Ծուղակ ծնողների համար անգլ.՝ The Parent Trap | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն, կատակերգության կրկին ամուսնանալու մասին, մանկական ֆիլմ, վեպի էկրանավորում, դրամա և երաժշտական ֆիլմ |
Թեմա | մանկական ճամբար |
Հիմք | Lottie and Lisa?[1] |
Թվական | հունիսի 12, 1961[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դևիդ Սվիֆթ[1] |
Պրոդյուսեր | Ուոլթ Դիսնեյ |
Սցենարի հեղինակ | Դևիդ Սվիֆթ[1] |
Դերակատարներ | Հայլի Միլս[1], Մորին Օ’Հարա[1], Բրայան Քիթ[1], Չարլզ Ռագլզ[1], Ունա Մերքել[1], Լեո Գ. Քերոլ[1], Քեթլին Նեսբիթ[1], Ռութ ՄակԴևիթ[1], Նենսի Քուլփ[1], Ֆրենկ դե Վոլ[1], Ջոն Միլս, Ջոաննա Բարնս[1], Քրեհան Դենթոն[1] և Լինդա Ուոթքինս[1] |
Օպերատոր | Լյուսիեն Բալարդ[1] |
Երաժշտություն | Փոլ Սմիթ[1] և Շերման եղբայրներ[1] |
Մոնտաժ | Ֆիլիպ Ու. Անդերսոն[1] |
Պատմվածքի վայր | Կալիֆոռնիա |
Կինոընկերություն | Walt Disney Pictures |
Տևողություն | 124 րոպե[1] |
Շահույթ | 25 150 385 $ |
Պաշտոնական կայքէջ |
«Ծուղակ ծնողների համար» (անգլ.՝ «The Parent Trap»), 1961 թվականի ամերիկյան ռոմանտիկ կատակերգություն, որի սցենարի հեղինակը և ռեժիսորը Դեյվիդ Սվիֆթն է[2][3][4]։ Գլխավոր դերերում նկարահանվել են Հեյլի Միլսը, Մորին Օ'Հարան և Բրայան Քիտը։ Ֆիլմի սցենարը հիմնված է Էրիխ Կեստների «Լոթի և Լիզա» (գերմ.՝ Das Doppelte Lottchen) գրքի վրա[5]։ Նրա գրքի հիմքում «Երեք սիրուն աղջիկներ» (1936) ֆիլմի սյուժեն է։ «Ծուղակ ծնողների համար» ֆիլմն առաջադրվել է «Օսկար» մրցանակի երկու անվանակարգերում՝ «Լավագույն ձայն» և «Լավագույն մոնտաժ»[6], սակայն երկու անվանակարգերում էլ հաղթել է «Վեստսայդյան պատմությունը»։ Ավելի ուշ նկարահանվել է ֆիլմի երեք հեռուստատեսային շարունակություն՝ «Ծուղակ ծնողների համար II», «Ծուղակ ծնողների համար III» և «Ծուղակ ծնողների համար։ Մեղրամիս Հավայան կղզիներում», ինչպես նաև 1998 թվականի ռեմեյքը, որի գլխավոր դերը կատարել է Լինդսի Լոհանը[7]։ 1961 թվականին հրապարակվել է ֆիլմի հիման վրա ստեղծված կոմիքս, որը ադապտացրել և պատկերազարդել է Դեն Շպիգլը[8][9]։
Երկվորյակներ Շերոն Մաքքենդրիկը և Սյուզան Էվերսը (Հեյլի Միլս) ծանոթանում են ամառային ճամբարում՝ սկզբում չհասկանալով, որ քույրեր են։ Մրցակցելով միմյանց հետ՝ նրանք միմյանց փոքր տհաճություններ են պատճառում։ Որպես պատիժ նրանք փակվում են մեկուսարանում, որտեղ պարզում են, որ երկուսն էլ ոչ լրիվ ընտանիքներից են, իսկ իրենց ծնողներն ամուսնալուծվել են իրենց ծնվելուց անմիջապես հետո։ Եվ նրանք որոշում են փոխել տեղերը. Սյուզանը Բոստոն է մեկնում Շերոնի փոխարեն, իսկ Շերոնը մեկնում է Կալիֆոռնիա։
Երբ Շերոնն իմանում է, որ իրենց հայրը պատրաստվում է ամուսնանալ, զանգահարում է Սյուզանին, և նրանք որոշում են, որ իրենց մայրը պետք է թռչի Կալիֆոռնիա և խանգարի հարսանիքի անցկացմանը։
Հեյլի Միլսի՝ միաժամանակ երկու դեր կատարելու համար ստուդիան առաջին անգամ օգտագործել է այսպես կոչված «նատրիումի գործընթացը», որը հետագայում օգտագործվել է մի քանի տասնամյակ[10]։
{{cite book}}
: CS1 սպաս․ այլ (link)
|