Կահիրեի գրքի միջազգային տոնավաճառ | |
---|---|
Երկիր | Եգիպտոս |
Հրապարակ | Egypt International Exhibitions Center? |
Գտնվելու վայր | Կահիրե |
Ցուցահանդեսի տեսակ | գրքի տոնավաճառ |
Բացվել է | 1969 |
Կայք | cairobookfair.gebo.gov.eg |
Կահիրեի գրքի միջազգային տոնավաճառ (արաբ․՝ معرض القاهرة الدولي للكتاب), գրքի խոշոր տոնավաճառ, որն ամեն տարի անցկացվում է Կահիրեում, Ալ-Ազհարի համալսարանի մոտակայքում։ Տոնավաճառի կազմակերպիչն է Եգիպտական գրքային գլխավոր կազմակերպությունը։ Տոնավաճառն ստեղծվել է 1969 թվականին, իսկ նրա առաջին անցկացման օրը համընկնում է Կահիրեի ստեղծման 1000–ամյակի հետ[1]։
Տոնավաճառը, որը պետք է կազմակերպվեր 2011 թվականի հունվարին, չեղյալ է հայտարարվել Եգիպտոսում հեղափոխոխական իրադարձությունների պատճառով։ 2012 թվականի հունվարից տոնավաճառը կրկին կայացել է[2]։
Կահիրեի տոնավաճառը արաբական աշխարհի ամենահին և ամենախոշոր տոնավաճառներից է[3][4][5]։ Ամեն տարի տոնավաճառ է այցելում մոտավորապես երկու միլիոն մարդ և հազարավոր գրքավաճառներ։ Տարբեր ընկերություններ և պետական հաստատություններ, գրքերի և վիդեո-արտադրության վաճառքով զբաղվող շատ կազմակերպություններ հաճախ են այցելում տոնավաճառ[6][6]։ Գրեթ երեք շաբաթվա ընթացքում կազմակերպվում են զեկույցներ, դասախոսություններ, հանրային ընթերցումներ և այլ զանգվածային միջոցառումներ։ Նյութերը ցուցադրվում են անգլերեն, արաբերեն և այլ ուրիշ լեզուներով։ Տոնավաճառը միտումնավոր շեշտը դնում է հասարակ եգիպտացիների վրա` բաց երկնքի տակ միջոցառումներ և նույնիսկ զվարճանքի համար հրավառություններ կազմակերպելով[7]։
Տոնավաճառը հայտնի է նաև այն պատճառով, որ Կահիրեի հրատարակչությունները գրականության 3/5-ը հրատարակում են արաբերենով[5]։ 2006 թվականի տվյալներով, այն համարվում է իր մեծությամբ երկրորդը Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառից հետո[1]։
Վերջին տարիներին տոնավաճառը բազմիցս քննադատության է արժանացել մուսուլման զինվորական գրողների գրականության վաճառքն արգելելու համար. այս աշխատանքները քննադատում են գործող կառավարությունը։ Տոնավաճառն արգելում է նաև վիճելի թեմաներով գրքերի վաճառքը[8][9][10]։
2000 թվականին իսլամիստների ցուցերն ընդդեմ ըստ իրենց՝ վիրավորական գրքերի, վերածվել են բռնության գործողությունների։ Մուսուլմանական ուսանողական խմբերի ավելի քան 2000 ներկայացուցիչներ բողոքի ցույցի են դուրս եկել Ալ–Ազխար համալսարանի դիմաց, ինչը հանգեցրել է Եգիպտոսի կառավարության դեմ զանգվածային բողոքի և ավարտվել է 75 հոգու ձերբակալությամբ։ Ուսանողները դեմ են արտահայտվել սիրիացի գրող Հայդար Հայդարի «Տոնախմբություն ջրիմուռների համար» գրքին։ Ի վերջո, դա հանգեցրել է կառավարական տպարանի երկու աշխատակիցների ձերբակալության` «աստվածանարգության» և «հասարակության համար վիրավորական» աշխատանքներ հրատարակելու մեղադրանքով[11]։