ԿՕՌ-500 | |
---|---|
Տեսակ | զենքի մոդել |
Ենթատեսակ | 500 kg bomb? և guided bomb? |
ԿՕՌ-500, խորհրդային ու ռուսական կառավարելի օդային ռումբերի դաս, որն ունի 500 մմ տրամաչափ։ Առաջին օրինակը սպառազինության մեջ է մտել 1975 թվականին։ Ռումբի կառավարելի տարբերակը մշակվել է անկառավարելի տարբերակի հետ միաժամանակ և թիրախին հասնում է ինքնակարգավորվող գլխիկի օգնությամբ։ Ավելի ուշ թողարկվել են ԿՕՌ-500 ռումբերի այլ տարատեսակներ, որոնք թիրախին հասնում են լազերային լուսավորության ու գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգի միջոցով, ինչպես օրինակ ԿՕՌ-500Ս-ն է։
Ռումբի մարտագլխիկը կարող է բետոնավեր լինել՝ բետոնե ծածկերը քանդելու համար, ինչպես նաև ֆուգասային՝ անգամ թաքստոցներում գտնվող հետևակին ու տեխնիկային հարվածող ալիքով չեզոքացնելու համար։
Կառավարելի օդային ռումբերը (ԿՕՌ) գերճշգրիտ զինատեսակ են։ Ծրագրավորման հատկությունը, որով օժտված են այս ռումբերը, հնարավորություն է տալիս դրանք կրող ինքնաթիռներին ռումբերն արձակել առանց թշնամու տարածք մուտք գործելու։
ԿՕՌ-500Լ-ն ունի ինքնակարգավորվող լազերայի ֆլյուգերային գլխիկ և թիրախին է հասնում այն ցույց տվող լազերային համակարգի արտացոլված լուսարձակմամբ ու նախատեսված է վերգետնյա ու վերջրյա թիրախների լայն շրջանակ ոչնչացնելու համար։ Թիրախի վրա ռումբն արձակվում է լազերային թիրախացույց համակարգի արտացոլած լազերային լուսարձակմամբ։ Հարձակման լազերային համակարգը թույլ է տալիս խոցել շարժվող թիրախները և ինքնաթիռի վրա «թիրախը գրավելու» սարքավորումների առկայություն չի պահանջում։
ԿՕՌ-500ԿՐ-ն նախատեսված է վերգետնյա ու վերջրյա փոքրածավալ թիրախների խոցման համար, ինչպիսիք են՝ երկաթբետոնե թաքստոցները, թռիչքուղիները, երկաթուղային և մայրուղային կամուրջները, ռազմաարդյունաբերական օբյեկտներն ու նավերը։ Հագեցած է հեռուստակորելյացիոն ինքնակարգավորվող գլխիկով։ Թիրախի մասին տեղեկության մշակման կորելյացիոն ալգորիթմով այս գլխիկները հնարավորություն ունեն «հիշել» թիրախի գտնվելու վայրն ու ուղղորդել ռումբի թռիչքը մինչև թիրախին հանդիպելը, որով իրականացվում է «գցել-մոռանալ» սկզբունքը։ Այս գլխիկները թույլ են տալիս խոցել քողարկված թիրախները։ Դրանց թերությունն այն է, որ կախում ունեն եղանակային պայմաններից ու զգայուն են պատկերի արտացոլման նկատմամբ։
ԿՕՌ-500Ս ռումբը հագեցած է արբանյակային ուղեցույցի սարքավորումներով և պայթուցիկ մարտագլխիկով, կշռում է 195 կգ և նախատեսված է բոլոր տեսակի վերգետնյա ու վերջրյա թիրախների խոցման համար՝ ցանկացած եղանակի ու օրվա ցանկացած ժամի։ ԿՕՌ-500Ս-Է ռումբը խոցում է այն թիրախները, որոնց կոորդինատները նախօրոք են հայտնի կամ ստացվում են հարձակման նախապատրաստվելու ընթացքում։
— | ԿՕՌ-500ԿՐ | ԿՕՌ-500-ՕԴ | ԿՕՌ-500Ս | ԿՕՌ-500Լ |
---|---|---|---|---|
Ռումբի զանգված, կգ | 520 | 370 | 560[5] | 534 |
Մարտագլխիկի զանգված, կգ | 380 | 250 | 380 | 360 |
Պայթուցիկի զանգված, կգ | 100 | 140 | 195[5] | - |
Մարտագլխիկի տեսակ | Ֆուգասաբետոնավեր | պայթուցիկ | ֆուգասային | ֆուգասային |
Տրամագիծ, մմ | 350 | 400 | ||
Հենման շրջանակ, մմ | 750 | |||
Երկարություն | 3050 | 3000 | 3050 | |
Հավանական շեղում, մ | 4-7 | 4-7 | 7-12 | 7-10 |
Նետման հեռավորություն, կմ | ոչ պակաս, քան 2-9[6] |
Սիրիայում Ռուսաստանի ռազմագործողության շրջանակներում 2015 թվականի հոկտեմբերի 9-ին Սիրիայում ոչնչացվել են 200 զինյալ և 2 հրամանատար[7]։
2015 թվականի հոկտեմբեր 13-ին Հալեպի շրջակայքում ՍՈՒ-24Մ ինքնաթիռներից արձակված ԿՕՌ-500 ռումբերով ոչնչացվել են «Իսլամական պետություն» խմբավորման դաշտային երկու շտաբներ։
2015 թվականի հոկտեմբերի 21-ին Սիրիայի Իդլիբ նահանգի Սարմին գյուղի տարածքում ՍՈՒ-34 ավիակործանիչից արձակված ԿՕՌ-500 ռումբերով ոչնչացվել է լքված կառույցներից մեկի գետնահարկն իր ողջ պարունակությամբ, որն օգտագործվելիս է եղել որպես զինյալների առաջնորդների հանդիպավայր[8]։
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |