Կախարդները | |
---|---|
![]() | |
Ժանր | ֆենթզի հեռուստասերիալ, ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ, վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ և college life television program? |
Ստեղծող | Սերա Գեմբլ |
Երկիր | ![]() |
Հիմք | The Magicians? |
Լեզու | անգլերեն[1] |
Գլխավոր դերերում | Ջեյսոն Ռալֆ, Ստելլա Մաիվ, Օլիվիա Թեյլոր Դադլի, Արջուն Գուպտա, Սամմեր Բիշիլ, Բրիթանի Քարեն, Հեյլ Էփլմեն, Ռիկ Ուորսի, Թրևոր Էյնհորն և Ջոնաթան Գոլդշտեյն |
Գործադիր պրոդյուսեր | Մայք Քեհիլ |
Նկարահանման վայր | Վանկուվեր |
Եթերաշրջանների քանակ | 5 |
Սերիաների քանակ | 65 |
Էկրաններին է | դեկտեմբերի 16, 2015-ից ապրիլի 1, 2020-ը |
Հեռուստաալիք | Syfy |
Ընկերություն | Universal Television |
Դիստրիբյուտոր | NBCUniversal Syndication Studios |
Պաշտոնական կայքէջ |
«Կախարդները»՝ (անգլ.՝ The Magicians), ամերիկյան ֆենտեզի ժանրի հեռուստասերիալ, որի պրեմիերան կայացել է 2015 թվականի դեկտեմբերի 16-ին Syfy հեռուստաալիքով (որպես առանձնահատուկ անոնս)։ Հեռուստասերիալի պաշտոնական պրեմիերան կայացել է 2016 թվականի հունվարի 25-ին (միանգամից ցուցադրվել է առաջին երկու էպիզոդները)[2][3][4]։ Շոուն հիմնված է Լև Գրոսմանի համանուն վեպի հիման վրա։ Մայքլ Լոնդոնը, Ջանիս Ուիլյամսը, Ջոն Մաքնամարան և Սերա Գեմբլը դարձել են պրոդյուսերները։
2018 թվականի փետրվարի 28-ին հեռուստասերիալը երկարացվել է մինչև 4-րդ եթերաշրջանը՝ բաղկացած 13 էպիզոդից[5]։
2019 թվականի հունվարին SyFy-ը հայտնել է, որ հեռուստասերիալը երկարացվել է մինչև 5-րդ եթերաշրջան, որի հեռարձակումը նախատեսվում է 2020 թվականին[6]։
Հեռուստասերիալը պատմում է Քվենտին Քուլդուոթերի և նրա ընկերների ապագայի մասին, որոնք միասին սովորում են Կախարդության Բրեյքբիլս դպրոցում։ 4 եթերաշրջանների ընթացքում ընկերները բախվում են մի շարք խոչընդոտների հետ, լուծում են քվեսթներ, փրկում են կախարդանքը և միմյանց։ Առաջին եթերաշրջանի գործողությունները կատարվում են դպրոցում, երկրորդ եթերաշրջանում հերոսները բացահայտում են կախարդական աշխարհը՝ Ֆիլլորին և գործողությունները տեղափոխվում են այնտեղ։ Երրորդ և չորրորդ եթերաշրջաններում դպրոցը տեղափոխվում է երկրորդ պլան։
Դերասան | Կերպար | Եթերաշրջաններում հայտնվելը | ||||
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | Էպիզոդներ | ||
Ջեյսոն Ռալֆ | Քվենտին Քոլդուոթեր | 13 | 13 | 13 | 13 | 52 |
Ստելլա Մաիվ | Ջուլիա Ուիքեր | 13 | 13 | 13 | 13 | 52 |
Օլիվիա Թեյլոր Դադլի | Էլիս Քուին | 13 | 12 | 13 | 13 | 51 |
Հեյլ Էփլմեն | Էլիոտ Վոգ | 13 | 13 | 13 | 13 | 52 |
Արջուն Գուպտա | Ուիլյամ (Փեննի) Ադիյոդի | 13 | 13 | 13 | 13 | 52 |
Սամեր Բիշիլ | Մարգո Հենսոն | 13 | 13 | 13 | 13 | 52 |
Ջեյդ Թեյլոր | Քեյդի Օրլոֆ Դիաս | 11 | 10 | 10 | 10 | 41 |
Ռիք Ուորթի | Հենրի Ֆոգ | 7 | 7 | 7 | 10 | 21 |
Բրիտանի Քարեն | Ֆեն | 12 | 10 | 10 | 22 | |
