Կամերոն Մաքևոյ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1994 (30 տարեկան) |
Ծննդավայր | Գոլդ Քոստ |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Կրթություն | Գրիֆիթի համալսարան |
Մասնագիտություն | լողորդ |
Cameron McEvoy Վիքիպահեստում |
Կամերոն Մաքևոյ (անգլ.՝ Cameron McEvoy, մայիսի 13, 1994, Գոլդ Քոստ), ավստրալիացի լողորդ, որը մասնագիտացված է կրոլ լողաձևում։ Աշխարհի առաջնությունների եռակի արծաթե մեդալակիր։ Օլիմպիական խաղերի եռակի բրոնզե մեդալակիր (2016 և 2020)։
Ծնվել է Գոլդ Քոստ քաղաքում՝ Ավստրալիայում։ Առաջին անգամ հայտնի է դարձել 2013 թվականի ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունից հետո։ Մասնակցել է 4 × 100 մետր համակցված լողամրցմանը։ Նախնական ռաունդում Էշլի Դելանիի, Սփենգլերի և Քենեթ Թոի հետ լողալով 3 րոպե 33,64 վայրկյանում՝ զբաղեցրել է երրորդ տեղը և դուրս է եկել եզրափակիչ, սակայն եզրափակչում չի լողացել։
2014 թվականին մասնակցել է Pan Pacific խաղերին Ավստրալիայի Գոլդ Քոսթ քաղաքում և 100 մետրանոց կրոլ լողաձևում եզրափակչում լողալով 47,82 վայրկյանում, խաղերի նոր ռեկորդ է սահմանել[1]։ Այս խաղերին Կամերոնը նվաճել է 3 բրոնզե մեդալ․ 4×200 մետր կրոլում[2], 4×100 համակցված լողամրցմանը[3] և 200 մետր հեռավորության կրոլում եզրափակչում լողացել է 1 րոպե 46, 36 վայրկյանում[4]։
2015 թվականին Կազանում կայացած աշխարհի առաջնության մասնակից։ Կամերոնը դարձել է կրկնակի արծաթե և մեկ անգամ բրոնզե մեդալակիր։ 4×100 մետր համակցված լողամրցումում նվաճել է արծաթե մեդալ[5], իսկ 100 մետրանոց կրոլում լողաձևում լողացել է 47,95 վայրկյանում[6]։ 4×200 մետր կրոլում նվաճել է բրոնզե մեդալ[7]։