Կաշեռնի մեղքերը

Կաշեռնի մեղքերը
キャシャーン SINS
(Грехи Кассяна)
ԺանրԳիտական ֆանտաստիկա
Դրամա
Մեխա
Հակաուտոպիա
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Թվական2008 թվական
Պրեմիերա2 հոկտեմբերի 2008 թվական
ԼեզուՃապոներեն
ՌեժիսորՍիգեյասու Յամաուտի
Սցենարիստ(ներ)Մասակի Թակեյհ
ԵրաժշտությունԿաորու Վադա
ԸնկերությունMadhouse Studios
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Կաշեռնի մեղքերը» (բնօրինակ անվանում — キャシャーン SINS
(Грехи Кассяна))

Կաշեռնի մեղքերը (ճապ.՝ キャシャーン SINS Грехи Кассяна), անիմե սերիալ, ստեղծված Tatsunoko և Madhouse կինոընկերությունների կողմից[1], ինչպես նաև նույնանուն ֆանտաստիկ սերիալի նոր տարբերակը Neo-Human Casshern: Սյուժեի հիմք է հանդիսացել 2008 թվականին թողարկված մանգան, որը հրատարակվել է Jive ամսագրի ամենամսյա համարում[2]։

Առաջին անգամ ցուցադրվել է TV Saitama հեռուստաալիքով 2008 թվականի հոկտեմբերի 2- ից մինչև 2009 թվականի մարտի 16- ը։ Հետագայում այն նաև ցուցադրվել է Chiba TV, TV Aichi, MBS, TV Kanagawa և TV Saitama հեռուստաալիքներով[3][4]։ Կաշեռնի մեղքերը նաև ցուցադրվել է Սինգապուրում արվեստի կենտրոնական հեռուստաալիքով[5]։

Այս սերիալի սյուժեն արմատապես փոխվում է, եթե համեմատենք առաջին սերիալով Neo-Human Casshern, որտեղ գլխավոր հերոս Կասսյանը պայքարում է չարագործ Braiking Boss (Բրեյքինգ Բոսս) հետ. նոր անիմեում գործողությունները կատարվում են աղետալի աշխարհում[6], որտեղ մարդկային քաղաքակրթությունը վերացել է, իսկ նրա փոխարեն մնացել են ռոբոտները։ Կասսյանը կորցնում է իր իդեալական մարդասպանի հիշողությունները և այժմ շրջում է դատարկ աշխարհով, փորձելով հասկանալ, թե ով է նա և ինչու է ապրում արևի տակ։ Այդ ընթացքում նրան հետապնդում է ռոբոտների բանակ, հավատալով նրան, որ նա համարվում է մշտնջենական կյանքի բանալին, և այդ պատճառով, ունի խորը դրամատիկական և փիլիսոփայական բնավորություն։ Նաև գրեթե ամբողջությամբ փոխվում են բոլոր հերոսները, մնում է միայն Կաշեռնը, Ֆրենդերը և Բրեյքինգ Բոսսը։ Գլխավոր հերոսուհին, Լունան, Կաշեռնի հավատարիմ ընկերը, նախորդ սերիալից վերածվում է գերմարդու, խաղաղարարի, ինչպես նաև գլխավոր հակառակորդի։

Սերիալը կրկնօրինակվել է անգլերենով և սկսել են ցուցադրել Funimation հեռուստաալիքով 2010 թվականի դեկտեմբերի 21- ից։

