Կանկլես | |
---|---|
Որակավորում | Բալթյան սաղմոսագիրք |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 314.122-5 |
Կանկլես (լիտ.՝ kanklės), գուսլիանման ժողովրդական նվագարան Լիտվայում։
Հին կանկլեսներն ունեցել են 4-5, հետագայում մինչև 12 դիատոնիկ լարված լարեր։ Ունի մեղմ, դուրեկան հնչում։
Կատարելագործված կանկլեսներն են 22-լարանոց պրիման, 20-լարանոց բասը և 12-13-լարանոց կոնտրաբասը։ Ժողովրդական այս նվագարանը հիմնականում օգտագործվում է անսամբլներում և նվագախմբերում[1][2]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանկլես» հոդվածին։ |