Կանաչաչյա ճանճ | |
Կանաչաչյա ճանճ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Երկթևանիներ (Diptera) |
Ընտանիք | Chloropidae |
Ցեղ | Chlorops |
Տեսակ | Կանաչաչյա ճանճ (C. pumilionis) |
Միջազգային անվանում | |
Chlorops pumilionis |
Կանաչաչյա ճանճ[1], կամ կանաչ աչքերով ճանճ [2], կամ կանաչաչյա[3] (լատին․՝ Chlorops pumilionis[4]), հացահատիկային ճանճերի ընտանիքի միջատ։ Օլիգոֆագ, հացահատիկային մշակաբույսերի վնասատու[5]։
Մարմնի երկարությունը 3-5 մմ է, կուրծքը՝ բաց դեղին երեք սև երկայնական գծերով, աչքերը՝ վառ կանաչ (այստեղից էլ անվանումը)։ Բեղերի երրորդ հատվածը և թաթերի վերջին երկու սեգմենտները սև են[5]։
Կանաչաչյա ճանճ տարածված է Հարավային, Հյուսիսային և Կենտրոնական Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Աֆրիկայում և Ճապոնիայում[5]։
Կանաչաչյա ճանճի կանաչ թրթուրները վնասում են մշակովի և վայրի հացահատիկի 18 տեսակներ, այդ թվում՝ ցորեն, գարի, տարեկանի, վարսակ, մարգագետնային տիմոթի և սեզ սողացող[5]:
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանաչաչյա ճանճ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |