Կազիմիր Ալխիմովիչ լեհ.՝ Kazimierz Alchimowicz | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1840[1][2][3][…] |
Ծննդավայր | Dembrava, Լիդսկի գավառ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 31, 1916[1][3][4][…] (76 տարեկան) |
Մահվան վայր | Վարշավա, Ռուսական կայսրություն[5] |
Քաղաքացիություն | Լեհական թագավորություն և ![]() |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և քանդակագործ |
Ոճ | ռոմանտիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն[6] |
Ուսուցիչ | Kanuty Rusiecki? |
![]() |
Կազիմիր Ալխիմովիչ (լեհ.՝ Kazimierz Alchimowicz, դեկտեմբերի 20, 1840[1][2][3][…], Dembrava, Լիդսկի գավառ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 31, 1916[1][3][4][…], Վարշավա, Ռուսական կայսրություն[5]), լեհ և բելառուս նկարիչ։
Ալխիմովիչն դպրոցն ավարտել է Վիլնոյում։ 1863 թվականին նա որպես զինվոր մասնակցել է Լիտվայում տեղի ունեցած հակակառավարական ապստամբությանը, որի համար աքսորվել է Սիբիր, որտեղ էլ սկսել է նկարել։ 1869 թվականին վերադառնալուց հետո նա ապրել է Վարշավայում, որտեղ նկարչության դասեր է անցել նկարիչ Վոյցեխ Գերսոնի մոտ։ 1873-1875 թվականներին նկարչական ուսումը շարունակել է Մյունխենում, 1876-1877 թվականներին ապրել է Ֆրանսիայում, իր նկարները ցուցադրել փարիզյան սրահներում։ 1877 թվականից հիմնականում ապրել է Վարշավայում։ 1890 թվականին սկսել է դասավանդել Պոսվիկովայի գծագրության և փորագրության մասնավոր դպրոցում։
Ալհիմովիչը համարվում է լեհ ռոմանտիկ վերջին նկարիչներից մեկը։ Նրա գեղարվեստական ոգեշնչումը հիմնականում գալիս էր գյուղացիական կյանքից և պատմությունից[7]։ Նկարել է պատմական և դիցաբանական թեմաներով նկարներ, Լիտվայի և Տատրայի բնապատկերներ, կրոնական կտավներ, ժանրային տեսարաններ։ Նրա նկարները ցուցադրվել են Վարշավայում, Մյունխենում, Օդեսայում, Կրակովում, Վիեննայում։ Նրա «Գեդիմինայի հուղարկավորությունը» (1888 թ.) կտավը և «Փուլում» կտավը երկու անգամ արժանացել են մրցանակների։ Նկարչությունից բացի Ալխիմովիչը սիրում էր նկարազարդել ճենապակի և հախճապակի, ինչպես նաև զբաղվում էր փայտի փորագրությամբ։ Ալխիմովիչի մեծաքանակ գործեր պահվում են Վարշավայի ազգային թանգարանում։
Հիացինտ Ալխիմովիչը նկարչի մեծ եղբայրն է։
Ալխիմովիչի անունով է կոչվել Գրոդնոյի փողոցներից մեկը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կազիմիր Ալխիմովիչ» հոդվածին։ |
|