Կաձյու ձի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | բուդդայական տաճար |
Երկիր | Ճապոնիա |
Տեղագրություն | Yamashina-ku? |
Հասցե | 京都府京都市山科区勧修寺仁王堂町27-6 |
Դավանանք | Q10437780? |
Հիմնական ամսաթվերը | 900 |
Նվիրված | Thousand-Armed Thousand-Eyed Avalokiteśvara? |
Հիմնադիր | Daigo?, Fujiwara no Sadakata? և Shōshun? |
Հիմնադրված | 900 |
Kajuji Վիքիպահեստում |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 660 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Կաձյու ձի (ճապ.՝ 勧修寺), Սինգոն-Յամասինա դպրոցի գլխավոր բուդդայական տաճար։ Տեղակայված է Ճապոնիայի Կիոտո քաղաքի Յամասինա շրջանի Կանշյուձի թաղամասում[1]։ Բուդդայական անվանումը Կիկոձան է (ճապ.՝ 亀甲山, «կրիայի վահանի լեռ»)։
Տաճարը հիմնադրվել է 900 թվականին Դայգո կայսեր կողմից[2]։ Առաջին ուսուցիչը եղել է կուսակրոն Շյոսյունը (ճապ.՝ 承俊): Պաշտամունքի օբյեկտը հանդիսանում է Կաննոն բոդհիսատվան։
905 թվականից տաճարը ենթարկվել է պետությանը։ Գոյության ամբողջ ընթացքում տաճարը վայելել է Ճապոնիայի կայսերական ընտանիքի և Ֆուձիվարի ազնվական տոհմի հովանավորությունը։ Այդ ընթացքում տաճարում կուտակվել են բազմաթիվ հարստություններ։ 1470 թվականին, Օնին տարիների պատերազմի ընթացքում Կաձյու ձին այրվել է, բայց վերակառուցվել է 17-րդ դարում[2]։ Ներկայումս տաճարի պահոցներում կան բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր և գրքեր։
Տաճարային շինությունների և գանձերի մի մասը գրանցված են որպես Ճոպանիայի կարևոր մշակութային ձեռքբերումներ։ Կաձյու ձին հայտնի է իր այգիներով, լոտոսներով ու շուշաններով լճակով[2]։
Տաճարի ժամանակակից հասցեն՝ 京都市山科区勧修寺(かんしゅうじ)仁王堂町27-6 (27-6 Նիոդո չյո, Կաձյու ձի, Յամաշինա կյու, Կիոտո կեն)[1]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաձյու ձի» հոդվածին։ |