Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Կայքային հասանելիությունը դա ինտերնետային ծառայություններին և բովանդակությանը հաշմանդամների և տարեցների համար մուտքի խնդիրն է։ Այս չափանիշները սահմանվել են Web Accessibility Initiative (WAI) շրջանակներում World Wide Web Consortium (W3C) կողմից և վերոհիշյալ ծրագիրը պարտավորվում է ապահովել հատուկ կայքերի ստեղծումն ու պահպանումը իր ամբողջության մեջ, այսինքն՝ հատուկ մեթոդների կիրառում շահառուների համար և այս ամենը կիրառելու համար հատուկ քայլերի պլանավորում։
Չնայած, որ այս ամենը մեծ խթան է հանդիսանում ընդհանուր որակի կարգավորման համար, սական արդյունավետ հասանելիության աստիճանը ներկայումս շատ թույլ է։
Կայքերի հասանելիությունը կախված է բազմաթիվ անկախ գործոններից՝
Որպեսզի հնարավոր լինի հասանելիությունը այս ամենի միջոցով, 1996 թ. ստեղծվել է WAI (Web Accessibility Initiative) ծրագիրը W3C կողմից։ Ծրագիրը հետամուտ է հետևյալ երեք կետերին՝
1. Բովանդակության ստեղծման միջոցները պետք է օգտագործվեն բոլորի կողմից և նպաստեն որպեսզի ստեղծված բովանդակությունը հասանելի լինի բոլորին։ Այսպիսով բոլոր նրանք ովքեր կստաձնեն այս գործը պետք է պահպանեն հատուկ կանոնակարգ, որը սահմանված է Authoring Tools Accessibility Guidelines-ում։
2. Հենց կայքում տեղադրված տեղեկատվությունը էլ պետք է լինի հասանելի։ Ինչը հանդիսանում է գլխավոր պայման այս ծրագրում և տեղեկատվության պահանջներն էլ ամբողջապես համակարգված են Web Content Accessibility Guidelines ։
3. Եվ վերջապես, որպեսզի բովանդակությունը հասանելի լինի բոլորին պետք է, որ օրինակ՝ ինտերնետային բրաուզերները օգտագործվեն բոլորի կողմից և հնարավոր լինի շահագործել այն հատուկ տեղեկատվությունը, որ տեղադրված է կայքում։