ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 1981 Campeonato de la CONCACAF 1981 | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | ![]() |
Քաղաքներ | 1 |
Մարզադաշտեր | 1 |
Մրցաշրջանի ժամկետ | նոյեմբերի 1 — նոյեմբերի 22 |
Մասնակիցներ | 6 |
Մրցանակային տեղեր | |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Հաճախությունը | 473 776 (31 585 խաղում) |
Խաղեր | 15 |
Խփված գոլեր | 28 (1.87 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | ![]() ![]() |
← 1977 ![]() |
Ֆուտբոլի Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային առաջնության՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության ութերորդ խաղարկությունը տեղի ունեցավ Հոնդուրասում 1981 թ. նոյեմբերի 1-ից մինչև 22-ը։ Բոլոր հանդիպումները խաղացվել են մայրաքաղաք Տեգուսիգալպայում։ Այս անգամ վեց հավաքականներ մեկ շրջանով մրցությամբ ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնի կոչումից բացի խաղարկեցին նաև 1982 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի 24 ուղեգրերից ԿՈՆԿԱԿԱՖ-ին հատկացված երկու ուղեգրերը։
Հավաքական | Մասնակցությունը | Որակավորման ճանապարհը | |
---|---|---|---|
Հյուսիսամերիկյան զոնա | |||
![]() |
2-րդ | հյուսիսամերիկյան ընտրական զոնայի հաղթող | |
![]() |
8-րդ | հյուսիսամերիկյան ընտրական զոնայում 2-րդ տեղ | |
Կենտրոնամերիկյան զոնա | |||
![]() |
5-րդ | կենտրոնամերիկյան ընտրական զոնայի հաղթող | |
![]() |
4-րդ | կենտրոնամերիկյան ընտրական զոնայում 2-րդ տեղ | |
Կարիբյան զոնա | |||
![]() |
2-րդ | կարիբյան ընտրական զոնայի A խմբի հաղթող | |
![]() |
6-րդ | կարիբյան ընտրական զոնայի B խմբի հաղթող |
Տեգուսիգալպա | |||||
Տիբուրսիո Կարիաս Անդինո մարզադաշտ | |||||
իսպ.՝ Estadio Tiburcio Carías Andino | |||||
35 000 նստատեղ | |||||
![]() |
---|
Մրցաշարի հիմնական ֆավորիտներ էին համարվում գործող չեմպիոն Մեքսիկայի և կազմակերպիչ երկրի՝ Հոնդուրասի հավաքականները։ Հոնդուրասը կարողացավ հանդես գալ որպես առաջատար. հոնդուրասցիներն առաջին չորս տուրերում տարան երեք հաղթանակ և խաղացին մեկ ոչ ոքի՝ նախօրոք ձևակերպելով իրենց առաջին չեմպիոնությունը մայրցամաքային առաջնության խաղարկություններում և նվաճելով 1982 թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ին հատկացված երկու ուղեգրերից մեկը։ Վերջին՝ հինգերորդ տուրից առաջ մեքսիկացիները խփած ու բաց թողած գոլերի տարբերության ավելի լավ ցուցանիշի շնորհիվ զբաղեցնում էին երկրորդ տեղը՝ ունենալով 4 միավոր։ Նույնքան միավոր էին վաստակել նաև Կանադայի և Սալվադորի ազգային թիմերը։ Այսպիսով, աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի երկրորդ ուղեգրի տերը որոշվելու էր վերջին տուրում։ Որոշիչ հանդիպումներից նախ կայացավ Սալվադորի և Հայիթիի միջև հանդիպումը, որն ավարտվեց սալվադորցիների հաղթանակով 1:0 հաշվով։ Սալվադորին շրջանցելու համար Կանադայի հավաքականին անհրաժեշտ էր ընդամենը հաղթել Կուբայի հետ խաղում, իսկ մեքսիկացիների նկատմամբ առավելությունը պահպանելու համար ցանկալի էր տանել խոշոր հաշվով հաղթանակ, սակայն խաղն ավարտվեց 2:2 հաշվով։ Վերջին խաղում Մեքսիկային անհրաժեշտ էր հաղթել իր մրցաշարային խնդիները իրագոծախ Հոնդուրասին, սակայն հոնդուրասցիները թույլ չտվեցին Մեքսիկային առավելության հասնել, խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ ոքի, և վերջինս զրկվեց աշխարհի առաջնության ուղեգրից՝ մրցաշարում զբաղեցնելով ընդամենը երրորդ տեղը։ Հետաքրքիր է, որ Սալվադորը աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք բերեց մրցաշարի հինգ հանդիպումներում խփելով ընդամենը երկու գոլ և բաց թողնելով մեկը։
Տեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | ![]() |
5 | 3 | 2 | 0 | 8 | 1 | +7 | 8 |
2 | ![]() |
5 | 2 | 2 | 1 | 2 | 1 | +1 | 6 |
3 | ![]() |
5 | 1 | 3 | 1 | 6 | 3 | +3 | 5 |
4 | ![]() |
5 | 1 | 3 | 1 | 6 | 6 | 0 | 5 |
5 | ![]() |
5 | 1 | 2 | 2 | 4 | 8 | -4 | 4 |
6 | ![]() |
5 | 0 | 2 | 3 | 2 | 9 | -7 | 2 |
Հանդիպումների արդյունքները
1 նոյեմբերի |
Մեքսիկա ![]() |
4 : 0 | ![]() |
Կարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա Հանդիսական՝ 40 909 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Ռիկարդո Կաստրո ![]() Ուգո Սանչես ![]() Մանուել Մանսո ![]() |
Հղում |
2 նոյեմբերի |
