Կանաչ վիշապօձ | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Gonyosoma oxycephalum (Boie, 1827) |
||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||
|
Կանաչ վիշապօձ կամ Զմրուխտյա վիշապօձ (լատին․՝ Gonyosoma oxycephalum), ոչ թունավոր օձ «colubridae» ընտանիքից։
Էգերի մարմնի երկարությունը հասնում է մինչև 2,4 մ, արուները համեմատաբար փոքր են, սակայն ունեն վառ գունավորում։ Գունավորումը զմրուխտյա, զմրուխտյա-կանաչ է, վերևից երբեմն դարչնագույն, հիանալի քողարկվում է (դիմակավորվում) ծառերի տերևների շրջանում։ Թիկնային հատվածը մուգ ցանցանման նախշազարդով է։ Գլխի վերևի հատվածը դեղնա-կանաչավունից դարչնա-կանաչ գույնի է։ Նրա քթածակերից մինչև աչքեր երկայնակի մուգ գույնի գիծ է անցնում։ Պոչը դարչնա-մոխրագույնից աղյուսա-կարմիր գույնի է։ Լեզուն սև է կապույտ կողմերով։ Թեփուկը խոշոր չէ, հարթ է։ Որովայնը բաց կանաչից մինչև դեղին, որովայնի բարձիկներն ամուր են և անհարթ, լավ հարմարված են ծառերին մագլցելու համար։ Հազվադեպ են հանդիպում կարմիր-շագանակագույն գունավորումը։ Պանայ կղզում բնակվում է մոխրագույն գունավորմամբ և դեղին գլխով օձի տեսակ։ Վախեցած օձը ուռեցնում է իր պարանոցի բարձիկները, այն դարձնելով տեսողական մեծ։
Բնակվում է հարավարևելյան Ասիայի արևադարձային անտառներում, Հնդկաչին թերակղզում, Մալայզիա թերակղզում, Մալայական կղզիախմբում, ներառած Ֆիլիպինները։
Վարում է ծառաբնակ ապրելակերպ, թաքնվում է փչակներում և հազվադեպ է իջնում գետնին, ակտիվ է օրվա ընթացքում։ Այն սնվում է գրեթե բացառապես թռչուններով, որոնց որսում է օդում։ Սնվում է մանր կաթնասուններով, ինչպիսիք են մկները և առնետները։
Սեռական հասունության վիշապօձերը հասնում են 4 տարեկանում։ Էգերը ձվադրումը կատարում են սովորաբար սեպտեմբերից հունվար ընկած ժամանակահատվածում։ Ձվադրումը միջինը լինում է 5-ից 12 ձու, ինկուբացիոն շրջանը 13-ից մինչև 16 շաբաթ։ Նորածիններն ունեն 45 սմ երկարություն։ Գերության մեջ գտնվող օձերի կյանքի միջին տևողությունը 15 տարի է։
Կանաչ վիշապօձերին պահպանում են տերարիումներում +25...+29 °С ջերմաստիճանի սահմաններում և 80-90 % խոնավության պայմաններում։ Տեղադրում են թաքստոց ապահովելով ներսում բարձր խոնավություն։ Ձուն ինկուբացնում են +27...+29 °C ջերմաստիճանի պայմաններում 87—125 օրվա ընթացքում։
1 ↑ Систематический список позвоночных животных в зоологических коллекциях на 01.01.2012 // Андреева Т. Ф., Вершинина Т. А., Горецкая М. Я., Карпов Н. В., Кузьмина Л. В., Остапенко В. А., Шевелёва В. П. Информационный сборник Евроазиатской региональной ассоциации зоопарков и аквариумов. Выпуск №31. Том II. Межвед. сбор. науч. и науч.-метод. тр. / Под ред. В. В. Спицина. — М.: Московский зоопарк, 2012. — С. 280. — 570 с. ISBN 978-5-904012-37-3 PDF 2 ↑ Ананьева Н. Б., Боркин Л. Я., Даревский И. С., Орлов Н. Л. Пятиязычный словарь названий животных. Амфибии и рептилии. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1988. — С. 303. — 10 500 экз. — ISBN 5-200-00232-X. 3 ↑ The Reptile Database: Gonyosoma oxycephalum