Գործողությունները կատարվում են հեռավոր ապագայում, որտեղ ռոբոտները գրավում են մարդկությունը, ձեռք բերելով գիտակցություն։ Նրանց լիդերը՝ Բրեյքինգ Բոսսը, բռունցքով կառավարում է նոր աշխարհը։ Մի անգամ հայտնվում է առեղծվածային աղջիկ, Լունա անունով և հայտարարում է, որ եկել է մարդկությունը փրկելու համար։ Բրեյքինգ Բոսսը նրա մեջ տեսնում է պոտենցիալ վտանգի և ուղարկում է երեք լավագույն քիբորգ մարտիկներին. Կաշեռնին, Դիոյին և Լեդուին։ Կաշեռնը, բոլորից ուժեղն է, սպանում է Լուսային, որը բերում է աղետալի հետևանքների։ Քաղաքակրթությունը մահանում է։ Անցնում են հարույրավոր տարիներ և այդ ընթացքում երկիրը վերածվում է հսկայական անապատի, երկրի մթնոլորտը պատված է թունավոր գազերով, որոնք երկրիը դարձրել են կյանքի համար անբարենսպաստ, այդ պատճառով մարդկությունը գրեթե անհետացել է, ինչպես նաև ռոբոտների անդադար հետապնդումների պատճառով[7]։

Միայն թե ռոբոտների կյանքը մարդկանց կյանքից լավը չէ։ Թունավոր գազերի պատճառով նրանց մարմինները, հիվանդության նման, սպանում է կորոզիան։ Պահեստամասեր գրեթե չեն մնացել, և այդ պատճառով, եթե ռոբոտը վաղ թե ուշ ձեռք չբերի պահեստամաս, ապա «կմահանա»։ Միլիոնավոր ռոբոտներ ամբողջ աշխարհում շարունակում են կտրուկ «մահանալ» և ամենկերպ ձգտում են գտնել մնացած պահեստամասերը։ Եվ երբ պարզվում է, որ նրանց մոտ արդեն ոչինչ չի մնացել, նոր շշուկներ են գալիս, որը ցնցեց խեղդվող աշխարհը և ստիպեց նրան շրջվել իր գերեզմանում. Կաշեռնը, հենց այն նույն անպիտանը, որը կործանեց իրենց Ջահը, վերադարձել է, բայց կորցրել է ամեն ինչ, նա չի հիշում ո՛չ իր անունը, ո՛չ իր անցյալը, նույնիսկ այն, թե ինչ ձևով նա կործանեց այս աշխարհը, և չնայած նրան, որ նա դեռ համարվում է իդեալական մեքենա սպանությունների համար, նրա նախկին անսասան սիրտում աճել են մարդկային առաջին սերմերը, և, նայելով շուրջը, նա չհասկանալով տալիս է հարց. Ո՞վ եմ ես..

Գլխավոր հերոսը համարվում է գերմարդկային ունակություններոբ կիբօրգ, եղակի էակ, ով իրենից ներկայացնում է արհեստական հիբրիդ և կենդանի օրգանիզմ։ Նրանց մարմինը պահեստամասերի կարիք չունի, ինչպես ռոբոտը, և ուտելիքի, ինչպես մարդը և ունակ է ակնթարթային վերականգնման։ Կիբօրգները, ինչպես և մարդիկ ունեն արյուն, և չեն կայքայվում։ (Կիբօրգները երևի ընդունակ են նաև բազմանալ ինչպես մադիկ, ինչպես ցույց է տալիս իրավիճակը Լեդոյի հետ)։

