Կալիստո Տանզի իտալ.՝ Calisto Tanzi | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 17, 1938 |
Ծննդավայր | Կոլեքիո, Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն |
Մահացել է | հունվարի 1, 2022[1] (83 տարեկան) |
Մահվան վայր | Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[2] |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն և Իտալիա |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և գլխավոր գործադիր տնօրեն |
Աշխատավայր | Parmalat |
Պարգևներ և մրցանակներ | |
Calisto Tanzi Վիքիպահեստում |
Կալիստո Տանզի (իտալ.՝ Calisto Tanzi, նոյեմբերի 17, 1938, Կոլեքիո, Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն - հունվարի 1, 2022[1], Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[2]), իտալացի գործարար, «Parmalat» ձեռնարկության հիմնադիրը[4]։ Դատապարտվել է խարդախության համար[5]։
Քոլեջը թողնելուց հետո, 1961 թվականին հիմնադրել է Parmalat ընկերությունը։ 2003 թվականին Parmalat-ը սնանկացավ՝ իր հաշիվներին 14 միլիարդ եվրո պարտքով, ինչը Եվրոպայի պատմության մեջ ամենամեծ սնանկությունն էր[5]։ 2008 թվականին պարզվեց, որ նա ընկերությունից մոտ 800 միլիոն եվրո է յուրացրել և ապա բանտարկվել խարդախության համար[6]։ Թեև Կալիստո Տանզին դատապարտվել է 18 տարվա ազատազրկման, նա երկու տարուց մի փոքր ավելի բանտարկություն է կրել մինչև տնային կալանքի տակ մնալը[7]։
2008 թվականի դեկտեմբերին Միլանի դատարանի կողմից նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ խարդախության համար[5]։ Նա բողոքարկել է դատավճիռը, սակայն 2010 թվականի մայիսին Վերաքննիչ դատարանն այն թողել է անփոփոխ[8]։ Իտալիայի Գերագույն վճռաբեկ դատարանը պատիժը կրճատել է մինչև ութ տարի և մեկ ամիս, որից հետո նա ազատազրկվել է 2011 թվականի մայիսի 5-ին[9]։
2010 թվականի դեկտեմբերի 9-ին Պարմայի դատարանը նրան մեղավոր է ճանաչել սնանկության խարդախության և հանցավոր դավադրության մեջ և դատապարտել 18 տարվա ազատազրկման[10]։ Կալիստո Տանզին բողոքարկել է դատավճիռը և 2011 թվականի դեկտեմբերին բողոքարկման գործընթացը սկսվել է Բոլոնիայում[11]։
2011 թվականի դեկտեմբերի 20-ին նա դատապարտվել է ևս ինը տարի 2 ամիս ժամկետով «Պարմատուր» ընկերության սնանկության համար[12]։
2002/03 մրցաշրջանում «Պարմա» ֆուտբոլային ակումբի ֆինանսական գործունեության մասին սուտ տեղեկության համար նա տուգանվել է 10 հազար եվրոյով և վեց ամսով արգելվել է մասնակցությունը ֆուտբոլում[13]։
2001 թվականին Forbes-ի տվյալներով՝ նա միլիարդատեր էր՝ մոտ 1,3 միլիարդ ԱՄՆ դոլար կարողությամբ։
2009 թվականի դեկտեմբերին իտալական իշխանությունները հայտարարեցին Կալիստո Տանզիին պատկանող 19 արվեստի գործերի առգրավման մասին, որոնք թաքցված էին նրա ընկերների տներում։ Արվեստի գործերը գնահատվել են ավելի քան 100 միլիոն եվրո և ներառում են նկարիչներ Պաբլո Պիկասոյի, Կլոդ Մոնեի և Վինսենթ վան Գոգի կտավները։ Կալիստո Տանզին հերքել է, որ թաքնված արվեստի գործեր ունի։ Պարմայի դատախազ Խերարդո Լագուարդիան ասել է, որ պաշտոնյաներն արագ առգրավել են նկարները այն բանից հետո, երբ պարզել են, որ դրանք վաճառվում են։ Իշխանությունները հայտնել են, որ Ստեֆանո Ստրինին՝ Տանզիի փեսան, հետաքննության է ենթարկվում արվեստի գործի հետ առնչություն ունենալու համար[14]։ 2019 թվականի հոկտեմբերի 29-ին Միլանում աճուրդի է հանվում Կալիստո Տանզիի արվեստի հավաքածուն։ «Վերագտնված գանձեր. իմպրեսիոնիստական և ժամանակակից գլուխգործոցների մասնավոր հավաքածուն» ներառում էր այնպիսի նկարիչների գործեր, ինչպիսիք են Ջակոմո Բալլան, Պոլ Գոգենը, Պոլ Սեզանը, Վասիլի Կանդինսկին, Անրի Մատիսը, Ամեդեո Մոդիլիանին ու Վինսենթ վան Գոգը[15]։
1984 թվականին նա դարձել է Աշխատանքում ունեցած վաստակի համար շքանշանի ասպետ և 1999 թվականին «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի ասպետ։ Այնուամենայնիվ, նա զրկվեց երկու մրցանակներից՝ վստահության կորստի պատճառով, Parmalat-ի սնանկության գործից հետո, մինչև Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի կողմից վերջնական սնանկության վճիռը կայացնելը[16][17]։
Մահացել է թոքաբորբից Պարմայի հիվանդանոցում 2022 թվականի հունվարի 1-ին 83 տարեկան հասակում[18][19][20]։
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալիստո Տանզի» հոդվածին։ |
|