Կակաբեկա ջրվեժ | |
---|---|
անգլ.՝ Kakabeka Falls | |
![]() | |
Տեսակ | Plunge[1] |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Թանդեր Բեյ |
Վայր | Oliver Paipoonge? |
Մասն է | Kaministiquia River? |
Պահպանման տարածք | Kakabeka Falls Provincial Park? |
48°24′10″ հս․. լ. 89°37′32″ ամ. ե.HGЯO |
Կակաբեկա ջրվեժ (անգլ.՝ Kakabeka Falls), ջրվեժ Կամինիստիկիա գետի վրա, Թանդեր բեյ քաղաքից 30 կմ արևմուտք, Օնտարիոյի Օլիվեր Փեյփունջ մունիցիպալիտետի Կակաբելա Ֆոլս գյուղին հարակից տարածքում։
Բարձրությունը 40 մետր է[2], գահավիժում է Կանադական վահանի կողմից ձևավորված կիրճ[3]։ Չափսերի և մատչելիության շնորհիվ այն հաճախ անվանում են «Հյուսիսի Նիագարա» մականունով։
Ջրվեժի ժայռային դիմերեսը և կիրճով ձգվող զառիթափը հիմնականում բաղկացած են անկայուն թերթաքարերից և էրոզիայի են ենթարկվում։ Ժայռերի վրայի բուսական աշխարհը զգայուն է և պարունակում են մոտավորապես 1,6 միլիարդ տարեկան բրածոներ[3]։ Ժայռի փխրունության պատճառով ջրվեժի ներքևի կիրճ իջնելն արգելվում է[4]։
«Կակաբեկա» անունը գալիս է օջիբե լեզվի՝ gakaabikaa («ջրվեժ ժայռի վրա») բառից[5]։
Կակաբեկա ջրվեժի պրովինցիալ այգին հիմնադրվել է 1955 թվականին[6], զբաղեցնում է 5 կմ2 տարածք և կառավարվում է Կանադայի բնապահպանության և անտառտնտեսության նախարարության Օնտարիոյի պարկեր մասնաճյուղի կողմից։ Այն շրջապատում է ջրվեժը և տարածվում Կամինիստիկիա գետի երկայնքով, որը դարեր առաջ օգտագործվել է վոյաժորների (մորթիների տեղափոխմամբ զբաղվող անձինք) կողմից, որոնք առաջին եվրոպացիներն էին, որոնք ամեն տարի ձմեռում էին Հյուսիսային Օնտարիոյում։ Նրանք Կամինիստիկիա գետն օգտագործում էին որպես հյուսիս-արևմուտքում հիմնական երթուղի՝ ջրվեժի շուրջ 1.3 կմ երկարությամբ տարածվող գետամիջի քարշավայրի շուրջ[7]։ Այգու ստեղծումից հետո կիրճի եզրին գտնվող հյուրանոցը քանդվել է։ Հյուրանոցի ռեստորանից տեսարան է բացվել դեպի ջրվեժ։
Այգին ունի երկու ճամբար` 169 ճամբարային վայրերով, որոնցից 90-ը էլեկտրականություն ունեն։ Այգում 6 երթուղիներով կարելի է ոտքով անցնել 17,9 կմ[8], ձմռանը կարելի է օգտնվել քարքարոտ լեռնադահուկային արահետներից։ Ամռանը այգում գործում է փոքրիկ «Բնական ժառանգության կրթություն» ծրագիրը, որն ունի ամենօրյա մեկնաբանական ծրագրեր, ուղեկցող արշավներ, այցելուների կենտրոն։
Կանաչ թիկնոցի լեգենդը պատմում է Օջիբե ժողովրդի առաջնորդի մասին, որը, լսելով սիու ցեղի անմիջական հարձակման լուրը, իր դստերը հանձնարարում է ժողովրդին պաշտպանելու ծրագիր մշակել։ Արքայադուստրը սիու ցեղի ճամբար է մտնում Կամինիստիկիա գետի երկայնքով և ձևացնում իբրև մոլորվել է։ Նա պայման է դնում նրանց առջև խնայելու իր կյանքը, որի դիմաց ինքը կտանի նրանց հոր ճամբար։ Տեղավորվելով նավակի գլխամասում՝ սիու ցեղի մարտիկներին առաջնորդում է ջրվեժի վրայով դեպի մահ՝ ազատելով իր ցեղին հարձակումից։ Ըստ լեգենդի՝ կանաչ թիկնոցը կարելի է տեսնել Կակաբեկա ջրվեժին մշուշի միջից նայելիս՝ արքայադստեր հուշարձանը, որն իր կյանքը զոհեց՝ փրկելով իր ժողովրդին[9]։ Լեգենդի մեկ այլ տարբերակում ասվում է, որ արքայադուստրը եկել է Սիու ժողովրդի մոտ, այնուհետև նավակից դուրս եկել ու նետվել ջրվեժից և լողալով հասել ափ։ Նրա հետևից ջրվեժից նետվել են սիու ցեղի մարդիկ։ Աղջիկը վազել է իր ժողովրդի մոտ ու նրան տեղեկացրել մոտեցող թշնամու մասին[10]։
Ջրվեժի պատկերով ամենատպավորիչ կտավը 1882 թվականին ստեղծել է Լուսիուս Ռիչարդ Օ՛Բրայենը։ Կտավը գտնվում է Կանադայի ազգային պատկերասրահում[11]։
Ֆրանսիս Աննա Հոպկինսը, ով հայտնի է կանադական կյանքի նկարագրության պատմական նկարներով, ջրվեժի շուրջ ձգվող գետամիջի ուղին պատկերել է 1877 թվականին և այն անվանել է «Կարմիր գետի արշավախումբը Կակաբեկա ջրվեժում, Օնտարիո»[12]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կակաբեկա ջրվեժ» հոդվածին։ |
|