Հերոսների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաշեռն (ճապ.՝ キャシャーン Кяся:н)
Սեյու- Տորու Ֆուրույա
Սերիալի գլխավոր հերոսը։ Եղել է Բրեյքինգ Բոսսի ամենաուժեղ մարտիկը։ Կաշեռնը, յուրահատուկ արարած է, որը իրենից ներկայացնում է ռոբոտի հիբրիդ և կենդանի օրգանիզմ։ Նրա մարմինը չունի պահեստամասերի կարիք և ընդունակ է վերականգնման, որը նրան դարձնում է անխոցելի մարտում։ Նա ընդունակ է ոչնչացնել յուրաքանչյուր հակառակորդի, ում հետ բախվում է։ Բրեյքինգ Բոսսի հրամանով սպանում է Լունային, որից հետո անհետանում է և վերադառնում է միայն մի քանի հարյուրամյակ անց, չհիշելով, թե ով է նա և ձեռք բերելով անմահությունը։ Այն բանից հետո, երբ Կաշեռնը իմանում է իր արարքի մասին, նա որոշում է քավել իր մեղքերը և հանդիպում է մարդկանց, ովքեր տուժել են արհավիրքներից։ Կաշեռնը բախվում է մի շարք ռոբոտների հետ, ովքեր անկեղծորեն հավատում են, որ կդառնան անմահ, ուտելով նրան, բայց նաև նրանց հետ, ովքեր համակերպվել են փլուզման հետ կամել պարզապես ցանկանում են ավարտել իրենց կյանքը խաղաղությունում։ Արդյունքում նա գտնում է Լունային և համոզում է նրան կրկին դառնալ փրկիչ նրանց համար, ովքեր ունեն նրա կարիքը։
Լյուիս (ճապ.՝ リューズ Рю:дзу)
Սեյու- Նամի Միյահարա
Ռոբոտ աղջիկ։ Նա հետևում է Կաշեռնին քրոջ Լիզայի վրեժի համար, ում Կասսյանը մահացու հարված է հասցրել, ով փորձել է պաշտպանել Լունային, և արդյունքում մահացել է կորոզիայից։ Լյուիսը այնուամենայնիվ խառնաշփոթի մեջ է ընկնում, երբ իմանում է, որ նրա ոխերիմ թշնամին կորցրել է հիշողությունը, պատրաստ է քավել իր մեղքերը և նույնիսկ նրան իր կյանքը տալ։ Նա սկսում է ուղեկցել Կաշեռնին և հետագայում սիրահարվում է նրան։ Կորցնում է Լունայի հարգանքը, երբ իմանում է նրա «փրկության» իրական նպատակը։ Որոշում է ապրել Կաշեռնի, Ռինգոյի, Օձիի և Ֆրենդերի հետ, և ի վերջո մահանում է կոռոզիայից։
Ռինգո (ճապ.՝ リンゴ)
Սեյու- Յուկո Մինագուտի
Փոքրիկ աղջիկ, ընկերություն է անում Կաշեռնի հետ։ Շատ բարի և «անմեղ» է։ Եղել է առաջին կենդանի արարածը, որը ծանոթացել է Կաշեռնի հետ հիշողության կորստից հետո։ Ռինգոյի պաշտպանության համար Կաշեռնը ոչնչացնում է նրա աչքերի առաջ բազմաթիվ ռոբոտների, միայն թե նա չի կորցնում հավատը։ Հետագայում դառնում է երիտասարդ աղջիկ և շարունակում է սպասել Կաշեռնին Ֆրենդերի հետ։ Վերջում իմանում է, որ նա Լեդիի, Բրեյքինգ Բոսսի ամենաուժեղ կիբօրգներից մեկի, աղջիկն է։
Օձի (ճապ.՝ オージ О:дзи)
Սեյու- Յուտի Նագասիմա
Ռոբոտ գիտնական։ Զբաղվում է պահեստամասերի հավաքմամբ և ռոբոտների վերանորոգումով, ինչպես նաև Ռինգոյի խնամակալն է։ Ի սկզբանե աշխատում էր Բրեյքին Բոսսի համար, ստեղծել է Կաշեռնին, Դիոյին և Լեդին։ Իր ստեղծածների սարսափելի տեսքի պատճառով, փորձել է ինքնասպան լինել։ Ապրում է միայն Ռինգոյի համարր։ Կաշեռնի հետ հանդիպումից հետո ի սկզբանե նրան մեծ ուշադրություն չի դարձրել, բայց նույն պահին հետևել է նրա արարքներին։ Կորցնում է Լունայի հանդեպ ունեցած հավատը, իմանալով նրա իրական նպատակները։ Վերջում մնում է Ռինգոյի հետ. մահանում է պարտեզի տնակում, ենթադրաբար կոռոզիայից։
