Կալևի Լիյվա

Հուշարձան Կալևի Լիյվայում

Կալևի Լիյվա (էստ․՝ Kalevi-Liiva), վայր Էստոնիայի Հարյումաա նահանգի Յիելեհտմե շրջանում՝ Բալթիկ ծովի ափին՝ Տալլինից ոչ հեռու։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1942-1943 թվականներին, Կալևի Լիյվա բնավայրում նացիստներն ու էստոնացի կոլաբորացիոնիստներն զանգվածային կերպով սպանել են Կենտրոնական Եվրոպայի երկրներից բերված հրեաների, ինչպես նաև գնչուների ու խորհրդային ռազմագերիների։ Ընդհանուր առմամբ գնդակահարվել է շուրջ 6 հազար մարդ[1]։

Զանգվածային սպանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականի սեպտեմբերի 5-ին Ռաազիկու վայր է ժամանել Տերեզիենշտադտ գետտոյից 1000 հրեաներ բերած էշելոնը։ Եվս մեկ էշելոն հրեաներ է բերել Գերմանիայից[2]։

Աշխատանքների համար չընտրված մինչև 3000 հրեաներ տարվել են Կալևի Լիյվա ու գնդակահարվել[3], իսկ աշխատունակները հարկադիր աշխատանքի են ուղարկվել Յագալա ճամբար։ Չեխիայից բերված հրեաներից բացի Կալևի Լիյվայում սպանվել են նաև Գերմանիայից ու այլ երկրներից բերված հրեաներ[4]։ Հետագայում Յագալա ճամբարի կալանավորները նույնպես գնդակահարվել են Կալևի Լիյվայում[5]։ 1942 թվականի սեպտեմբերին բերված 2000 հրեաներից պատերազմից հետո կենդանի է մնացել 74 մարդ[6]։

1943 թվականի գարնան ավարտված գնդակահարությունների վայրը նացիստները հարթեցրել են ու անտառ տնկել։ Զանգվածային թաղումների տեղերը պատահաբար հայտնաբերվել են 1961 թվականին։

1961 թվականի դատ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականի մարտին Տալլինում կայացել է Կալևի Լիյվայում հրեաների գնդակահարություններին մասնակցած էստոնացի կոլաբորացիոնիստների դատավարությունը։ Նրանցից երկուսը՝ Ռալֆ Գերետսն ու Յաան Վեյկը, դատապարտվել են մահապատժի։ Այն Էրվին Մերեն դատապարտվել է հեռակա կարգով, իսկ Յագալա ճամբարի պարետ Ալեքսանդեր Լաակն ինքնասպան է եղել Կանադայում[7][8]։

Կալևի Լիյվայում սպանվածների հիշատակին նվիրված առաջին հուշարձանը տեղադրվել է խորհրդային իշխանությունների կողմից 1964-1965 թվականներին։ 1964 թվականին Էստոնիայում նկարահանվել է վավերագրական ֆիլմ՝ նվիրված Կալևի Լիյվայի ողբերգությանը[9]։ Կալևի Լիյվայում կատարված ողբերգական իրադարձություններին է նվիրված «Արյունոտ ծաղիկների մասին երգը» (Գ. Դանիել-Հ. Կարյահարմ, կատարող՝ Յա. Յոալա)։

Էստոնիայի անկախության վերականգնումից հետո՝ 1995-1996 թվականներին, տեղադրվել է նոր հուշարձան, որ ստեղծվել է Էստոնիայի հրեական համայնքի նախաձեռնությամբ[10]։ 2002 թվականի մայիսի 10-ին Կալևի Լիյվայում բացվել է այնտեղ Չեխիայից, Լեհաստանից ու Գերմանիայից բերված ու Կալևի Լիյվայում սպանված հրեաներին նվիրված հուշարձան[11]։ 2014 թվականի սեպտեմբերին Էստոնիայում Չեխիայի, Գերմանիայի ու Լեհաստանի դեսպանները պսակներ են դրել այդ հուշարձանի մոտ[12]։

2007 թվականի մայիսի 6-ին Կալևի Լիյվայում բացվել է հուշաքար՝ նվիրված այդտեղ սպանված գնչուների հիշատակին[13][14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Kersti Lepik. «Koduvald Jõelähtme» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  2. Вайс-Вендт А. Почему Холокост ничего не значит для эстонцев // Journal of Baltic Studies. — December 2008. — Т. 39. — № 4. — С. 475 — 497. Архивировано из первоисточника 15 Ապրիլի 2014.
  3. Рапорты Международной комиссии Эстонии по расследованию преступлений против человечности. Этап II – Оккупация Эстонии Германией 1941—1944. —Тарту, 2005. Архивировано из первоисточника 12 Ապրիլի 2013.
  4. «Каталог еврейского музея Эстонии» (PDF). Еврейский музей Эстонии. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 21-ին. стр. 6-7
  5. Кац Й. Билет до станции Раазику // Под грифом «Judenfrei»: Холокост на территории оккупированной нацистами Эстонии, 1941—1944 / А. Зданкевич. — Таллин: Еврейская община Эстонии, 2009. — С. 12-14. — 34 с.
  6. Марипуу М. (18.12.2009). «Холокост в Эстонии». Эстоника. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
  7. Подробности убийств в Калеви-Лийва в проекте «Живая история» (շվեդ.)
  8. «PÄEVAKAJA. Kalevi-Liiva mõrvarid kohtu ees. 1. saade» (էստոներեն). arhiiv.err.ee — аудиозапись из зала суда 06.03.1961. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 3-ին.
  9. «Kalevi-Liiva tragöödia(1964) - Eesti filmi andmebaas» (էստոներեն). efis.ee. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
  10. «Denkmal für die in Kalevi-Liiva ermordeten Juden» (գերմաներեն). gedenkstaetten-uebersicht.de. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
  11. «Nenápadná krajina zla». holocaust.cz (չեխերեն). Institut Terezínské iniciativy. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28-ին.
  12. «Commemoration of the Jewish victims in Kalevi-Liiva» (անգլերեն). Embassy of the Czech Republic in Tallinn. 03.09.2014. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 2-ին.
  13. «В Калеви-Лийва открыт памятный камень». Postimees. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 19-ին.
  14. «Эстонцы почтили монументом память погибших цыган». editors.ru. 7 мая 2007. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Levin, Dov: Estonian Jews in the U.S.S.R., 1941—1945, in: Yad Vashem Studies 11/1976, p. 273—297.
  • Anton Weiss‐Wendt. Extermination of the Gypsies in Estonia during World War II ‐ Popular Images and Official Policies. Holocaust Genocide Studies (SPRING) 17 (1): 31-61 doi:10.1093/hgs/17.1.31

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]