Կանադայի ռազմական թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | ազգային թանգարան, ռազմական թանգարան և թանգարանի շենք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Օտտավա |
Վայր | LeBreton Flats? |
Հիմնադրվել է | 1880 |
Մակերես | 440 000 քառակուսի մետր |
Տնօրեն | Սթեֆեն Քուիք |
Կայք | warmuseum.ca |
![]() | |
![]() |
Կանադայի զինվորական թանգարան անգլ.՝ Canadian War Museum, ֆր.՝ Musée canadien de la guerre, ազգային ռազմապատմական թանգարան[1], որը տեղակայված է Օտտավա քաղաքի Լեբրետոն Ֆլեթս շրջանում՝ Բութ փողոցի և Շոդյեր կամրջի մոտ գտնվող Օտտավա գետի հովտի անկյունում։ Թանգարանն ընդգրկում է Կանադայի ամբողջ ռազմական պատմությունը՝ հնդկացի ցեղերի հետ հակամարտությունից մինչև եվրոպացիների մուտքը և մինչև առավել ժամանակակից հակամարտությունները։ Ներառում է ռազմական տեխնիկայի նմուշների բավականին մասշտաբային հավաքածու, որի մի մասը ցուցադրվում է առանձին օդանավարանում, իսկ մյուս մասը՝ ցուցասրահներում։
Թանգարանի էքսպոզիցիաները շատ «ընկերասեր» են այցելուների հետ։ Վերջիններս կարող են իրենց զգալ իրադարձությունների մասնակից և նույնիսկ ձեռք տալ որոշ ցուցանմուշներ։ Թանգարանի շենքում է գտնվում նաև Ռազմապատմական հետազոտական կենտրոնը և գրադարանը։ Թանգարանի հավաքածուն (այդ թվում նաև պահեստայինները) ներառում է մոտ 500 000 առարկա[2]։ Թանգարանը ծագել է 1880 թվականին, որպես ռազմական արտեֆակտների դաշնային հավաքածու, որը գտնվում էր Օտտավայի կայազորի պահպանության տակ և պաշտոնապես բացվել է 1942 թվականին։
Ի սկզբանե թանգարանը գտնվում էր Դրիլ Հոլում, Լորյե ավենյու կամրջի մոտ, այնուհետև տեղափոխվել է Սասեքս դրայվի փողոցի վրա գտնվող Կանադայի Հանրային արխիվի շենք։ Ժամանակակից շենքը բացվել է 2005 թվականին։ Այն գտնվում է Կանադայի խորհրդարանի շենքից 2 կմ դեպի արևմուտք։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանադայի ռազմական թանգարան» հոդվածին։ |
|