Կանդիդո Լոպես | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 29, 1840[1][2] |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Վախճանվել է | դեկտեմբերի 31, 1902[1][2] (62 տարեկան) |
Մահվան վայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր և մարտանկարչություն |
Զավակներ | Elvira López?[3] և Ernestina A. López?[3] |
![]() |
Կանդիդո Լոպես (օգոստոսի 29, 1840[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա - դեկտեմբերի 31, 1902[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի նկարիչ և զինվորական, համարվում է 19-րդ դարի ամենահայտնի արգենտինացի նկարիչներից մեկը։ Նկարիչը հայտնի է հիմնականում Պարագվայի պատերազմի մարտերի իր մանրամասն նկարներով[4]։
Լոպեսն արդեն հայտնի էր 17 տարեկանում, թեև նա սկսեց իր կարիերան որպես դագերոտիպիստ լուսանկարիչ։ Առաջին յուղանկարը նա նկարել է 1858 թվականին, կոչվում էր «Մուրացկան»։ Այդ տարի նա նկարել է նաև իր ինքնադիմանկարը։
1859-1863 թվականներին նա ճանապարհորդել է Բուենոս Այրեսի և Սանտա Ֆե գավառների գյուղեր, որտեղ էլ լուսանկար է արել։ 1863 թվականից նա սկսել է աշխատել նկարիչ Իգնասիո Մանսոնիի ղեկավարությամբ, որը հետագայում նրան ծանոթացրել է իտալական ծագումով մեկ այլ նկարչի՝ Բալդասարե Վերացիի հետ, որից Լոպեսը դասեր է առել։ Որպես արգենտինական բանակի զինվոր նա մասնակցել է Պարագվայի պատերազմին։ Կուրուպայթիի ճակատամարտում նրա աջ դաստակը կոտրվել է նռնակի պայթյունից, և նա ստիպված է եղել անդամահատել ձեռքը արմունկից վեր՝ կանխելու գանգրենայի տարածումը։ Հետագայում սովորել է նկարել ձախ ձեռքով։ Կանդիդո Լոպեսը մահացել է 1902 թվականի դեկտեմբերի 31-ին[5]։
Նրա մարտական նկարներն արտացոլում են նրա սերը դետալների և վառ գույների նկատմամբ։ Նրա աշխատանքները պահպանվում են Արգենտինայի ազգային պատմական թանգարանում, Միտրի թանգարանում, Լուժանի թանգարանում, Սան Նիկոլասի թանգարանում և Կիրառական արվեստի ազգային թանգարան[6]։ Նրա աշխատանքների մեծ մասը արված է Zepol ստորագրության տակ, որը համապատասխանում է նրա ազգանվան հակադարձմանը։
![]() |
![]() |
![]() |
![]() | |
Բարտոլոմե Միտրեի նկարը | Բրազիլական նավերի հարձակումը Կուրուպայթիի ճակատամարտում | Ճամբարի տեսարան Կուրուսոյի ճակատամարտից առաջ | Տույուտիի ճակատամարտ | Ինքնադիմանկար (1858) |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանդիդո Լոպես» հոդվածին։ |
|