Թրևոր Էյնհորն | Ջոշ Հոբերման | 2 | 6 | 7 | 10 | 25 |
Քեյսի Ռոլ | Մարինա Անդրեսկի | 7 | 3 | 1 | 4 | 15 |
Քիգան Քոնոր Թրեյսի | պրոֆեսոր Լիպսոն | 3 | 5 | 3 | 2 | 13 |
Բոլոր էպիզոդներ | 13 | 13 | 13 | 13 | 52 |
2011 թվականին Մայքլ Լոնդոնը ստացել է էկրանավորման թույլտվություն[7] և ծրագրել էր նկարահանել շոու Fox հեռուստաալիքի համար[8]։ «Իքս մարդիկ։ Առաջին դաս» ֆիլմի համասցենարիստ Էշլի Միլերը և Զաք Սթենցը գրել են սցենար պիլոտային էպիզոդի համար, սակայն նրան չթույլատրեցին։ Այդ ժամանակ Լոնդոնը վերամշակեց պիլոտային էպիզոդը Մաքնամարայի և Գեմբլի հետ, որոնք իրենց վրա վերցրեցին սցենարիստների աշխատանքը և Syfդը նարահանել է Մայք Քեհիլը Նոր Օռլեանում 2014 թվականի վերջին[9][10]։ Syfy հեռուստաալիքը պատվիրեց առաջին եթերաշրջանը բաղկացած 13 էպիզոդից 2015 թվականի մայիսին[11], որպեսզի այն հեռարձակի 2016 թվականի հունվարին։ Մաքնամարան և Գեմբլը դարձան շոուի գլխավոր պրոդյուսերները[11]։
Հեռոստասերիալի արտադրությունը սկսվել է 2015 թվականի օգոստոսի 4-ին Վանկուվերում, նաև հայտարարվել է, որ Օլիվիա Թեյլոև Դադլին փոխարինել է Սոզի Բեյքոնին Էլիս Քունի դերի համաչ։ Բացի այդ նաև հայտնի դարձավ, որ Ռիք Ուորթին ստացել է դեկան Ֆոգի դերը, իսկ Էն Դուդեկը՝ Փերլ Սանդերլենդի դերը, նաև այն որ Էսմե Բյանկոն նույնպես միացել է դերասաական կազմին[3]։
«Կախարդները» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը Syfy հեռուստաալիքը հեռարձակեց 2015 թվականի դեկտեմբերի 16-ին որպես գովազդային քայլ։ Առաջին սերիայի կրկնությունը և երկրորդւ պրեմիերան կայացել է 2016 թվականի հունվարի 25-ին[4]։
2016 թվականի փետրվարի 8-ին հեռուստասերիալը երկարացվել է երկրորդ եթերաշրջանով[12], 12 апреля 2017 года на третий[13] (որի պրեմիերան կայացել է 2018 թվականի հունվարի 10-ին) և 2018 թվականի փետրվարի 28-ին չորրորդ եթերաշրջանով՝ բաղկացած 13 էպիզոդից, որի պրեմիերևան կայացել է 2019 թվականի հունվարի 23-ին[14]։
Rotten Tomatoes կայքում առաջին եթերաշրջանը ունի 74 % «թարմություն» 46 արձագանքների հիման վրա 6,47/10 վարկանիշով[15], բայց ամեն նոր եթերաշրջանի հետ հեռուստասերիալի վարկանիշները և հանրաճանաչությունը մեծանում էր և արդեն երրորդ եթերաշրջանում այն ունի 100% «թարմություն» ընդհանուր համերաշխությամբ՝ «զարմանալի և շատ հետաքրքիր երրորդ եթերաշրջանը ներկայացնում է, որ հեղինակները դեռ շատ միջոցներ ունեն հեռուստադիտողներին հմայելու համար»։ Քննադատների կարծիքով չորրորդ եթերաշրջանը հստակ պահել է 100% «թարմության» նշաձողը, ունենալով ավելի պաշտամունքային կարգավիճակ։ Քննադատների միությունը ասում է, որ չորրորդ եթերաշրջանը «Կախարդներին կվրդովվեցնի երևակայությունը, սյուժեն վերակենդանացնելով ավելի անսպասելի և դյութիչ իրադարձություններով և այդ ամենը խառնված է ֆիրմային սուր հումորով»[16]։ Ռուսաստանում դրական արձագանքներ հեռուստասերիալի մասին տվել է «Мир фантастики» ամսագիրը[17]։
|