Կաղնուտ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաղնուտ (այլ կիրառումներ)
Գյուղ
Կաղնուտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
ՀամայնքԿապան (համայնք) | Կապան համայնք[1]
Այլ անվանումներՄողես
Մակերես5.84 կմ²
ԲԾՄ1560 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն105[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունկաղնուտցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (285)
Կաղնուտ (Հայաստան)##
Կաղնուտ (Հայաստան)
Կաղնուտ (Սյունիքի մարզ)##
Կաղնուտ (Սյունիքի մարզ)

Կաղնուտ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։

Գյուղի պաշտոնական անունը Կաղնուտ է։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել մողես անվան ռուսականացված տարբերակով՝ Մուկես[4]։ Կաղնուտ է վերանվանվել 1949 թվականին։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Բարգուշատի լեռների ճյուղերից մեկի լանջին՝ ծովի մակարդակից 1520-1640 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 12 կմ դեպի հյուսիս-արևելք։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղնուտում կա “Նոր Խաչիտափ” սրբատեղի, իսկ շրջակայքում պահպանվել են միջնադարյան կիսավեր Անապատ եկեղեցին, գերազմանոցներ, Հոնապատ բնակավայրի մնացորդներ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Կաղնուտի մշտական բնակչությունը կազմել է 105, առկա բնակչությունը՝ 95 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[4][5], որոնց նախնիների մի մաս 1830-ական թվականներին եկել է Ղարադաղից[4]։ Ստորև ներկայացված է Կաղնուտ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 205 308 363 242 184 151 107 117[6] 105[2]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 2, էջ 911
  5. 5,0 5,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]