօրյա ուսումնասիրմամբ, այլ ոչ թե կախվածության հնարավոր հաղթահարմամբ[5]։