Կանադա ![]() |
1 : 0 | ![]() |
Կարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա Հանդիսական՝ 28 861 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Մայք Ստոյանովիչ ![]() |
Հղում |
3 նոյեմբերի |
Հոնդուրաս ![]() |
4 : 0 | ![]() |
Կարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա Հանդիսական՝ 45 066 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Դավիդ Բուեսո ![]() Խորխե Ուրկիա ![]() Խոսե Ֆիգերոա ![]() |
Հղում |
6 նոյեմբերի |
Հայիթի ![]() |
1 : 1 | ![]() |
Կարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա Հանդիսական՝ 33 237 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Ժիրալդ Ռոմուլուս ![]() |
Հղում | Մայք Ստոյանովիչ ![]() |
6 նոյեմբերի |
Մեքսիկա ![]() |
0 : 1 | ![]() |
Կարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա Հանդիսական՝ 33 237 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Հղում | Էվեր Էռնանդես ![]() |
8 նոյեմբերի |
Հոնդուրաս ![]() |
2 : 0 | ![]() |
Կարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա Հանդիսական՝ 34 694 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Դավիդ Բուեսո ![]() Ալան Կոստլի ![]() |
Հղում |
11 նոյեմբերի |
Սալվադոր ![]() |
0 : 0 | ![]() |
Կարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա Հանդիսական՝ 22 629 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Հղում |
11 նոյեմբերի |
Մեքսիկա ![]() |
1 : 1 | ![]() |
Կարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա Հանդիսական՝ 22 629 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Ուգո Սանչես ![]() |
Հղում | Գեբելս Կադե ![]() |
12 նոյեմբերի |
Հոնդուրաս ![]() |
2 : 1 | ![]() |
Կարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա Հանդիսական՝ 39 071 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Կառլոս Կաբալյերո ![]() Խոսե Ֆիգերոա ![]() |
Հղում | Յան Բրիջ ![]() |
15 նոյեմբերի |
Հայիթի ![]() |
0 : 2 | ![]() |
Կարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա Հանդիսական՝ 20 760 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Հղում | Ֆրանց Մաթիե ![]() Ռամոն Նունյես ![]() |
15 նոյեմբերի |
Մեքսիկա ![]() |
1 : 1 | ![]() |
Կարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա Հանդիսական՝ 40 167 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Ռիկարդո Կաստրո ![]() |
Հղում | Յան Բրիջ ![]() |
16 նոյեմբերի |
Հոնդուրաս ![]() |
0 : 0 | ![]() |
Կարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա Հանդիսական՝ 40 167 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Հղում |
19 նոյեմբերի |
Հայիթի ![]() |
0 : 1 | ![]() |
Կարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա Հանդիսական՝ 16 826 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Հղում | Նորբերտո Հուեսո ![]() |
21 նոյեմբերի |
Կուբա ![]() |
2 : 2 | ![]() |
Կարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա Հանդիսական՝ 16 458 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Խորխե Ռոդրիգես ![]() Ռամոն Նունյես ![]() |
Հղում | Ուեսլի ՄաքԼաուդ ![]() Ռոբերտ Յարուշի ![]() |
22 նոյեմբերի |
Հոնդուրաս ![]() |
0 : 0 | ![]() |
Կարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա Հանդիսական՝ 39 065 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Հղում |
1981 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության չեմպիոն |
---|
![]() Հոնդուրաս Առաջին տիտղոսը |
Հոնդուրասը և
Սալվադորը ստացան 1982 թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգրեր։
3 գոլ` |
2 գոլ` |
|
|
1 գոլ` |
|
|
1 ինքնագոլ` |
Մրցաշարի լավագույն ռմբարկուի մրցանակը ստացավ Ուգո Սանչեսը։
Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | ![]() |
5 | 3 | 2 | 0 | 8 | 1 | +7 | 8 |
2 | ![]() |
5 | 2 | 2 | 1 | 2 | 1 | +1 | 6 |
3 | ![]() |
5 | 1 | 3 | 1 | 6 | 3 | +3 | 5 |
4-6 | ![]() |
5 | 1 | 3 | 1 | 6 | 6 | 0 | 5 |
![]() |
5 | 1 | 2 | 2 | 4 | 8 | -4 | 4 | |
![]() |
5 | 0 | 2 | 3 | 2 | 9 | -7 | 2 |
|
ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնություն 1982 (ընտրական մրցաշար) |
Եվրոպա · Հարավային Ամերիկա · Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկա · Աֆրիկա · Ասիա և Օվկիանիա |