Կանկուայոտ ֆր.՝ Cancoillotte | |
---|---|
![]() | |
Տեսակ | պանիր կովի կաթից, ֆրանսիական պանիր և Հալած պանիր |
Առաջացման երկիր | ![]() |
Տարածաշրջան | Ֆրանշ Կոնտե Լոթարինգիա և Լյուքսեմբուրգ |
Կաթ | կովի կաթ |
Պաստերիզացում | չկա |
Հասունացման ժամանակաշրջան | ամբողջ տարին |
Սերտիֆիկացում | protected geographical indication? |
Ճարպեր | գրեթե չկան |
Քաշ | 200 գրամ (մեկ փաթեթը) |
Ձև | հեղուկ |
![]() |
Կանկուայոտ (որոշ բարբառներով՝ կանկոյոտ), (ֆր.՝ Cancoillotte կամ ֆր.՝ Cancoyotte), հեղուկ ֆրանսիական պանիր, որն արտադրվում է գլխավորապես Ֆրանշ Կոնտեում։ Տարածված է նաև Լոթարինգիայում և Լյուքսեմբուրգում, որտեղ նրան անվանում են նաև Kachkéis։ Պանիրը շատ տարածված է Ֆրանշ Կոնտեի ավանդական ուտեստներում․ այն ուտում են ամբողջ տարվա ընթացքում[1]։
Այս պանրի ծագման մասին ճշգրիտ տեղեկություններ չկան։ Ըստ աղբյուրներից մեկի, կանկուայոտ պանրի տարիքը կարող է հասնել մի քանի հազարամյակների, իսկ այլ աղբյուրների համաձայն այն ստեղծվել է Միջնադարում, կամ նույնիսկ XVI-րդ դարում[1]։ Անվանումը հաստատվել է XIX դարում և ծագում է caillot (caillotte) բառից, որը նշանակում է «թանձրուկ» (նկատի ունենալով կաթի մակարդված մասսան)[2]։
Կանկուայոտը պատրաստում են մետտոնա պանրից։ Մետտոնայի հացահատիկին ավելացնում են մի քիչ ջուր կամ կաթ, ապա ավելացնում են յուղ և աղ։ Այսքանից հետո ստացված զանգվածը տաքացնում են ցածր ջերմությամբ[3]։ Ուտում են սառը կամ տաք, հացի վրան քսած, սակայն կարող ենք մատուցել նաև բանջարեղենով կամ մսով[3]։ Լյուքսեմբուրգում Kachkéis–ը քսում են բաց սենդվիչին (մանանեխի հետ միասին)։
Կանկոյոտ վաճառում են արդեն հալված, 200 գրամանոց տոպրակներով։ Վերջին ժամանակներում հայտնվել են առևտրային տարբերակներ գինով, քիմիոնով և այլ հավելումներով․ երբեմն նաև ավելացնում են սխտոր։
Կանկոյոտը, որն արտադրված է հալված մետտոնայով (որին ավելացվրել է նաև ջուր), գրեթե չի պարունակում ճարպեր և կալորիականություն[4] (ընդ որում, ունի բարձր քանակությամբ կալցիում)։ Առևտրային տարբերակներն ավելի ճարպոտ են ու բարձր կալորիականությամբ, քանի որ նրանց ավելացված է կարագ, որպեսզի պանիրն ավելի մեղմ և քաղցր դառնա։ Պանրի պահպանման ժամկետները ավելացնելու համար օգտագործում են կոնսերվանտներ։