Կամպոս (Հունաստան)

Գյուղ
Կամպոս
հուն․՝ Κάμπος
Կամպոսի Սուրբ Բարբարա եկեղեցին
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՊերիֆերիաՊելոպոնես
ՀամայնքWest Mani Municipality? և Commune of Kabos, Messinia?
Խոսվող լեզուներՀունարեն
Բնակչություն422 մարդ (2011)
Ազգային կազմՀույներ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Կամպոս (Հունաստան) (Հունաստան)##
Կամպոս (Հունաստան) (Հունաստան)
Կամպոս (Հունաստան) (Պելոպոնես)##
Կամպոս (Հունաստան) (Պելոպոնես)

Կամպոս (հուն․՝ Κάμπος), գյուղ Հունաստանի Հանրապետության հարավում, վարչականորեն՝ Պելոպոնեսի պերիֆերիայի կազմում[1]։

Այստեղ է գտնվում Ավիայի շրջանի քաղաքապետի նստավայրը։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 422 մարդ[1], ամբողջովին՝ հույներ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամպոս գյուղը տեղակայված է Հունաստանի հարավային հատվածում՝ Պելոպոնես թերակղզու վրա։ Գտնվում է ծովի մակարդակից 350 մետր բարձրության վրա։

Ռելիեֆը ցածրալեռնային է, իսկ կլիման՝ մերձարևադարձային։ Կլիմայի ձևավորմանը նպաստում են Միջերկրական ծովից եկող տաք օդային զանգվածները։ Ամենատաք եղանակը հուլիսն է, իսկ ամենացուրտը՝ հունվարը։

Ներկայիս Կամպոսի տարածքում կատաղի կռիվներ են մղվել Հին աշխարհում՝ Պելոպոնեսյան պատերազմների ընթացքում։

Հունաստանի անկախության պատերազմի տարիներին այն կարևոր հենակետ էր հույների համար։ Տեղի բնակչությունը կռվում էր թուրք զավթիչների դեմ։

Ներկայումս Կամպոսը փոքրիկ գյուղ է Հունաստանում։ Այստեղ գործում է հիմնական և ավագ դպրոց։ Գյուղում կան բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, այդ թվում միջնադարյան բյուզանդական եկեղեցի, որը կրում է Սուրբ Թեոդորոսի անունը։ Այն հարուստ է որմնանկարներով։ Բացի այդ, գյուղում գործում է նաև Սուրբ Հովհաննես փոքր եկեղեցին, որի մանրանկարները արվել են 13-րդ դարում։

Այստեղ է գտնվում նաև Զարնաթա ամրոցը, որը պաշտպանական նկատառումներով օգտագործվել է զարգացած միջնադարում։

Կամպոսում է ծնվել Հունաստանի թագավորության վարչապետ Ալեքսանդրոս Կումունդուրոս‎ը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Հունաստանի բնակավայրերի վիճակագրական տվյալներ Արխիվացված 2016-04-18 Wayback Machine Հունաստանի ազգային վիճակագրական ծառայություն, 2011 թվական
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամպոս (Հունաստան)» հոդվածին։