ԿՍ-23 (Հատուկ կարբին 23 մմ, ռուս.՝ Карабин Специальный 23 мм), բազմաֆունկցիոնալ ոստիկանական զենք, որը նախատեսված է զանգվածային անկարգությունները ճնշելու, կարգախախտների վրա ընտրովի ուժային, հոգեկան և քիմիական ազդեցություն ցույց տալու համար։ Սակայն ունենալով ավելի քան 20 մմ տրամաչափ և ակոսավոր փող՝ ԿՍ-23-ը համարվում է ոչ թե հրաձգային զենք, այլ փոքր տրամաչափի հրետանի։
Վերալիցքավորումը կատարվում է երկայնակի սահող փողակալի միջոցով, որն ամրացված է փակաղակին։ Փողն ակոսավոր է, կրակելիս փակվում է փակաղակի պտույտով։ Ձգանի մեխանիզմը հրահանային տիպի է։ Փամփուշտները մատակարարվում են փողի տակ գտնվող խողովակաձև պահեստատուփից, որը ներառում է երեք փամփուշտ։ Արտադրության հեշտացման և էժանացման համար օգտագործվել է 23 մմ տրամաչափի ավիացիոն հրանոթի թեթև և կարճացված փող[1]։
Կարաբինից կրակելու համար մշակվել են 23 միլիմետրանոց տրամաչափի հետևյալ փամփուշտները[2].
- «Վոլնա» — իներտ կոնտեյներով փամփուշտ (նախատեսված է ուսումնամարզական հրաձգության համար),
- «Վոլնա-Р» — տրավմատիկ ազդեցության «Привет» կլոր ռետինե գնդակով փամփուշտ։ Կիրառման հեռավորությունըկարող է հասնել մինչև 70 մետր,
- «Ստրելա-3» — տրավմատիկ ազդեցության պլաստիկ գնդակով փամփուշտ,
- «Սիրեն-7» — CS նյութ պարունակող կոնտեյներով փամփուշտ։ Կոնտեյների՝ արգելապատնեշի դիպչելուց 1 վայրկյան հետո ստեղծվում է 50 մ³ ամպ CS նյութի անհանդուրժելի խտությամբ։ Կիրառման հեռավորությունը կազմում է մինչև 100 մետր։
- «Թռչնի բալ-7» — CN նյութ պարունակող կոնտեյներով փամփուշտ։ Կոնտեյների՝ արգելապատնեշի դիպչելուց 1 վայրկյան հետո ստեղծվում է 30 մ³ ամպ CN նյութի անհանդուրժելի խտությամբ։ Կիրառման հեռավորությունը կազմում է մինչև 150 մետր։ Ներկայումս չի արտադրվում։
- ԿՍ-23Մ «Դրոզդ» — ԿՍ-23-ի արդիականացված տարբերակը՝ հանվող մետաղական կոթով[3],
- ԿՍ-23Կ — ԿՍ-23-ի արդիականացված տարբերակ՝ բուլլփափ կսխեմայով և հանովի պահեստատուփով, որը մշակվել է 1998 թվականին ՆԳՆ-ի և ներքին զորքերի զինման համար[4],
- ՏՕԶ-123 «Սելեզեն» — ԿՍ-23-ի հիման վրա 1996-1997 թվականներին թվականներին մշակված հարթափող որսորդական հրացան[5][6],
- Նաև 23X75R մմ փամփուշտի համար արտադրվում է միալիցք «Տուլյակ» ատրճանակ (ըստ էության, ՕՖ-93 զդենքի տարբերակ) և փող Պ-25 «Լարրի» նռնականետի համար[7]
- Հայաստան[8]
- Բելառուս[9]
- Ղազախստան — ընդգրկվել է Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության[10], Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի կոմիտետի ուղղիչ հիմնարկների աշխատակիցների[11], ինչպես նաև ՊՆ կարգապահական զորամասի զինծառայողների սպառազինության մեջ[12]։
- Ռուսաստան — ընդգրկվել է ներքին գործերի մարմինների, Ռուսաստանի ազգային գվարդիայի զորքերի[13] և սահմանային զորքերի սպառազինության մեջ[14], նախկինում նաև ծառայության մեջ էր եղել հարկային ոստիկանության հետ[15]։
- Ուզբեկստան — ընդգրկվել է Ուզբեկստանի Հանրապետության մաքսային պետական կոմիտեի սպառազինության մեջ[16]։
- Ուկրաինա - ընդգրկվել է ՆԳՆ «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման սպառազինության մեջ[17]։
- ↑ описание КС-23 на сайте modernfirearms.net
- ↑ Карабины КС-23, КС-23М «Дрозд» // А. И. Благовестов. То, из чего стреляют в СНГ: Справочник стрелкового оружия. / под общ.ред. А. Е. Тараса. Минск, «Харвест», 2000. стр.420-424
