Կանաչ ցորենով և նոճիով դաշտ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | հունիս 1889 |
բարձրություն | 73,5 սանտիմետր |
լայնություն | 92,5 սանտիմետր |
ստեղծման վայր | Սեն Ռեմի դե Պրովանս |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Ցուցադրությունների պալատ[1] |
հավաքածու | Պրահայի ազգային պատկերասրահ[1] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Green wheat field with cypress by Vincent van Gogh, 1889 Վիքիպահեստում |
«Կանաչ ցորենով և նոճիով դաշտ» (ֆր.՝ Champ de blé vert avec cyprès), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1889 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 73,5 × 92,5 սմ։
Այսօր «Կանաչ ցորենով և նոճիով դաշտ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Պրահայի ազգային պատկերասրահում (Պրահա, Չեխիա)։
1889 թվականի մայիսին Վինսենթ վան Գոգն ինքնակամ բուժման է մեկնում Սան Ռեմիի հոգեբուժարան՝ Սեն Ռեմի դը Պրովանսում[2][3]։
Բացի նոճիների հանդեպ տածած սիրուց, Վինսենթը հատուկ կերպով էր սիրում նաև ցորենի դաշտերը. Սան Պոլում նա տասնյակ նկարներ վրձնեց, որտեղ ցորենի դաշտեր են պատկերված։
1889 թվականի հունիսին Վան Գոգն իր քրոջը՝ Վիլին գրած նամակում հայտնում է, որ ավարտել է նկարը[4]։
«Կանաչ ցորենով և նոճիով դաշտ» ստեղծագործությունում հեղինակը գույներն օգտագործել է ավելի լոկալ, իսկ վրձնահարվածներն ավելի օրգանական և էներգետիկ[5]։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կանաչ ցորենով և նոճիով դաշտ կատեգորիայում։ |