Կանգար (լատին․՝ Gundelia), աստղածաղկազգիների (Asteraceae) (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Gundelia tournefortii ուտում են մարտ ամսին, երբ նա դեռ գտնվում է ածիլի փուլում։ Ամռանը բույսը չորանում է և նրա վրա առաջանում են փշեր։ Ամռան վերջին նա ծաղկում է, սերմերը տարածվում են քամու միջոցով[1][2]։
Իսրայելում բույսը համարվում է պաշտպանված և արգելված հավաքելու համար[3]։
Արմատը հաստացած է, պարունակում է կաթնահյութ։ Ցողունը կոպիտ է, պարզ, վերին մասում՝ թույլ ճյուղավորվող, բարձրանում է՝ 15-60 (100) սմ. Տերևները խոշոր են, կոշտ, կաշեկերպ, փետրաձև կտրտված կամ բլթակավոր։ Ծաղկաբույլը գնդաձև կամ երկարավուն գլխիկանման զամբյուղ է, ծաղիկները՝ վառ կարմիր, երբեմն՝ վարդագույն, սպիտակ, կանաչադեղնավուն։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը հարթ, ձվաձև, ամուր թաղանթով պատված սերմիկ է։ Դալար ցողուններն ուտելի են։
Հայտնի է 1 տեսակ՝
- կանգար Տուրնըֆորի (G. toumefortii)։ Հայաստանում հանդիպում է առավելապես Կոտայքի մարզում։ Աճում է ստորին և միջին լեռն, գոտիներում, չոր և քարքարոտ, երբեմն՝ խոտածածկ լանջերին։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
-
- Gundelia aragatsi subsp. steineri & al.
- Gundelia tournefortii var. armata[4]
- Karis, P. O., Eldenäs, P. & Källersjö, M. (2001). "New evidence for the systematic position of Gundelia L.". Taxon 50։ 105–114. ISSN 0040-0262.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|