Ծնկածալ ողջույն

Ռևերանս
նկարիչ` Ուիլյամ Բուգրո

Ծնկածալ ողջույն կամ ռևերանս ( ֆր.՝ révérence — խոր ակնածանք, հարգանք, անգլ.՝ Curtsy), ավանդական ողջույնի ժեստ, արևմտյան մշակույթում տղամարդկանց խոնարհման իգական համարժեքը։

Ռևերանս կատարելիս կինը մեկ ոտքը հետ է տանում, թաթի մասով հպվելով հատակին, ծնկները ծալելով, կատարում կիսանստում, միաժամանակ կատարվում է գլխի թեքում, հայացքը ուղղելով ներքև։ Սովորաբար շրջազգեստը թեթևակի բռնում են ձեռքերով։ Պարային ռևերանսը կատարվում քայլքի հետ և ոտքերի թաթերի չափով առաջ շարժվելով[1]։

XVIII—XIX դարերում ռևերանս անում էին ոչ միայն կանայք։ Օրինակ, Ա. Ս. Պուշկինի «Պետրոս առաջինի արապը» վեպում երկու անգամ հիշատակվում է տղամարդու ռևերանսը. մի անգամ ցարին ողջունելիս, հաջորդ անգամ` խոսքը գնում է կնոջը ողջունելու համար երեք ռևերանս կատրելու անհրաժեշտության մասին։

Ողջույնի այս ձևը կիրառելի է առավել բարձր սոցիալական կարգավիճակ ունեցողին ողջունելիս։ Եվրոպական մշակույթում կանայք ավանդաբար խոնարհվել են արիստոկրատների կամ թագավորական ընտանիքի անդամների առջև։ Ինչպես նաև պարային էթիկետը պահանջում է, որ կինը խոնարհվի պարի սկզբում` պատասխանելով զուգընկերոջ խոնարհմանը։

Պարուհիները բեմի վրա ռևերանս են անում իրենց ելույթի վերջում, որպեսզի ցույց տան իրենց շնորհակալությունը և / կամ հանդիսատեսի ծափողջույններին ի պատասխան` հաճախ այդ ընթացքում իրար հետևից մի քանի ռևերանսներ են բեմի տարբեր կողմերում։ Ինչպես նաև բալետի աշակերտները ավանդաբար ռևերանս են անում ուսուցչին և դաշնակահարին պարապմունքների սկզբում և վերջում։

Խոնարհումը մեր օրերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակի ընթացքում ռևերանսը ետ է մղվել փոխարինվելով առավել անբռնազբոս խոնարհվելով (գերմաներեն` գերմ.՝ knickschen или knicksen, անգլ.՝ curtsy)[2]: Կինը փոքր-ինչ ծալում է ոտքերը և անում է գլխի թեթև շարժում։ Այս ծնկածալումը խորը չէ և, ի տարբերություն սահուն ռևերասի` կատարվում է արագ։ Ծնկածալ ողջույնը կիրառվել է որպես ուսուցչի առջև աշակերտի խոնարհման կամ տնային կին ծառայողները իրենց գործատուի առջև խոնարհման միջոց։

Ներկայումս կենցաղում ոչ ռևերանս, ոչ ծնկածալ խոնարհում գրեթե չի օգտագործվում։ Սակայն արիստոկրատական շրջանակներում խոնարհվելը (որպես «արքունական խորնարհում») դեռևս օգտագործվում է ավելի բարձր աստիճան ունեցողների նկատմամբ։ Նաև դեռևս պահպանվում է թագավորական ընտանիքի անդամների առջև ռևերանս անելու ավանդույթը։ Մինչև 2003 թվականը Ուիմբլդոնի առաջնության կին խաղացողներից ակնկալվում էր, որ առաջնության մրցանակաբաշխության ժամանակ պետք է խոնարհվեն արքունական օթյակի առջև։ Այժմ դա թողնված է խաղացողների հայեցողությանը[3]։

Նմանապես, եկեղեցական միջավայրում դեռևս առկա է կանանց ռևերանսը հոգևորականների առջև, նաև տղամարդիկ երբեմն ծնկի են գալիս որպես եկեղեցու խոնարհ ծառա (ենթադրվում է), օրինակ՝ Հռոմի պապի առջև` միաժամանակ Ձկնորսի մատանին համբուրելով[4]։

Խոնարհվելը երբեմն կիրառվում է, օրինակ՝ (դպրոցական) թատերական ներկայացումներում վերջին ծափերի ժամանակ կամ պարահանդեսների ժամանակ։

Խոնարհվելը դեռ տարածված է ասիական հասարակություններում (մասնավորապես Հարավային Կորեայում և Ճապոնիայում)։ Մալայզիայում, Ինդոնեզիայում և Թաիլանդում, բայց նաև Թուրքիայում, հատուկ իրավիճակներում ռևերանսը համակցվում է ձեռքի համբույրով, որը կոչված է արտահայտելու հարգանք և երախտագիտություն։

Պարահանդեսային պարերում պարուհին նախքան վիեննական վալսը սկսելը խոնարհվում է իր զուգընկերոջը։

Ռևերանսի էքստրեմալ տեսակ է «Տեխաս դիփը», որը կատարում է տեխասցի դեբյուտանտը։ Երիտասարդ կինը խաչելով կոճերը, ապա ծալելով ծնկները և խոնարհվում է` դանդաղորեն իր ճակատն իջեցնելով դեպի հատակը։ Ռևերանսի ժամանակ ուղեկցուհու ձեռքը պահում է զուգընկերը։ Դեբյուտանտը գլուխը թեքում է հատակին մոտեցնելու պահից առաջ՝ խուսափելով զգեստը շրթներկով կեղտոտելուց[5][6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Judith Martin (2005). Miss Manners' guide to excruciatingly correct behavior. W. W. Norton & Company. էջ 692. ISBN 978-0-393-05874-1.
  2. «Этимологический словарь Фасмера : книксен». starling.rinet.ru. Վերցված է 2023 թ․ փետրվարի 8-ին.
  3. «Wimbledon abandons the Royal Box curtsey». www.telegraph.co.uk. Վերցված է 2023 թ․ փետրվարի 8-ին.
  4. «Im Vatikan bricht eine neue Ära an». www.fr.de (գերմաներեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 8-ին.
  5. Vida, Vendela (2000 թ․ հունիսի 12). Girls on the Verge: Debutante Dips, Drive-bys, and Other Initiations (անգլերեն). Macmillan. ISBN 978-0-312-26328-7.
  6. Debutante Texas Dip Practice Video, Վերցված է 2023-02-09-ին