Ծնողական իրավունքներևաբորտ (անգլ.՝ The paternal rights and abortion), աբորտի հարցի և հայրերի իրավունքների շարժման ընդլայնումը։ Աբորտը զույգերի միջև կարող է անհամաձայնության և դատերի պատճառ դառնալ։
Հռոմեական իրավունքը թույլատրում էր աբորտը՝ միայն կենսաբանական հոր համաձայնության առկայության դեպքում։ Կայսր Սեպտիմիոս Սևերոսը որոշում է կայացրել մոտավորապես մ.թ. 211 թվականին, որ կինը, ով վիժել է առանց ամուսնու համաձայնության, պետք է աքսորի ենթարկվի ամուսնուն երեխաներից զրկելու համար[1][2]։
Մ․թ․ 66 թվականին Կլյուենտիուսի համար իր ելույթում, Կիկերոնը վկայում է մի դեպք, որը նա լսել էր, երբ միլետոսցի մի կին դատապարտվել է մահվան՝ հղիությունը ընդհատելու համար՝ կաշառք ստանալով նրանցից, ովքեր պատրաստվում էին ժառանգել իր ամուսնու ունեցվածքը, երեխայի չծնվելու դեպքում։ Կիկերոնն ասաց, որ դրանով նա «ոչնչացրել է հոր հույսը, նրա անվան հիշողությունը, նրա ցեղի շարունակությունը, իր ընտանիքի ժառանգորդին, մի քաղաքացու, ով հայրենիքի ապագան էր դառնալու»[3]։
Ք.ա. 4-րդ դարում, Ալեքսանդրիայից (Եգիպտոս) հույն գրող Սոպատերը մեջբերում է փաստաբան Լիսիասի խոսքերրը, որը վկայակոչում էր Աթենքում տեղի ունեցած դատավարությունը, որտեղ Անտիգեն անունով մի տղամարդ մեղադրում էր իր կնոջը, իրեն որդուց զրկելու համար՝ աբորտի միջոցով[1]։
Անկախ նրանից, թե տղամարդը օրինական իրավունք ունի առաջ մղելու իր անձնական շահերը կնոջ շահերից՝ լինի դա աբորտի, հայրության կամ որդեգրման հարցում, տարբերվում են ըստ տարածաշրջանների։
Դեռ Ռոուին ընդդեմ ՈՒեյնի ժամանակ, Միացյալ Նահանգների որոշ նահանգներ փորձել են ընդունել օրենքներ, որոնք պահանջում են ամուսնու համաձայնությունը։ Այս բոլոր օրենքները հակասահմանադրական են ճանաչվել, 1976 թվականի «Պլանավորված ծնողությունն ընդդեմ Դանֆորտի» ամուսնական համաձայնության որոշման մեջ և 1992 թվականի «Պլանավորված ծնողությունն ընդդեմ Քեյսիի» ամուսինների իրազեկման որոշման մեջ:[6]
Չինաստանում աբորտի դիմած կնոջ ամուսինը 2002 թվականին հայց է ներկայացրել նրա դեմ, համաձայն օրենքի, որը նախատեսում էր սեռական հավասարություն հաստատել երեխա ունենալու և հակաբեղմնավորիչ որոշումների հարցում։ Օրենքը նշում էր, որ կինն իր ամուսնու նկատմամբ գերակայություն չունի երեխա ունենալու որոշման հարցում[7]։
Մի շարք իրավական գործեր են ծագել Արևմտուտքում, որոնցում տղամարդիկ փորձել են կանխել կանանց աբորտի դիմելուց, ում հետ նրանք սեռական ակտիվություն են ունեցել, սակայն բոլորն էլ մատնվել են ձախողման։
1978: Միացյալ Թագավորությունում, Լիվերպուլից Ուիլյամ Փաթոնը փորձել է արգելել իր բաժանված կնոջը՝ Ջոանին, աբորտի դիմել` Փաթոն ընդդեմ բրիտանական հղիության խորհրդատվական ծառայության հոգաբարձուների 1978 թվականի գործով։ Դատավորը վճիռը կայացրել է հօգուտ նրա կնոջ, և պարոն Փաթոնի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում լսումներ անցկացնելու ավելի ուշ պահանջը նույնպես մերժվել է[8][9][10]։
1987: Միացյալ Թագավորությունից Ռոբերտ Քարվերը փորձել է կանխել աբորտը 1987 թվականին C ընդդեմ S-ի գործով։ Նա պնդում էր, որ նորածնի կյանքի պահպանման մասին օրենքը կիրառելի է պտղի համար, քանի որ այդ ժամանակ նրա նախկին ընկերուհին 21 շաբաթական հղի էր։ Երբ Արդարադատության բարձրագույն դատարանը և Վերաքննիչ դատարանը մերժեցին գործը, այն բերվեց Լորդերի պալատ, որտեղ երեք Օրենքի լորդեր կողմ էին նախկին որոշումներին: Ամբողջ դատավարությունը տևեց 36 ժամ, քանի որ առողջապահության վարչությունը մերժեց աբորտի թույլտվությունը նախքան որոշումը կայացնելը ՝ գործը դարձնելով Բրիտանական իրավունքի պատմության մեջ ամենաարագներից մեկը։ Այնուամենայնիվ, տուժած կինը նախընտրեց հղիությունը հասցնել մինչև վերջ և երեխային տվեց Քարվերին[8][9][10][11]։
