Կազիմեժ Պաժձյոր | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | լեհ.՝ Kazimierz Sylwester Paździor |
Մասնագիտացում՝ | բռնցքամարտիկ |
Երկիր՝ | Լեհաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | մարտի 4, 1935 |
Ծննդավայր՝ | Ռադոմ, Լեհաստան |
Մահվան ամսաթիվ՝ | հունիսի 24, 2010[1] (75 տարեկան) |
Մահվան վայր՝ | Վրոցլավ, Լեհաստան |
Հասակ՝ | 171 սանտիմետր[2] |
Քաշ՝ | 59 կիլոգրամ[2] |
Կազիմեժ Պաժձյոր (լեհերեն՝ Kazimierz Sylwester Paździor, մարտի 4, 1935, Ռադոմ, Լեհաստան - հունիսի 24, 2010[1], Վրոցլավ, Լեհաստան), լեհ թեթևքաշային բռնցքամարտիկ։ 1956 թվականին նվաճել է Լեհաստանի գավաթը, 1957-ին դարձել հայրենի երկրի բռնցքամարտի առաջնության արծաթե մեդալակիր, այդ նույն տարում հռչակվել սիրողական բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, երկու անգամ՝ 1958 և 1960 թվականներին արժանացել է Լեհաստանի չեմպիոնի ոսկե մեդալին։ Մարզական իր կարիերայի ընթացքում ամենամեծ հաջողությանը հասել է 1960 թվականին նվաճելով ամառային օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը (եզրափակիչ մենամարտում 4:1 հաշվով հաղթել է իտալացի անվանի մարզիկ Սանդրո Լոպոպոլոյին)։ Օլիմպիական չեմպիոնին մարզել է նաև լեհական բռնցքամարտի լեգենդներից մեկը՝ Անտոնի Չորտեկը։ 1961 թվականին Պաժձյորն ավարտել է մարզական կարիերան՝ իր հաշվեկշռում ունենալով 194 մենամարտ, որոնցից 179-ում հաղթանակ է տարել, 3-ն ավարտել է ոչ-ոքի և 12-ում պարտություն է կրել[3]։
1969 թվականին հեռակա կարգով ավարտելով Վարշավայի պլանավորման և վիճակագրության գլխավոր դպրոցը (ներկայումս՝ Վարշավայի տնտեսագիտական դպրոց)՝ Պաժձյորը մագիստրոսի աստիճան է ստացել[4] և աշխատել է հայրենի Ռադոմ քաղաքի մետաղամշակման գործարաններից մեկում՝ որպես տնտեսագետ։
Մեծ սպորտին հրաժեշտ տալուց հետո Պաժձյորն ընդունվել է Վարշավայի սպորտի ինստիտուտ, 1972 թվականին ավարտել է այն և երկար տարիներ աշխատել որպես բռնցքամարտի մարզիչ[3]։ Գնահատելով նրա ներդրած զգալի ավանդը լեհական սպորտի զարգացման գործում՝ 1990 թվականին նրան շնորհել են անվանի մարզական մեկնաբան, բռնցքամարտի մեծ սիրահար և գիտակ Ալեքսանդր Ռեկշայի անվան մրցանակ[5]։
{{cite web}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կազիմեժ Պաժձյոր» հոդվածին։ |