Կամիլ Լակուր ֆր.՝ Camille Lacourt | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 22, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր | Նարբոն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | լողորդ |
Ամուսին | Վալերի Բեգ |
Camille Lacourt Վիքիպահեստում |
Կամիլ Լակուր (ֆր.՝ Camille Lacourt, ապրիլի 22, 1985, Նարբոն), ֆրանսիացի լողորդ, ով մասնագիտացած է մեջքի լող սպորտաձևում։ Աշխարհի քառակի և Եվրոպայի եռակի չեմպիոն է։ Կարճ լողի աշխարհի առաջնության մրցանակակիր է։
Կամիլը լողով զբաղվում է հինգ տարեկանից։ 2002 թվականին Ֆրանսիայի 50 մետր երկարությամբ լողի առաջնության ժամանակ նվաճել է բրոնզե մեդալ, հաջորդ տարի դարձել է երիտասարդական ազգային առաջնության երկու բրոնզե մեդալ՝ 50 և 100 մետր լողաձևերում։ 2004 թվականին դարձել է Ֆրանսիայի երիտասարդական առաջնության երկակի չեմպիոն՝ 50 և 100 մետր լողաձևերում։ 2003 թվականին առաջին անգամ մասնակցել է միջազգային առաջնության, սակայն մեդալ չի նվաճել։ 2005 թվականին Ֆրանսիայի առաջնության ժամանակ գրավել է երրորդ հորիզոնականը։ 2006 թվականից նրա մարզիչը դարձել է Ֆիլիպ Լյուկեն[1]։
2009 թվականին ջրային սպորտաձևերի աշխարհի առաջնությունում զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը։
2012 թվականին Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ ֆրանսիացին զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը՝ 11 վարկյանով ետ մնալով ճապոնացի Ռյոսուկե Իրիյեից[2]։
2013 թվականին Կամիլ Լակուրը դարձել է աշխարհի եռակի չեմպիոն՝ դառնալով 50 մետր երկարությամբ մեջքով լողի չեմպիոն[3]։ Այնուհետև նվաճել է կոմբինացիոն էստաֆետի առաջին հորիզոնականը[4]։ Միևնույն տարում Լակուրը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
2015 թվականին լողորդը նվաճել է երեք մեդալ՝ Ջրային սպորտաձևերի աշխարհի առաջնության ժամանակ։ Նա նվաճել է ոսկե մեդալ՝ 50 մետր երկարությամբ մեջքի լողի ժամանակ[5], արծաթե մեդալ՝ 100 մետր երկարությամբ լողի մրցաշարում[6] և բրոնզե մեդալ՝ կոմբինացիոն էստաֆետի ժամանակ[7]։
{{cite web}}
: External link in |title=
(օգնություն)
{{cite web}}
: External link in |title=
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամիլ Լակուր» հոդվածին։ |
|