1989: Քվեբեկից Ժան-Գի Տրամբլեն դատական հայց է ներկայացրել իր ընկերուհու՝ Շանտալ Դեյգլի դեմ ՝ փորձելով խանգարել նրա արհեստական հղիության ընդհատումը 1989 թվականի Կանադական Տրամբլեն ընդդեմ Դեյգլի գործի շրջանակներում ։ Կանադայի Գերագույն դատարանը, այնուամենայնիվ, որոշեց, որ նման նախադեպ չի եղել, երբ տղամարդը իրավունք ուներ պաշտպանել իր «պոտենցիալ սերունդները», քանի որ չի հաստատվել, որ պտուղը կյանքի իրավունք ունի ՝ համաձայն Մարդու իրավունքների և ազատությունների Քվեբեկի խարտիայի։
2001:Մեծ Բրիտանիայի Քովենթրի քաղաքից Սթիվեն Հոնը անհաջող կերպով փորձել է խանգարել իր նախկին ընկերուհուն ՝ Քլեր Հանսելին, աբորտի դիմելուց[12]։
Այն տղամարդկանց մասին, ովքեր որոշել են հրաժարվել ծնողական պարտականություններից անցանկալի հղիության դեպքում և խնդրում են ֆինանսական աբորտ։
2006: Մեթ Դուբեյի երեխայի աջակցության գործը դատավարություն էր Մեթ Դուբեյի և նրա նախկին ընկերուհու միջև, երկուսն էլ Միչիգան նահանգի Սաչինո քաղաքից։ Դատական փաստաթղթերում Դուբեյը պնդում էր, որ նախկին ընկերուհուն հայտնել է, որ չի պատրաստվում հայր դառնալ ։ Դուբեյը նաև դատական փաստաթղթերում նշել է, որ ի պատասխան իրեն ասել է, որ անպտուղ է, և որ որպես լրացուցիչ պաշտպանություն օգտագործել է հակաբեղմնավորիչ միջոց[13]։ Տղամարդկանց իրավունքների պաշտպանության ազգային կենտրոնը գործն անվանել է «Ռոուին ընդդեմ Ուեյնի տղամարդկանց համար»։ Դուբեյի հայցը մերժվել է դատավորի կողմից ։
2006: Ուրուգվայում տղամարդը հանդես է եկել կնոջը օրինական աբորտից պաշտպանելու օգտին։ Դատավոր Պուրա Բուքը արգելեց այս աբորտը։
Տղամարդիկ, ովքեր փորձել են ստիպել կնոջը աբորտի դիմել։
2009: Անանուն իսրայելցի տղամարդը դատարանին խնդրել է ստիպել իր նախկին ընկերուհուն աբորտի դիմել՝ պնդելով, որ նա ստել է հակաբեղմնավորման մասին, և որ վաղ հայրությունը «կփչացնի իր կյանքը»։ Դատարանը մերժեց նրա փաստարկը՝ նշելով, որ հայրը հղիությունը կանխելու որոշման մեջ իրավունքներ չունի[14]։
Նրանք, ովքեր պաշտպանում են տղամարդու իրավունքը ՝ միջամտելու կնոջ վերարտադրողական որոշումներին, պնդում են, որ խելամիտ չէ, որ բեղմնավորումը տեղի ունենալուց հետո կանայք հնարավորություններ ունեն օրինականորեն հրաժարվել հղիությունից և ծնողական պարտականություններից (օրինակ ՝ առավոտյան հակաբեղմնավորիչ հաբեր ընդունելը, աբորտը, որդեգրումը կամ ապաստանի մասին օրենքները), մինչդեռ տղամարդիկ դրանք չունեն[15]։ Արմին Բրոթն այս առիթով ասել է.«Կինը կարող է օրինականորեն զրկել տղամարդուն ծնող դառնալու իրավունքից կամ ստիպել նրան դառնալ այդպիսին իր կամքին հակառակ»[16]։ Ըստ էության, տղամարդուն կարող են պարտադրվել հայրական պարտավորություններ հակառակ նրա ցանկության, ինչպիսիք են օրինակ երեխայի աջակցության վճարը։ Սա կարող է պոտենցիալ կիրառելի լինել նույնիսկ այն դեպքում, երբ բեղմնավորումը տեղի է ունեցել առանց նրա իմացության կամ համաձայնության, օրինակ ՝ ծնելիության վերահսկման սաբոտաժի, սերմնահեղուկի գողության կամ տղամարդու կողմից սեռական բռնության հետևանքով[17][18]։
