Կանաչ ծովոզնի

Կանաչ ծովոզնի
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Փշամորթներ
Դաս Ծովոզնիներ
Տեսակ Կանաչ ծովոզնի
Լատիներեն անվանում
Strongylocentrotus droebachiensis
O. F. Müller, 1776
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Կանաչ ծովոզնի, սովորական ծովային ոզնի, սովորական ստրոնգիլոցենտրոտուս կամ կանաչ ստրոնգիլոցենտրոտուս (լատին․՝ Strongylocentrotus droebachiensis), փշամորթներ տիպի ծովոզնիների դասին պատկանող ծովային կենդանատեսակ[1]։ Անվանումը ստացել է մարմնի կանաչավուն երանգի գունավորման պատճառով, որը կարող է բաց սպիտակից մինչև մուգ մանուշակագույն, նույնիսկ սև դառնալ։ Հասուն ոզնու զրահի միջին տրամագիծը կազմում է 50 մմ, իսկ խոշորներինը՝ մինչև 90 մմ։ Կանաչ ծովային ոզնիները ամենակեր են։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանաչ ծովոզնիները ծովոզնիների դասի ամենատարածված փշամորթներից են։

Կանաչ ծովային ոզնիները տարածված են Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների մաս կազմող հյուսիսային ծովերի ջրերում։ Հանդիպում են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Իսլանդիայի, Դանիայի (և դրա մաս կազմող Գրենլանդիայի), Նիդերլանդների, Լեհաստանի, Բալթյան ավազանի երկրների, Սկանդինավիայի, Ռուսաստանի Դաշնության և Ճապոնիայի ափերի մոտ։

Առավել շատ քանակությամբ ապրում են հյուսիսային Ռուսաստանի ափամերձ շրջաններում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանաչ ծովոզնիներն ունեն մարմնի կանաչավուն երանգ, սակայն այն հեշտությանմբ կարող է զանազանակերպել և ստանալ մուգ մանուշակագույն՝ գրեթե սև գունավորում։

Չափահաս ծովոզնու մարմնի միջին երկարությունը կազմում է 50 մմ։ Կան խոշոր առանձնյակներ, որոնց չափերը հասնում է մինչև 90 մմ։ Կանաչ ծովոզնիներն ամենակեր կենդանիներ են։

Կանաչ ծովային ոզնին ունի գնդաձև մարմին, որը դիմացի կողմում ունի ստորին բացվածք, որտեղ գտնվում է բերանը։ Բերանում է գտնվում բարդ կառուցվածք ունեցող սնունդ արտադրող համակարգը՝ «արիստոտելյան լապտերը»։ Հակառակ կողմում ունի սրբանային բացվածով հետին աղիք։ Մաշկում գտնվող կմախքային թիթեղիկ սերտաճելով կազմել է ամբողջական զրահը։ Զրահի վերին մասը ծածկված է բազմաթիվ շարժական ասեղներով և պեդիկելարիաներով։

Կանաչ ծովային ոզնիները սակավաշարժ են։ Նրանք դանդաղորեն շարժվում են օրվա ընթացքում կեր փնտրելու նպատակով։ Շարժումը իրականացնում են տեղաշարժվող ասեղների օգնությամբ՝ նմանվելով փայտե ոտքերի, ամբուլակրալ դանակների, որոնք կարող են երկարել։ Դրանք ծայրերին ունենում են ծծորդներ, որոնց շնորհիվ էլ ոզնիները կարողանում են շարժվել նույնիսկ ուղղաձիգ։

Կանաչ ծովային ոզնիները բաժանասեռ են, արտահայտված է սեռական դեմորֆիզմը։ Սեռական բջիջները զարգանում են պարկանման գոնադալներում, հասունանում են ամռան կեսերին, ապա լցվում են ջրի մեջ, որտեղ էլ իրականացվում է արտաքին բեղմնավորումը։ Զիգոտից առաջանում է պլանկտոն թրթուր՝ էխինոպլիտեուս։ Հատուկ կազմավորումը (երկար ընձյուղ, ձեռքեր, կմախք աչքի ընկնող ասեղներով, թարթիչավոր քուռ) հնարավորություն է տալիս լողալու և շարժվելու խորը ջրում։ Պլուտեուսը սնվում է միկրոպլանկտոններով, աճում է և իր ձախ կողմում առաջանում է ապագա ծովային ոզնու սաղմը, որը անվանվում է սաղմնային սկավառակ։

Մետամորֆոզի ժամանակ սաղմնային սկավառակից ձևավորվում է ծովային ոզնու մարմինը, իսկ թրթուրային հատկանիշները հետաճ են գրանցում։ Երիտասարդ ստրոնգիլոցենտրոտուսը անցնում է ջրի հատակ և անցնում ինքնուրույն կյանքի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ռեշետնիկով Յու., Կոտլյար Ա. Ն., Ռասս Տ. Ս., Շատունովսկի Մ. Ի. Կենդանիների անունների հնգալեզու բառարան։ «Կաթնասուններ». լատիներեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն։
  • Յավնով Ս. Վ./ատլաս/ Ռուսաստանի հեռավոր արևելյան փշամորթների և ասկիդների մասին/ Վ. Ա. Ռակովա՝ Վլադիվոստոկ. ռուսական կղզիներ, 2010 - Ս. 15 - 176 ս. - ISBN 978-5-93577-051-8
  • Կենդանիների կյանքը. Թոմ 2, Մոլլյուսկի, փափկամորթներ։ Պոգոնոֆորներ, Շետինկոչելյուստներ, կիսավարտներ, քորդավորներ, Արտոֆոդներ, խեցգետնակերպեր/Ռ. Կ. Պաստեռնակ, գլխ. խմբ. Վ. Ե. Սոկոլով։ 2-րդ հրատարակություն՝ Մ.: Հրատարակում՝ 1988 թվ. - Ս. 196, 208: 447 Ս. - ISBN 5-09-000445-5
  • Արիստոտելյան լապտեր // Հանրագիտարանային բառարան՝ Բրոկգազուա և Եֆրոնա. 1890-1907 // Ստատյա Շիմկեվիչ Վ. Մ.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նկարազարդված ատլաս՝ Սպիտակ ծովի անողնաշարավորներ, Մ.: Գիտական հրատարակությունների միացում ՝ КМК, 2006թվ.:
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանաչ ծովոզնի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանաչ ծովոզնի» հոդվածին։