Կանադայի բնության թանգարան

Կանադայի բնության թանգարան
Տեսակբնագիտական թանգարան
Երկիր Կանադա
ՏեղագրությունՕտտավա
ՎայրVictoria Memorial Museum Building?
Հասցե240 McLeod StreetK2P 2R1
Հիմնադրվել է1912
Կայքnature.ca
Քարտեզ
Քարտեզ

Կանադայի բնության թանգարան (ֆր.՝ Musée canadien de la nature), նախկինում՝ Ազգային բնագիտական թանգարան[1] (ֆր.՝ Musée national des sciences naturelles), Կանադայի բնության պատմության ազգային և բնագիտական թանգարան Օտտավայում, Օնտարիո։ Թանգարանի չորս հիմնական հավաքածուները, որոնք սկսվել են 1856 թվականին Կանադայի երկրաբանական ուսումնասիրությամբ և այժմ ներառում են շուրջ 14,6 միլիոն նմուշներ, հետևյալն են՝ բուսաբանություն, միներալոգիա, հնէաբանություն և կենդանաբանություն։

Թանգարանը գործում է Կանադայի թանգարանների ասոցիացիայի, Կանադայի ժառանգության տեղեկատվական ցանցի, Արկտիկայի բնական պատմության թանգարանների դաշինքի, Կանադայի բնական պատմության թանգարանների դաշինքի և Կանադայի վիրտուալ թանգարանի հետ փոխկապակցված։

Ցուցադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցանմուշները և հիմնական ծրագրերը տեղակայված են Օտտավայի Վիկտորիա հուշահամալիրի շենքում, որը համարվում է թանգարանների հանրային ներգրավման կամպուս։

Թանգարանն ունի ութ մշտական պատկերասրահ՝

  • Բրածոների պատկերասրահ՝ ներկայացված են դինոզավրերի և ծովային սողունների կմախքներ և դիորամաներ և այն դեպքերը, որոնք հանգեցրել են նրանց ոչնչացմանը և կաթնասունների աճին մոտավորապես 85-35 միլիոն տարի առաջ։
  • Երկրի պատկերասրահ՝ ներկայացված են հանքանյութեր և ժայռեր և թե ինչպես են երկրաբանական ուժերը ձևավորել մեր մոլորակը։
  • Կաթնասուն կենդանիների պատկերասրահ՝ ներկայացված են Կանադայի վայրի կենդանիները՝ ներառյալ հյուսիսամերիկյան գորշ արջեր, բևեռային արջեր, բիզոն, որմզդեղն, կարիբու, երկճղի անտիլոպ և կուգար։
  • Ջրային պատկերասրահ՝ ներկայացված է կապույտ կետի կմախքը, ցուցադրություն ծովային և քաղցրահամ ջրային միջավայրերում հայտնաբերված կյանքի մասին և ջրի՝ կենդանական աշխարհի պահպանման գործում դերի մասին։
  • Թռչունների պատկերասրահ՝ ներկայացված են կանադական թռչունների 450 տեսակներ, մուլտիմեդիա փորձառություններ և ինտերակտիվ ցուցադրություններ։
  • Կենդանի բնություն՝ կենդանի միջատներ, սարդակերպեր, լորձնէակ։
  • Քարե պատի պատկերասրահ՝ բնագիտության վերաբերյալ արվեստի և լուսանկարների փոփոխվող ցուցադրություն։
  • Կանադայի այգիների բնապատկերներ՝ բացօթյա բուսաբանական ցուցահանդես, որը ներկայացնում է Կանադայի երեք տարբեր էկոհամակարգեր ներկայացնող գոտիներ` Արկտիկական տունդրա, բորեալ անտառներ և խոտածածկ մարգագետիններ։

Բնական ժառանգության կամպուս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քվեբեկ նահանգի Գատինո քաղաքում գտնվող Բնական ժառանգության կամպուսը բացվել է 1997 թվականին։ Թանգարանի վարչական գործողությունների և ընդարձակ հետազոտական հնարավորությունների և հավաքածուների համար հատկացված է 76 հեկտար տարածք[2]։ Կամպուսը հասարակության համար բաց չէ, բացառությամբ ամենամյա Open House-ի, որի ընթացքում ցուցադրվում են 14,6 միլիոն նմուշները, հետազոտական լաբորատորիաները, հանածոների պատրաստման հնարավորությունները։ Գրադարանը, այնուամենայնիվ, բաց է այցելուների համար[3]։

Կանադայի բնության թանգարանի արմատները գալիս են 1842 թվականին ձևավորված Կանադայի Երկրաբանական հետազոտության ընկերությունից։ Մոտ 150 տարի անց՝ 1990 թվականի հուլիսի 1-ին, թանգարանը խորհրդարանական ակտով դարձավ «Crown Corporation»:

Թանգարանային ակտը կարևոր իրադարձություն էր թանգարանի պատմության մեջ։ Crown Corporation կարգավիճակի հետ թանգարանն ունեցավ նոր անուն և ընդլայնված մանդատ. «Կանադայի բնության թանգարանի նպատակն է Կանադայում և աշխարհում ընդլայնել, տարածել բնական աշխարհի հանդեպ հետաքրքրությունը, գիտելիքը, հարգանքը՝ ստեղծելով, պահպանելով և զարգացնելով բնական պատմության նմուշների հավաքածուն՝ ցույց տալով բնական աշխարհը, դրանից բխող գիտելիքը»[4]։

Կանադայի ազգային հերբարիում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադայի ազգային հերբարիումը[5] տեղակայված է Կանադայի բնության թանգարանում։ Կանադայի երկրաբանական և բնական պատմության հետազոտական բույսերի հավաքածուները պաշտոնապես ներառվել են թանգարանում 1882 թվականին[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Canadian Museum of Nature - Historical timeline, official website.
  2. «Our Research and Collections Facility». Canadian Museum of Nature. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.
  3. «Library and Archives». Canadian Museum of Nature. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.
  4. from the Museums Act, Chapter M-13.4 (1990, c. 3)
  5. 5,0 5,1 National Herbarium of Canada

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանադայի բնության թանգարան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանադայի բնության թանգարան» հոդվածին։