Բնակավայր | |||
---|---|---|---|
Կալամբա | |||
անգլ.՝ City of Calamba | |||
| |||
Երկիր | Ֆիլիպիններ | ||
Ներքին բաժանում | Canlubang? և Kay-Anlog? | ||
Հիմնադրված է | օգոստոսի 28, 1742 թ. | ||
Մակերես | 149,50 կմ² | ||
ԲԾՄ | 98 մետր, 16 մետր | ||
Բնակչություն | ▲539 671 մարդ (մայիսի 1, 2020)[1] | ||
Ժամային գոտի | UTC+8 | ||
Հեռախոսային կոդ | 49 | ||
Փոստային դասիչ | 4027, 4028 և 4029 | ||
Պաշտոնական կայք | calambacity.gov.ph | ||
| |||
Կալամբա (թագալերեն Lungsod ng Calamba), քաղաք Ֆիլիպիններում՝ Կալաբարիոն վարչական շրջանում։ Քաղաքը Լագունայի նահանգի մի մասն է։
Սկզբում Կալամբան Թաբուկոյի քաղաքն էր։ 1742 թվականի օգոստոսի 28-ին ստացավ գյուղի կարգավիճակ (pueblo): 2001 թվականի ապրիլի 21-ին, համաձայն տեղի 9024 օրենքի, Կալամբան ստացավ քաղաքի կարգավիճակ (component city):
Քաղաքը հայտնի է դարձել 1945 թվականի փետրվարի 1-ին տեղի ունեցած ճապոնական զինվորների կողմից կազմակերպված քաղաքացիական զանգվածային սպանդից հետո[2]։
Քաղաքը գտնվում է Լուզոն կղզու հարավ-արևմտյան մասում, Լագունա դե Բայի լճի ափին։ Մանիլայի մայրաքաղաքից մոտ 40 կմ հարավ-արևելք։ Քաղաքը զբաղեցնում է 144.8 քառակուսի կիլոմետր տարածք։ Բացարձակ բարձրությունը ծովի մակարդակից 21 մետր է[3]։
2007 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 328,122 մարդ։
2000 | 2007 | 2013 |
---|---|---|
256 896 | 328 122 | 396 311[4] |
Բնակչության դավանանքային կազմը ներառում է կաթոլիկներ` 89.72%, բողոքականները` 3.43%, քրիստոնյաներ` 3.14% և մուսուլմաններ `0.26%:
Քաղաքը Ֆիլիպինների կարևոր արդյունաբերական կենտրոնն է։ Կալամբայի տարածքում գործում են 9 արդյունաբերական գոտիներ։
Քաղաքի տարածքը վարչականորեն բաժանված է եղել 54 մասերի։
|
|
|
Խոսե Ռիսալ - գիտնական, բանաստեղծ, նկարիչ և քանդակագործ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալամբա» հոդվածին։ |
|