Ֆրենդեր (ճապ.՝ フレンダー Фурэнда:)
Մեխանիկական շուն. հավանաբար կիբօրգ։ Ֆրենդերը չի ցուցաբերում կործանման ոչ մի նշան, այն ժամանակ երբ Կաշեռնի ընկերները մահանում են կոռոզիայից։ Նա զգուշությամբ հետևում է Կաշեռնին, ժամանակի ընթացքում հարմարվելով նրան. կանգնեցնում է նրան, երբ նա բարկանում է։ Հավանաբար, Ֆրենդերը չի ենթարկվել կոռոզիայի, քանի որ պատռել և կերել է Կաշեռնի մաշկի մի մասը։
Լունա (ճապ.՝ ルナ Руна)
Սեյու- Ակիկկո Յադզիմա
Առեղծվածային աղջիկ, ով հայտնվում է, որպեսզի փրկի մարդկությանը։ Լունան հայտնի է եղել, որպես «Արև», կամ «Կյանքի աղբյուր», կենդանի մարմնացում ամբողջ աշխարհի համար։ Նրան համարելով իր իշխանության համար վտանգավոր, Բրեյքինգ Բոսսը ուղարկում է երեք մարտիկների. Կաշեռնին, Դիոյին և Լեդային նրան սպանելու։ Կաշեռնը, նրանցից ամենաուժեղը, հասնում է նպատակին, որի արդյունքում աշխարհին կանգնեցնում են հսկա աղետի առաջ։ Միայն թե Լունան չի մահանում, այլ շարունակում է գոյատևել մեկ այլ տեսակով։ Սերիալի ընթացքում Կաշեռնը փնտրում է նրան, որպեսզի իմանա քաղաքակրթության և իր անմահության պատճառը։ Երբ նա գտնում է Լունային, ապա հասկանում է, որ հիմա նա փորձում է սպանել յուրաքանչյուրին, ումից մահվան հոտ է գալիս։
Սերիալի ընթացքում պարզվում է. մարդկության բարձր բժշկության շնորհիվ հասել է անմահության։ Բրեյքինգ Բոսսը պայքարում է նրա դեմ և սկսում է մարդկանց բնաջնջում. միայն Լունայի շնորհիվ կարողանում են նրանց պահպանել։ Լունան շնորհել է մարդկանց վերջնական կյանք, կարծելով, որ չիմանալով մահվան մասին, մարդ չի ապրում իսկապես։ Նրան հետևում է նաև ռոբոտների մի մասը. իմանալով այդ մասին, Բրեյքինգ Բոսսը հրամայում է սպանել նրան, որով ակամա հրահրել է Կործանման սկիզբը։ Կաշեռնի ձեռքով մահանալուց հետո, Լունան ձեռք է բերում բոլորի անմահությունը, ով, իր կարծիքով, «չի բուրում մահվան հոտով», այլ կերպ ասած, ոչ այդքան շատ կոռոզիայի ենթարկված, որը պարզվում է, երբ Լունան հրաժարվում է բուժել Դյունին։ Լունան ձգտում է ստեղծել աշխարհ, որտեղ չկա տեղ կոռոզիայից մահացողների համար, որի համար պատրաստ է ոչնչացնել բոլորին։
Բրեյքինգ Բոսս (ճապ.՝ ブライキング・ボス Бурайкингу Босу)
Սեյու- Քենեդզի Ուցումի
Բրեյքինգ Բոսսը եղել է ռոբոտների բանակի լիդերը և հրամանատարը։ Հետագայում գրավում է աշխարհակալ ուժը և կառավարում է մարդկությանը, Լունային կանչել են, որպեսզի կանգնեցնեն նրան։ Հետագայում նա ուղարկում է իր մարտիկներին, որպեսզի սպանեն Լունային և դա հանգեցնում է աղետի։ Հերքելով շշուկները, որ նա կերել է Կաշեռնին և կործանել աշխարհը, Բրեյքինգ Բոսսը հետևում է Կաշեռնին հեռվից։ Սերիալի վերջում Կաշեռնը ոչնչացնում է Բոսսի բանակը և, կարծես, սպանում է հենց նրան, խաչ քաշելով նախկին տիրոջ և Լունայի ծրագրերի վրա, ստեղծել «Անմահ թագավորություն»։
Դիո (ճապ.՝ ディオ)
Սեյու- Տոսիյուկի Մորիկավա
