Ծպտյալ հայեր, արևմտահայերի ժառանգների անվանումն է, որոնք բնակվում են Թուրքիայում, քաղաքական և հասարակական պատճառներով թաքցնելով իրենց ազգային պատկանելությունը[1]։ Ծպտյալ հայերի քանակը ըստ տարբեր հետազոտությունների կարող է հասնել մինչև 5 միլիոն մարդու։ Բնակվում են հիմնականում Արևմտյան Հայաստանի տարածքում, որոշակի քանակությամբ նաև Կիլիկիայում։
Հայերը ծագում են Հայկական լեռնաշխարհից[2]։ Վեցերորդ վիլայեթ կոչվողի արևմտյան հատվածները 16-րդ դարում Ամասիայի պայմանագրով անցնում են Օսմանյան կայսրության վերահսկողության տակ[3][4]։ Հայերը տարածքի բնակչության ճնշող մեծամասնությունն են եղել մինչև 17-րդ դարը. սակայն նրանց թիվը աստիճանաբար նվազել է, և 20-րդ դարի սկզբին հայերը կազմում էին Արևմտյան Հայաստանի բնակչության մոտ 38%-ը։ Քրդերը կազմում էին բնակչության զգալի մասը[5]։
Հայոց ցեղասպանության ժամանակ՝ 1915 թվականին և դրան հաջորդած տարիներին իրենց պապենական հողերում ապրող հայերը երիտթուրքական կառավարության կողմից համակարգված կերպով բնաջնջվեցին։ Ցեղասպանությունն իրականացրած իթթիհադականները նացիստների պես ռասայի և ազգության մասին նույն ըմբռնումը չունեին, այն է, որ ազգությունը կարող է փոխվել կրոնափոխության միջոցով, և որով բողոքական և կաթոլիկ հայերը կարող էին ազատվել տեղահանությունից[6]։
Ցեղասպանության պատմաբան Նորման Նայմարքը գրում է.
«Հազարավոր հայ երեխաներ մեծացել են որպես մուսուլմաններ և թուրքեր, իսկ կանայք և աղջիկները կանոնավոր կերպով դավանափոխ են եղել, հարեմներ են տարվել և ամուսնացել թուրք, քուրդ և չերքեզ տղամարդկանց հետ։ Արևմտյան տերությունները և հակաիթթիհադիստ օսմանյան պաշտոնյաները վերամիավորվեցին իրենց հայ ընտանիքների և համայնքների հետ։ Բայց տասնյոթ տարեկան և բարձր կանայք կամ մուսուլմանների հետ ամուսնացածները կարող էին մնալ իրենց նոր ընտանիքներում, և շատերը այդպես արեցին։ Ֆրանսիայի աջակցությամբո շատ հայ երեխաներ թուրք ընտանիքներից հետ վերադարձվեցին հայ համայնքին»։
Երբ Առաջին համաշխարհային պատերազմից հետո օգնության աշխատողները և փրկված հայերը սկսեցին փնտրել և հետ պահանջել իրենց հայ երեխաներին, միայն մի փոքր տոկոսը գտնվեց և վերամիավորվեց, մինչդեռ շատ ուրիշներ շարունակեցին ապրել որպես իսլամադավան։ Եղել են դեպքեր, երբ ամբողջ ընտանիքներն ընդունել են իսլամ՝ ցեղասպանությունից փրկվելու համար[7]։
Իսլամ ընդունելուց հետո ծպտյալ հայերից շատերն ասում էին, որ դեռևս անարդար վերաբերմունքի են արժանանում. նրանց հողերը հաճախ բռնի զավթվում էին, տղամարդկանց նվաստացնում էին, «թլփատության ստուգումներ» էին իրականացնում բանակում, իսկ ոմանք խոշտանգվում էին[8]։ 1930-ական թվականներին և 1980-ական թվականներին թուրքական կառավարությունը գաղտնի հետաքննություն է անցկացրել ծպտյալ հայերի վերաբերյալ[9]։
«Ծպտյալ հայեր» տերմինը մտել է գործածության մեջ դեռևս 1956 թվականից[10]։
Ծպտյալ հայերը պաշտոնական փաստաթղթերում նշվում են որպես քուրդ կամ թուրք, երբեմն որպես արաբ, խոսում քրդերեն կամ թուրքերեն լեզուներով, որոշ շրջաններում նաև հայերենի տեղական բարբառներով [11][12]:
Մարզ | Պաշտոնական կարգավիճակ | Ընտանիքներ |
Կայսերի | թուրք, Ադըղեներ, քուրդ | |
Վան | քուրդ | |
Մալաթիա | քուրդ | |
Շանլըուրֆայի մարզ | քուրդ, արաբ | |
Մարաշ | թուրք, քուրդ | |
Էրզրում | թուրք, քուրդ | |
Սեբաստիա | թուրք, քուրդ | |
Ադանա | թուրք, քուրդ, արաբ | |
Թունջելի | քուրդ | |
Բիթլիս | քուրդ | |
Ադիյաման | քուրդ | |
Մարդին | արաբ | |
Երզնկա | քուրդ | |
Սղերթ | արաբ, քուրդ | |
Հաթայ | արաբ | |
Խարբերդ | քուրդ | |
Դիարբեքիր | քուրդ, ասորի | |
Ընդհանուր | ծպտյալ հայեր | 37,055 |
---|
{{cite journal}}
: Cite uses generic title (օգնություն)