Կաշտանկա ռուս.՝ Каштанка | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Ձև | պատմվածք և նովել |
Հեղինակ | Անտոն Չեխով |
Երկիր | Ռուսաստան |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1887 |
Տեսարան | Ռուսական կայսրություն |
Կերպարներ | Luka Aleksandrovich?, Mr. Georges? և Q105195544? |
Նկարազարդող | Դմիտրի Կադրովսկի |
Հրատարակվել է | դեկտեմբերի 25 1887 (հունվարի 6 1888) |
Kashtanka |
Կաշտանկա (ռուս.՝ Каштанка), ռուս գրող Անտոն Չեխովի պատմվածքներից։ Հրատարակվել է 1887 թվականին «Նոր ժամանակներ» թերթում Սուրբ Ծննդին՝ «Ուսումնական հասարակություն» վերնագրով[1]։
Կաշտանկա անունով երիտասարդ շիկակարմիր շուն, մռութով շատ նման աղվեսին, կորցրել էր իր տիրոջը՝ ատաղծագործ Լուկա Ալեքսանդրիչին։ Նա փորձում է գտնել նրա հետքը, սակայն անօգուտ։ Ուշ գիշերով ուժերը կորցրած, Կաշտանկան քնում է շքամուտքի դռների մոտ, որտեղ նրան պատահմամբ գտնում է ոմն խորհրդավոր անծանոթը, հետագայում պարզվում է, որ նա ծաղրածու էր։ Նա շոյում է կենդանուն և տանում է իր հետ կրկես։ Կաշտանկան ստանում է նոր մականուն՝ Տյոտկա։ Շունը հայտնվում է անծանոթ միջավայրում, հանդիպում է այլ կենդանիների՝ սագ Իվան Իվանովիչին, կատու Ֆյոդր Տիմոֆեիչին և խոզուկ Խավռոնյա Իվանովիչին։ Պարոն Ժորժը Կաշտանկային սովորեցնում է տարատեսակ հնարքներ և փորձում է հանդես գալ նոր համարով։ Սակայն սագը մահանում է (ըստ նկարագրի նրան պատահմամբ սպանել էր ձին՝ կանգնելով նրա վրա), Կաշտանկայի դեբյուտը դեռ չէր ավարտվել, երբ նա ներկայացման ժամանակ ճանաչեց իր նախկին տերերին՝ Լուկա Ալեքսանդրիչին և նրա որդի Ֆեդյային, որից հետո ուրախ հաչոցով նետվում է նրանց մոտ։ Տյոտկան գտնում է իր նախկին տերերին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաշտանկա (պատմվածք)» հոդվածին։ |