Կանադայի ազգային խորհրդանիշեր, խորհրդանիշեր, որոնք օգտագործվում են Կանադայում և արտասահմանում` երկիրն ու նրա ժողովրդին ներկայացնելու համար։ Հատկանշական է, որ թխկու տերևի օգտագործումը որպես Կանադայի խորհրդանիշ գալիս է դեռևս 18-րդ դարի սկզբից և պատկերված է Կանադայի ներկայիս և նախկին դրոշների, կանադական մետաղադրամի և զինանշանի վրա։
Թագը խորհրդանշում է Կանադայի միապետությունը[1] և պատկերված է զինանշանի (օգտագործվում է խորհրդարանականների և կառավարության մարմինների կողմից), գլխավոր նահանգապետի դրոշի[1], շատ նահանգների և տարածքների զինանշանների, Կանադայի կառավարության հերալդիկ խորհրդանիշերի, Կանադայի զինված ուժերի, Կանադայի թագավորական ռազմական քոլեջի, Կանադայի թագավորական հեծյալ ոստիկանության (RCMP), բազմաթիվ զորագնդերի և այլ ոստիկանական ուժերի վրա, շենքերի, ինչպես նաև որոշ ավտոճանապարհային նշանների ու վկայականների վրա։ Բացի այդ, թագուհու պատկերը կարելի է տեսնել Կանադայի կառավարական շենքերում, ռազմական տեղայնքներում ու դպրոցներում, կանադական նամականիշերի, 20 դոլարի և բոլոր մետաղադրամների վրա։
Կանադան չունի բուսական խորհրդապատկեր[2], և ո՛չ թարթանը, ո՛չ թխկու տերևը և ոչ էլ Կանադայի մեծ կնիքի խորհրդապատկերը պետական խորհրդանիշեր չեն[3]։
Խորհրդանիշ | Պատկեր | Ճանաչվել է |
---|---|---|
Կանադայի դրոշ[4] | ![]() |
Փետրվարի 15, 1965 |
Թագավորական ստանդարտ[1] | ![]() |
Կապույտ երիզի վրա թագավորական սաղավարտն ընդունվել է 1961 թվականի սեպտեմբերին |
Կանադայի գլխավոր նահանգապետի դրոշ | ![]() |
Ընդունվել է 1980 թ. |
Թագավորական գրանիշ[1] | ![]() |
2024 |
Կանադայի զինանշան[4][5] | ![]() |
Նոյեմբերի 21, 1921 (ներկայիս տարբերակը՝ 1994) |
Կանադայի մեծ կնիք[3] | ![]() |
Նոյեմբերի 14, 1955 (current version)[6] |
Օրհներգ[4] | ![]() Օ՜, Կանադա |
Հուլիսի 1, 1980 (song dates to 1880) |
Թագավորական հիմն[1] | ![]() Մեծ Բրիտանիայի օրհներգ |
1867 (երգը թվագրվում է 1744) |
Նշանաբան[4] | Ծովից ծով |
Նոյեմբերի 21, 1921 |
Կանադայի ազգային գույներ[4] | կարմիր (#B90600) սպիտակ (#FFFFFF) | Ջորջ V հրամանով, նոյեմբերի 21, 1921 |
Ազգային խորհրդապատկեր/Ազգային ծառ[4] | ![]() Թխկի |
1996 |
Հավելյալ ազգային խորհրդանիշ[3] | ![]() Թխկու տերև |
c. 1860 |
Ազգային կենդանիներ[4] | ![]() Հյուսիսամերիկյան կուղբ |
1975 |
![]() Կանադական ձի |
2002 | |
Ազգային սպորտ[4][7] | ![]() Լաքրոս (ամառ) |
Մայիսի 12, 1994 |
![]() Սառցե հոկեյ (ձմեռ) |
Մայիսի 12, 1994 | |
Ազգային թարթան[4] | ![]() Թխկու տերևի թարթան |
Մարտի 9, 2011 |
2015 թվականին Կանադական թագավորական աշխարհագրական ընկերությունը նախաձեռնել է ազգային թռչուն նախագիծը` 2017 թվականին Կանադայի 150-ամյակին ազգային թռչուն հայտարարելու համար[8]։ 2016 թվականի նոյեմբերին նրանք ընտրեցին մոխրագույն ճայը (նախկինում հայտնի էր որպես կանադական ճայ) և ներկայումս լոբբիստական գործունեություն են ծավալում կառավարությունում մինչև 2017 թվականի ավարտ այն դարձնել պաշտոնական ազգային խորհրդանիշ։