- ↑ Карабин специальный КС — 23М «Дрозд»
- ↑ Шокирующий калибр: ружья-тяжеловесы, которые мощнее пушек
- ↑ М. Дегтярёв. Рождение «Бекаса» // «Калашников. Оружие. Боеприпасы. Снаряжение», № 4, 2000. стр.20-23
- ↑ «2.3.2. Охотничье огнестрельное оружие гладкоствольное… Ружье гладкоствольное „Селезень-4“»
Распоряжение Правительства РФ № 1207-р от 3 августа 1996 г. «Перечень служебного и гражданского оружия и боеприпасов к нему, вносимых в Государственный кадастр служебного и гражданского оружия»
- ↑ И. А. Скрылев. Снаряжение и оружие спецназа
- ↑ Как обеспечивается баланс сил в Закавказье
- ↑ У спецназа проблем в работе с оппозицией нет
- ↑ «в пункте 6 в графе „Мероприятия по реализации программ (подпрограмм)“ абзац третий изложить в следующей редакции: „Приобретение бронежилетов разных наименований — 23 единицы… карабинов КС-23 — 1 единица“
Постановление Правительства Республики Казахстан N 202а от 5 сентября 2002 года
- ↑ „2. Перечень специальных средств… карабин специальный (КС-23)“
Приказ Министра юстиции Республики Казахстан № 146 от 11 декабря 2001 года „Об утверждении Инструкции по применению сотрудниками исправительных учреждений Комитета уголовно-исполнительной системы Министерства юстиции Республики Казахстан специальных средств“
- ↑ „2. Перечень специальных средств… карабин специальный (КС-23)“
Приказ Министра обороны Республики Казахстан № 280 от 26 августа 2003 года „Об утверждении и введении в действие Инструкции по применению дисциплинарной воинской части Министерства обороны Республики Казахстан специальных средств“
- ↑ Дробовик КС — 23 и его модификации (Карабин Специальный 23мм)
- ↑ Перечень специальных средств, состоящих на вооружении органов и войск Федеральной пограничной службы Российской Федерации (утв. постановлением Правительства РФ № 634 от 24 июня 1998 года)
- ↑ «постановление Правительства РФ № 362 от 23 апреля 1993 года „Об утверждении перечня специальных средств, видов огнестрельного оружия и боеприпасов к нему, состоящих на вооружении органов налоговых расследований Российской Федерации"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ »К специальным средствам относятся:… карабин специальный («КС-23»)… Специальные средства «Черемуха» и приспособления для отстрела (пистолеты газовые, пистолеты сигнальные и карабины КС-23) хранятся как боевое оружие у дежурных в комнате хранения оружия таможенных органов."
Инструкция о порядке применения таможенными органами специальных средств (утв. 6 августа 1999 года, зарегистрирована Министерством юстиции Республики Узбекистан 9 ноября 1999 года. Регистрационный № 835)
- ↑ О. І. Біленко, В. В. Пащенко. Підвищення стабільності дульної швидкості поражаючих елементів кінетичної зброї несмертельної дії // "Збірник наукових праць Академії внутрішніх військ МВС України". Вип. 2 (16), 2010 р. стор.5-10
- Игорь Скрылев. КС-23 — наш полицейский карабин // журнал «Мастер-ружьё», № 1, 1997. стр.48-51
- KS-23 / Internet Movie Firearms Database (использование в кинофильмах)