Կալակեյտո (ֆիններեն՝ kalakeitto) | |
---|---|
![]() | |
Ֆինլանդիա | |
Ծագում | |
Տեսակ | ապուր |
Ենթատեսակ | ձկնային ուտեստ և ձկնապուր |
Առաջացման երկիր | ![]() |
Բաղադրամասեր | |
Հիմնական |
Կալակեյտո (ֆիններեն՝ kalakeitto), ֆիննական ազգային ուտեստ, ֆիննական ավանդական ապուր։ Կարող է հանդիպել կաթնային ուխա (ռուսական ազգային ապուր)։ Սովորական կալակեյտոն պատրաստվում է սպիտակ, ոսկորները հանած ձկով, ինչպիսին է կամբալան, սիգը, տրեսկան։ Սակայն կա կալակեյտոյի տոնական ձևը որը կոչվում է լոխիկեյտո։ Այն իր մեջ պարունակում է սաղմոն և այն ժամանակ կաթի փոխարեն օգտագործվում է սերուցք։ Ապուրի պատրաստումը բավականին հեշտ է։ Արգանակում, խաշած կաշվով, գլխով, լողակներով ձկանը ավելացնում են կարտոֆիլ, ձկան ֆիլե և պատրաստելու ընթացքում ավելացվում է կաթ և սերուցք[1]։ Կալակեյտոն ավանդաբար պատրաստվում է թուջե կաթսայում և ջեռոցում։ Օգտագործել միայն պատրաստելուց 1 օր անց։