Բնակավայր | ||
---|---|---|
Կաալա | ||
Երկիր | Անգոլա | |
Համայնք | Huambo Province?[1] | |
Մակերես | 3680 կմ² | |
Բնակչություն | 279 792 մարդ (2014) | |
| ||
Կաալա (պորտ.՝ Caála), քաղաք և մունիցիպալիտետ Անգոլայի Հուամբո նահանգի կենտրոնական մասում։
15 -րդ դարում Կաալան կրոնական և պաշտամունքային տարածք էր Նգանդա կլանի տիրապետության տակ։ Մոտ 1650 թվականին կազմավորվեց Կաալա անունով բնակավայր։ Շուտով Կաալան դարձավ Հումաբոյի թագավորության մայրաքաղաքը։ Թագավորության առաջին թագավորը Կալունգա Վամբուն էր։ 19 -րդ դարում քաղաքն արդեն առևտրի ծաղկուն կենտրոն էր Օվիմբունդուսի և ափը գաղութացրած պորտուգալացիների միջև։ Տարիներ շարունակ պատերազմից, ավերածություններից և լքվածությունից հետո Կաալայի զարգացումը վերսկսվեց 1912 թվականին Բենգուելա երկաթուղու հայտնվելով։ Մինչև 1922 թվականը քաղաքը պատկանում էր Հուամբո շրջանին։ 1922-1934 թվականներին ընկած ժամանակահատվածում պատկանում էր Լեպիի շրջանին։ 1912-1970 թվականներին քաղաքը կոչվել է Վիլլա Ռոբերտ Ուիլյամս՝ ի պատիվ բրիտանացի մեծահարուստ Ռոբերտ Ուիլյամսի, ով վերահսկում էր Բենգուելա երկաթուղու շինարարությունը։ 1970 թվականի հուլիսի 15 -ին այն դարձավ քաղաք և մունիցիպալիտետ, որը վերանվանվեց Կաալա։ 2002 թվականին, երբ Անգոլայում քաղաքացիական պատերազմն ավարտվեց, Կաալեն եղել է «Բժիշկներ առանց սահմանների» մարդասիրական օգնության կենտրոնը[2]։
Մունիցիպալիտետը բաղկացած է հիմնական կոմունաներից՝ Կաալա քաղաքից և Կուիմա, Կալենգա և Կատատա համայնքներից։ Տարածքը կազմում է 3680 կմ²[3]։ Մունիցիպալիտետի բնակչությունը 373000 մարդ է (2014 թվականի գնահատականը)[4]։
Կաալան երկրի կարևորագույն լոգիստիկ հանգույցներից մեկն է, քանի որ այս քաղաքում միանում են EC-343 (Կաալա-Էկունյա), EN-120 (Ուամբո-Կաալա-Կույմա) և EN-260 (Կաալա-Կալենգա) կարևոր ավտոմայրուղիները, ինչպես նաև Բենգելյան երկաթուղին[5]։
Կաալան Անգոլայի հիմնական գյուղատնտեսական կենտրոններից մեկն է։ Տարածաշրջանում աճեցվում է ցորեն[6] և կորեկ[5]։ Մունիցիպալիտետի տարածքով հոսող գետերի վրա ձկնորսությունը լայն տարածում ունի։ Մունիցիպալիտետի հարավային մասում գտնվող Կունենե գետի վրա կա հիդրոէլեկտրակայան`60 մեգավատ ընդհանուր հզորությամբ[6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաալա» հոդվածին։ |
|