Կանանց միջազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան և virtual museum? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սան Ֆրանցիսկո |
Մասն է | Կանանց գլոբալ հիմնադրամ |
Հիմնադրվել է | 1985 |
Կայք | imow.org(անգլ.) |
Կանանց միջազգային թանգարան (անգլ.՝ International Museum of Women), թանգարան, որի կենտրոնը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում։ Այն առցանց թանգարան է, որտեղ ներկայացված են կանանց խնդիրներ ամբողջ աշխարհից։ 2014 թվականի մարտից այն հանդիսանում է Կանանց Համաշխարհային Հիմնադրամի մաս[1][2]։
Կանանց միջազգային թանգարանը հիմնադրվել է 1985 թվականին, որպես Կանանց ժառանգության թանգարան[3]։ Որպես Կանանց ժառանգության թանգարան, այն կազմակերպում էր ցուցահանդեսներ, հանրային ծրագրեր, գրքերի տոնավաճառներ, Կանանց պատմություն ամսագրի համար կրթական ռեսուրսներ[3]։ 1997 թվականին Bay Area-ի մի խումբ ուսուցիչներ նախաձեռնում են նվիրատվությունների միջոցով ավելի մեծ թանգարան կառուցել[3]։
1997 թվականից ընդլայնումից հետո իր նոր անվամբ Կանանց միջազգային թանգարանը կազմակերպել է ցուցահանդեսներ, հյուրընկալել հանրային համաժողովներ, մշակել ուսումնական ծրագիր դպրոցների համար։ 2009 թվականի հունիսի դրությամբ թանգարանը գոյություն ուներ որպես վիրտուալ թանգարան[4] A 2005 effort to build a 100,000-square-foot (9,300 մ2) facility for $120 million failed.[4]: 2014 թվականի մարտի 5-ին, Կանանց միջազգային թանգարանը միավորվել է Կանանց համաշխարհային հիմնադրամի հետ[1], և հիմա բնորոշվում է որպես դրա մաս[2]։
Թանգարանում ներկայացված են մի քանի առցանց ցուցանմուշներ։ Ցուցանմուշներից մեկը՝ «Պատկերացնում ենք ինքներս մեզ» ցուցահանդեսը, արվեստի գործերի և գրքի ցուցահանդես է, որում նկարագրվում է, թե ինչպես են աշխարհի տարբեր երկրներից 20-ից 40 տարեկան կանայք սահմանում իրենց համապատասխան սերունդները. այս ցուցադրությունը 2006 թվականին որպես անթոլոգիա խմբագրվել ու տպագրվել է Նոր Աշխարհ գրադարանի կողմից[5]։ 2010 թվականին ստեղծված «Կանայք և համաշխարհային տնտեսությունը» ցուցադրությունը լուսաբանել է, թե ինչպես են ամբողջ աշխարհի կանայք փոխազդում փողի և տնտեսության մեջ իրենց դերի հետ[6]։