Կազա Բուոնարոտի | |
---|---|
Տեսակ | թանգարան, անշարժ գույք, արխիվ, պատկերասրահ, պատմական շենք-թանգարան և Q124830284? |
Երկիր | Իտալիա[1][2][3] |
Տեղագրություն | Ֆլորենցիա[1][4][3][…] |
Հասցե | Via Ghibellina 70[4], via Ghibellina, 70, 50122 Firenze[3] և Via Ghibellina 70, 50122 Firenze[5]50122[4]Via Ghibellina? (70) |
Հիմնադրվել է | 1859[4] |
Մակերես | 494 քառակուսի մետր, 802 քառակուսի մետր |
Այցելուներ | 5206 մարդ (2020)[6], 18 942 մարդ (2019)[7], 20 772 մարդ (2018)[8] և 12 643 մարդ (2022)[5] |
Տնօրեն | Alessandro Cecchi? |
Հավաքածուի չափս | 785 արխիվային միավոր[8] և 600 արխիվային միավոր[9] |
Կայք | casabuonarroti.it(իտալ.) և casabuonarroti.it(իտալ.) |
Կազա Բուոնարոտի (իտալ.՝ Casa Buonarroti — «Բուոնարոտիի տուն»), թանգարան Ֆլորենցիայում՝ նվիրված իտալացի քանդակագործ Միքելանջելո Բուոնարոտիին (1475—1564): Տունը պատկանել է Միքելանջելոյին և նրա ազգականներին։ Այստեղ նա ապրել է Սետտինիանոյից վերադառնալուց հետո և մինչ Մեդիչիներիի պալատ տեղափոխվելը։
Միքելանջելոն ծնվել է Արեցո գավառի Կապրեզե քաղաքում, մանուկ հասակում տեղափոխվել Ֆլորենցիա։ Այստեղ նա մշտական բնակություն չի հաստատել, այլ վերադարձել է ժամանակ առ ժամանակ։ Քանի որ հոր եկամուտը շատ չէր, երեխաները վաղ են սկսում աշխատել, հիմնականում կտորի արտադրությունում, որով հռչակված էր Ֆլորենցիան։ Միքելանջելոն սկզբում աշխատում է անվանի նկարիչ Դոմենիկո Գիրլանդայոյի արվեստանոցում, իսկ մեկ տարի անց՝ 1489 թվականի գարնանը, նա տեղափոխվում է Բոբոլի այգիների գեղարվեստի դպրոց, որտեղ էլ սկսում է զբաղվել քանդակագործությամբ։
Ժամանակի ընթացքում ընտանիքը քաղաքում՝ Սանտա Կրոչե եկեղեցուց հյուսիս, ձեռք է բերում չորս հողակտոր, որտեղ 1546-1553 թվականներին տուն են կառուցում (այդ ժամանակ Միքելանջելոն ապրում էր Հռոմում)։ Քանդակագործը ցանկանում էր Ֆլորենցիայում այնպիսի տուն ունենալ, որն արժանի կլիներ իր ընտանիքին և բազմիցս դիմում է իր եղբորորդի Լեոնարդոյին չորս կառույցները վերածել ընտանեկան պալատի։ Միքելանջելոյի մահից հետո նրա մարմինը տեղափոխում են Ֆլորենցիա, քանի որ ընտանիքը ցանկանում էր նրան թաղել հայրենիքում։ Հուղարկավորությունը տեղի է ունենում Սանտա Կրոչե եկեղեցում։ Կտակի համաձայն՝ տունը անցնում է նրա եղբորորդուն՝ Լեոնարդո Բուոնարոտիին, որը վերանորգման աշխատանքներ է իրականացնում Միքելանջելոյի մահվանից 26 տարի անց[10]։
Իր այժմյան տեսքը տունը ստանում է 1612 թվականին Լեոնարդոյի որդիներից մեկի՝ Միքելանջելո Կրտսերի (1568–1647) կողմից։ Նա կարգադրում է բոլոր կառույցները միավորել մեկ համալիրի մեջ, դահլիճներ է տրամադրում հորեղբոր աշխատանքները ցուցադրելու համար։
XIX դարում նրա վերջին տերը եղել է Կոզիմոն, որը տունը կտակում է Ֆլորենցիայի քաղաքապետարանին։ 1859 թվականին՝ Կոզիմոյի մահից հետո, այստեղ թանգարան են բացում։
Թեև Կազա Բուոնարոտի թանգարանը նվիրված է Միքելանջելոյին, այստեղ շատ չեն նրա աշխատանքները։ Գրադարանային հավաքածուն ներառում է ընտանիքի արխիվը, նկարչի մոտ 200 նկարներ և նամակներ[11]։ Հավաքածուի մեջ են մտնում Միքելանջելոյի վաղ շրջանի աշխատանքներից «Մադոննան սանդուղքի մոտ» և «Կենտավրոսների մարտը» խորաքանդակները։ Թանգարանում է գտնվում նաև Միքելանջելոյի դիմաքանդակը, որը Դանիելե դա Վոլտերայի աշխատանքներից է։ Վերջինիս քանդակագործն օգնել է իր խորհուրդներով և էսքիզներով։ Պատկերասրահը հագեցած է Արտեմիզիա Ջենտիլեսկիի և այլ իտալացի նկարիչների ստեղծագործություններով, որոնք պատվիրել էր Միքելանջելո Բուոնարոտի Կրտսերը[12]։ Թանգարանում ցուցադրվում են նաև հնագիտական պեղումներից հայտնաբերված գտածոներ, որոնք վերաբերում են Տոսկանայի պատմությանը։