Տղամարդկանց և հայրերի իրավունքների պաշտպանները պնդում են, որ տղամարդիկ պետք է բողոքարկման իրավունք ունենան իրենց զուգընկերների հղիության արհեստական ընդհատման որոշումների մեջ[19][20][21][22]։ Նմանապես արտահայտվում է նաև փիլիսոփա Ջորջ Հարրիսը, որ եթե տղամարդը բեղմնավորում է կնոջը՝ փոխադարձ համաձայնությամբ երեխա ունենալու նպատակով, ապա այդ կնոջ համար բարոյապես անընդունելի կլինի հետագայյում աբորտի դիմելը[23]։ Նրանք, ովքեր դեմ են, որ տղամարդիկ անմիջական մասնակցության իրավունք ունենան, պնդում են, որ քանի որ հենց կնոջ օրգանիզմն է կրում պտուղը, աբորտի որոշումը միայն նրան է պատկանում[15][24]։ Բրուքլինի իրավաբանական դպրոցի պրոֆեսոր Մարշա Գարրիսոնը հայտարարել է, որ ԱՄՆ դատարանները ընդունում են, որ «սաղմը կնոջ օրգանիզմում է, այն նրա ներսումէ և չի կարող առանձնացվել նրանից, այնպես որ երեխա ունենալը ոչ միայն նրա որոշումն է․ այլև նրա իրավունքը․ ամենը նրա մարմնի մասին է»[25]։
ԱՄՆ Գելապի ինստիտուի 2002 թվականի հատուկ զեկույցում նշվում է, որ միայն 38%-ն է դեմ կնոջ ամուսնուն աբորտի մասին ծանուցելու մասին[26]։ Արդեն 2003 թվականին Գելապի ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքում 72%-ը կողմ է արտահայտվել ամուսնուն ծանուցելուն, իսկ 26%-ը՝ դեմ։ Հարցված տղամարդկանց 79%-ը և կանանց 67%-ը կողմ են արտահայտվել ամուսնական զույգերին ծանուցմանը[27]։
Բիոէթիկայի մասնագետ Յակոբ Ապելը հարցրել է․«Եթե տղամարդկանց իրավունք է տրվում կնոջ աբորտի որոշմանը բողոքարկել այն դեպքում, երբ նա պատրաստ է հոգալ երեխայի հարցերը, ապա ինչու՞ իրավունք չի տրվում աբորտ պահանջել, եթե նա չի ցանկանում ապահովել երեխայի կարիքները»[28]։
Անդրադառնալով այն դեպքերին, երբ մայրերը պահանջում էին, որ տղամարդիկ, ովքեր չեն ցանկանում հայր դառնալ, վճարեն երեխայի աջակցությունը՝ Հարավային Կարոլինայի փաստաբան Մելլանի Մաքքալին, իր 1998 թվականի հոդվածում ասել է․ «Տղամարդկանց աբորտ. ենթադրյալ հոր իրավունքի, իր շահերի ու պարտավորությունների խլումը չծնված երեխայի նկատմամբ »։ Նա ներկայացրեց "տղամարդկանց աբորտի" տեսությունը, որում նա պնդում է, որ տղամարդիկ պետք է կարողանան մերժել իրենց իրավական պարտավորությունները անցանկալի երեխաների նկատմամբ[15][17]։
Այդ է հնարավոր դիրքորոշումը, որ տղամարդիկ պետք է ազատ լինեն հրաժարվելու իրենց անքակտելի պարտականություններից և իրավունքներից, հավատարիմ մնան այն դիրքորոշմանը, որ մարդը պետք է համաձայնի ստանձնել այդ պարտականությունները, որպեսզի ստիպված լինի հետևել դրանց և միայն այդպիսով վաստակել ծնողական իրավունքները։ Դա այն է, ինչ տեղի է ունենում որդեգրման ժամանակ։
↑ 17,017,1McCulley MG (1988). «The male abortion: the putative father's right to terminate his interests in and obligations to the unborn child». J Law Policy. 7 (1): 1–55. PMID12666677.
↑Cahill, Charlotte (2010). «Men's Movement». In Chapman, Roger (ed.). Culture Wars: An Encyclopedia of Issues, Viewpoints, and Voices. Armonk: M.E. Sharpe. էջ 355. ISBN978-0-7656-1761-3.
↑Drakich, Janice (1989). «In search of the better parent: The social construction of ideologies of fatherhood». Canadian Journal of Women and the Law. 3 (1): 69–87. «In the case of abortion, fathers' rightists are accusing women of denying fathers' paternal instincts and are lobbying for fathers' rights to veto abortion decisions.»