Կիբօրգ, ում ստեղծել են Կաշեռնի հետ միասին։ Նրան, Կաշեռնին և Լեդային ուղարկել են, որպեսզի սպանեն Լունային։ Երազում է տիրել աշխարհին, զբաղեցնելով Բրեյքինգ Բոսսի տեղը, որի համար սկսում է ստեղծել սեփական ռոբոտների բանակը։ Կաշեռնի մեջ տեսնում է հավերժական մրցակցի և ոխերիմ թշնամու, քանի որ նրանք երկուսնել ստեղծվել են նույն առանձնահատկություններով։ Կաշեռնի հետ մարտի հետևանքով մահացու հարված է ստանում, որը այդպեսել չկարողացավ բուժել, և մահանալուց առաջ խնդրում է Կաշեռնին պահպանել Լեդայի կյանքը։
Լեդա (ճապ.՝ レダ Рэда)
Սեյու- Մամի Կոյամա
Կիբօրգ, ում ստեղծել են Կաշեռնի և Դիոյի հետ, օգնում է Դիոյին վերականգնել ռոբոտների բանակը և շատ քնքուշ է նրա հանդեպ։ Մշտապես օգնում է սիրեցյալին, երբ նա հայտնվում է դժվար իրավիճակում։ Ակտիվորեն փնտրում է Լունային, քանի որ սկսում է ենթարկվել կոռոզիայի և փնտրում է տարբերակ, իր գեղեցկությունը պահպանելու համար։ Լունայի հետ հանդիպելուց և չստացված «ապաքինումից» հետո նա հարձակվում է Լունայի վրա և նա որպես պատասխան մահացու հարված է հասցնում նրան։ Կաշեռնը ժամանակից հասնում է, պաշտպանելով Լեդային, և նա գնում է Դիոյին փրկելու, որպեսզի մահանա նրա կողքին։ Հավանաբար նա է ծնել Ռինգոյին։
Դյուն (ճապ.՝ ドゥーン Ду:н)
Սեյու Յուտո Նականո
Ռոբոտ, «Մահվան աստված», Լունայի նախկին թիկնապահը։ Նրա մահից հետո երկար ժամանակ շրջել է աշխարհով, փորձելով գտնել Կաշեռնին, որպեսզի վրեժխնդիր լինի իր տիրուհու համար, բայց վերջում գտնում է Լունային, ով չի փրկում նրան (այդ ընթացքում Դյունը արդեն շատ էր ավերվել), և նա մահանում է նրա մոտ, մինչև վերջ ծառայելով իր տիրուհուն։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Anime News Network կայքի ներկայացուցիչ, Կարլ Կիմլինգերը նշել է, որ «հիմար» անիմե սերիալի ադապտացիան 70- ական թվականներին ստացվել է արտասովոր խճճված, հիանալի ապոկալիպսիկ միջավայրում և հայրենաբաղձ հարվածով։ Սերիալում շատ քիչ իմաստ կա, հատկապես առաջին սերիաներում, որոնք միայն փոխհատուցում են մեր աշխարհի մռայլ ապագայի տեսարանը, նրա անգթությունը և լքված շքեղությունը[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «New Casshern Anime Tentatively Titled Casshern Sins». Anime News Network. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 4-ին.
  2. «Casshern Sins, Linebarrels of Iron Anime Adapted as Manga». Anime News Network. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 4-ին.
  3. «Casshern Sins's On Air Page» (Japanese). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «[アニメ]TVA「キャシャーン Sins」続報。» (Japanese). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Arts Central's Casshern Sins Page». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 31-ին.
  6. «【CASSHERN Sins】 キャラクター». casshern-sins.jp (Japanese). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «【CASSHERN Sins】 ストーリー». casshern-sins.jp (Japanese). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Kimlinger, Carl (2008 թ․ հոկտեմբերի 4). «The Fall 2008 Anime Preview Guide: Carl Kimlinger». Anime News Network. Վերցված է 2009 թ․ մայիսի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]