Կախարդական կրպակ | |
---|---|
Տեսակ | dance choreography?, performing arts production?, musical performance? և բալետ |
Խորեոգրաֆ | Լեոնիդ Մյասին[1] |
Կոմպոզիտոր | Ջոակինո Ռոսսինի |
Զգեստների ձևավորող | Անդրե Դերեն |
Կախարդական կրպակ (ֆր.՝ La Boutique Fantasque), երեք տեսարաններով մեկ գործողությամբ բալետ` ըստ Լ. Մյասինի բեմադրության, Ջոակինո Ռոսսինիի երաժշտությամբ, ըստ Օտտորինո Ռեսպիգիի գործիքավորման, լիբրետոն` ըստ բալետմաստերի, բեմանկարչությունը` Անդրե Դերենի։ Առաջին անգամ ներկայացրել է «Դյագիլևի ռուսական բալետ» խումբը 1919 թվականի հուլիսի 5-ին, Լոնդոնի Ալհամբրա թատրոնում։
Բեմադրության աշխատանքը սկսվել է 1918 թվականին, Իսպանիայում, երբ Արևմտյան Եվրոպան խանդավառությամբ դիմավորում էր Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը[2]։ «Կախարդական կրպակ» բալետի և դրան հաջորդող «Եռանկյուն» բալետի ստեղծման ընթացքում Մյասինը ոգեշնչել է Դյագիլևին[3]։ Բալետմաստերն իր հիշողություններում ենթադրվում էր, որ Դյագիլևը գաղափարը փոխառել է «Տիկնիկների Փերի» գերմանական հին բալետից։
Ըստ Ս. Գրիգորևի հիշողությունների` սկզբում ենթադրվում էր, որ բեմանկարչությամբ պետք է զբաղվեր Լ. Բակստը։ «Սակայն Դյագիլևը մտափոխվում է և ձևավորումը պատվիրում Անդրեյ Դերենին, որից Բասկը նեղանում է, և դա նրանց միջև վեճ է առաջացնում»[4]։ Մյասինի հուշագրություններից հետևում է, որ Դյագիլևը չէր հավանում Բակստի էսքիզները, և նա խնդրում է Մյասինին, որ աշխատանքի հրավիրի Դերենին[3]։ «Երբ Դերենը ժամանում է Լոնդոն «Կախարդական կրպակ» բալետի համար ստեղծած իր էսքիզներով, Դյագիլևը հասկանում է, որ նա բալետում մաքուր գեղանկարչության ներմուծման առաջին փորձն է կատարել[5]»: Այլ տեղեկություններով, Գրիգորևը լինելով Բակստի կողմնակից, հավանություն չի տալիս Դերենի ձևավորմանը, Դյագիլևը և Մյասինը որոշում են քայլել ժամանակին համընթաց և գովաբանում էին Դերենի աշխատանքը։
Մանկական խաղալիքների թեման Մյասինը շարունակել է «Մանկական խաղեր» բալետում (1932 թվականին), որտեղ երկու ոգիները գիշերը խաղալիքներին հնարավորություն են տալիս ապրել իրենց խորհրդավոր կյանքով։
Գործողությունները տեղի էին ունենում 1860 թվականին, Նեապոլում[6], որտեղ գնորդների ուշադրությունը գրավում էր զարմանահրաշ մեխանիկական խաղալիքների կրպակը։ Հանկարծ խանութ է մտնում մի ավազակ, որը փորձում էր գողանալ տիկնիկների զգեստները, սակայն սեփականատերը նկատում է, և ավազակը վազելով փախչում է։ Կրպակը լցվում է գնորդներով` անգլիացի պառաված օրիորդներով, ամերիկյան ընտանիքներով, ռուս վաճառական զույգերով։ Ամերիկացիները պահանջում են ցուցադրել ամենալավ գործարանային տիկնիկները, որոնք տարանտելա են պարում։ Այնուհետև երկու խաղաքարտային արքաները և խաղաքարտային թագուհիները մազուրկա են պարում։ Որից հետո սեփականատիրոջ օգնականը դուրս է տանում Սնոբին և սեխերի վաճառողին։ Այնուհետև ռուս և ամերիկացի երեխաները գտնում են «5 կազակների աղջիկների հետ», որոնք պարում էին կազակական պարեր։ Դրանց հետևում է երկու պուդելներիի պարը։ Լավագույն խաղալիքները կանկան էին պարում` ըստ «Օֆֆենկոյի Կապրիչչո» երաժշտության (նկարագիրը բալետմաստերը վերցրել է Ժորժ Սյորայի «Կրկես» կտավից)[7]): Ընտրելով իրենց դուր եկած տիկնիկները` գնորդները հեռանում են։ Օրվա վերջում սեփականատերը փակում է կրպակը։ Լռության մեջ դանդաղ վալսի երաժշտության ներքո տիկնիկները դուրս են գալիս և գալոպ են կատարում։
Եզրափակիչ մասում առավոտյան գնորդները նկատում են, որ իրենց գնումները անհետացել են։ Իրականում տիկնիկները թաքնվել էին` չցանկանալով լքել խանութը, բայց ցանկանալով գնորդներին հակահարված տալ, հարձակվում են նրանց վրա։ Կազակները սպառնում են հրացաններով, պուդելները կծում էին, խաղաքարտերը գործի են դնում ձեռքերը։ Ապշած գնորդները վազելով փրկվում են, իսկ տիկնիկները շրջապատում են սեփականատիրոջը եզրափակիչ պարի կատարման համար[8]։
Նախերգանքի ստեղծման ընթացքում Օտտորինո Ռեսպիգին օգտագործել է Ջոակինո Ռոսսինիի քիչ հայտնի «Սիբիրական պարեր» և «Սլավոնական քայլերգ» ստեղծագործությունները (ֆր.՝ Siberian Dance, Slav March), կանկան պարային համարում Les Riens-ի հատվածներից մեկում գերակշռում է «Օֆենբախի կապրիչչո» (Capriccio Offenbachique) երաժշտությունը։ Ռեսպիգիի «Կախարդական կրպակ» բալետի համար երաժշտությունը բաղկացած է 8 մասից` 40 րոպե տևողությամբ։
Հիմնական գործող անձինք և կատարողներ
Տիկնիկների պարեր
1919 թվականին ռուսական խաղաշրջանի ժամանակ բալետը կատարվել է 40 անգամ, այնուհետև ընդգրկվել է Դյագիլևի ռուսական բալետի խաղացանկում և կատարվել է մինչև խմբի գոյության ավարտը։
Ռուսական բալետ Մոնտե Կառլո
«Կախարդական կրպակ» բալետը լոնդոնյան պրեմիերայում մեծ հաջողություն է ունեցել[9]։ Մամուլը տպավորիչ ակնարկներ է հրապարակել։ Ե. Սուրիցը մեջբերել է Սիդնի Կերոլի «Սանդի Թայմսին» արված մեկնաբանությունը. ««Կախարդական կրպակը» բալետը ալեկոծել է իմ հոգու զգացումների հեղեղը, այնքան ուժեղ, որ ես հազիվ էի դիմանում նրանց ճնշմանը։ Ես նորից ինձ երեխա էի զգում։ Բալետում հարություն են առել մանկության բոլոր երջանկությունները, երջանիկ ժամերը, որոնք անցկացնում էինք խաղալիքների հետ, պատի մանկական նկարները, իմ մորաքրոջ ալբոմի ճեպանկարները, խաղերի և չարաճճիությունների ոգին[9]։
|