Ծովափից վեր անգլ.՝ Up from the Beach | |
---|---|
Երկիր | ԱՄՆ Ֆրանսիա |
Ժանր | դրամա և ռազմական ֆիլմ |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ և Նորմանդական դեսանտային օպերացիա |
Թվական | 1965 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռոբերտ Փերիշ[1] |
Դերակատարներ | Քլիֆ Ռոբերտսոն, Իրինա Դեմիք, Ռեդ Բաթոնս, Բրոդերիկ Քրոուֆորդ, Ֆերնան Լեդու, Ֆրանսուա Ռոսի, Մարիուս Գորինգ, Ռայմոն Բյուսեր, Սլիմ Փիքենս, Ջեյմս Ռոբերթսոն Ջասթիս և Ժորժ Շամարա |
Օպերատոր | Վալտեր Վոտից |
Նկարահանման վայր | Նորմանդիա |
Կինոընկերություն | 20th Century Studios |
Տևողություն | 99 րոպե |
Ծովափից վեր, 1965 թվականին նկարահանված ֆրանս-ամերիկյան ֆիլմ պատերազմի մասին։ Ռեժիսորը Ռոբերտ Փերիշն է, իսկ գլխավոր դերերում՝ Քլիֆ Ռոբերտսոնը, Ռեդ Բաթոնսը և Ջեյմս Ռոբերտսոն Ջասթիսը[2]։ Ֆիլմը նկարահանվել է է 1959 թվականի Ջորջ Բարի «Տապանագիր թշնամու համար» վեպի հիման վրա[3]։
Օմահա բիչում Նորմանդիայի դեսանտի իջնելուց հետո ամերիկյան ջոկը ազատ է արձակում մի խումբ ֆրանսիացի պատանդների, սակայն Վիերվիլ սյուր Մերի հարձակման ժամանակ ունենում է զոհեր։
Նրանք գերի են վերցնում մի գերմանացի սպայի, որը, իր իրավասության սահմաններում, բարյացակամ էր վերաբերվել ֆրանսիացիներին, սակայն ամերիկացի սերժանտը բացահայտում է, որ թեժ մարտ վարող ժամանակավոր գծի վրա ոչ ոք չի ցանկանում, որ իրենց անհանգստացնեն բանտարկյալները։
Ֆիլմը նկարահանվել է Շերբուր Օկտևիլում ֆրանսիացի դերասանների մասնակցությամբ և ցուցադրվել է Նորմանդիայի դեսանտ իջնելուց հետո, որտեղ մի խումբ դաշնակից զինվորներ փորձել է ապաստան տրամադրել ֆրանսիացիներին, որոնք պետք է մահապատժի ենթարկվեին նացիստների կողմից։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը չի սատարել ֆիլմի նկարահանմանը, այդ իսկ պատճառով ամերիկյան զինվորների դերը կատարել են ֆրանսիացի զինվորները[4]։
Ռոբերտ Փերիշը նշել է, որ Դերիլ Զանուկը նկարել է մի ֆիլմ, որպեսզի օգտագործի «Ամենաերկար օրը» ֆիլմի չօգտագործված կադրերը, այնուհետև վաճառել է ֆիլմը՝ որպես շարունակություն։ Քլիֆ Ռոբերտսոնն ասել է, որ իրեն տվել են «Messerschmitt Bf.108 Taifun» մոնոպլանը, որն օգտագործվել էր ֆիլմում։ Ռոբերտսոնը պնդում էր, որ Զանուկը ցանկացել է ստեղծել մի ֆիլմ, որտեղ կցուցադրի իր ընկերուհի Իրինա Դեմիքին, որը նկարահանվել էր «Ամենաերկար օրը» ֆիլմում։ Ռոբերտսոնը ֆիլմն անվանել է «Ծովափից վեր»[5]։ Իրինա Դեմիքը, Ռեդ Բաթոնսը և Ֆերնան Լեդուն նկարահանվել են «Ամենաերկար օրը» բնօրինակ ֆիլմում։
Օսկար Վերները գերմանացի սպայի դերի համար առաջին ընտրությունն էր, սակայն դերը ի վերջո խաղացել է Մարիուս Գորինգը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Վերմախտի վետերան Վերները դերից հրաժարվեց այն պատճառաբանությամբ, որ իր կարծիքով այդ ժամանակվա ոչ մի գերմանացի սպա չէր ունենա այդպիսի մարդասիրական զգացումներ, ինչպիսին ֆիլմում ներկայացված սպան ուներ[6]։
Ըստ «Fox records»-ի՝ ֆիլմը վարձույթից պետք է վաստակեր $4,200,000 ԱՄՆ դոլար, սակայն վաստակեց $2,645,000[7] ։
|