Կաուշիկ Բասու | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1952 (72 տարեկան) Կալկաթա, Հնդկաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | հինդուիզմ |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Հարվարդի համալսարան և Կոռնելի համալսարան |
Անդամակցություն | Տնտեսաչափական ընկերություն[1] |
Ալմա մատեր | Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Դելիի համալսարան և St. Xavier's Collegiate School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2] |
Գիտական ղեկավար | Ամարտյա Սեն[3] |
Եղել է գիտական ղեկավար | Garance Genicot?, Վան Հոանգ Ֆամ[3], Պատրիկ Մանրո Էմերսոն[3], Շուբ Դեբգուպտա[3] և Վիլսոն Պերես-Օվիեդո[3] |
Պարգևներ | |
![]() |
Կաուշիկ Բասու ( անգլ.՝ Kaushik Basu; ծնվել է հունվարի 9, 1952, Կալկաթա, Հնդկաստան Արևմտյան Բենգալիա), հնդիկ տնտեսագետ, Կորնելի համալսարանի Կարլ Մարքսի բաժնի պրոֆեսոր, Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ 2012-2016 թվկաններին։
Կաուշիկը ծնվել է 1952 թվականի հունվարի 9-ին Կալկաթա, Արևմտյան Բենգալիայում (Հնդկաստան), փաստաբան և Կալկաթայի քաղաքապետ (1905-1986 թվականներին) Քեշաբ Չանդրա Բասուի որդին է։ Քաուշիկը 1969 թվականին ավարտել է Սենթ Քսավյերի քոլեջի դպրոցը[5]։
Կաուշիկ Բասուն 1969 թվականին ընդունվել է Սբ. Ստեֆան քոլեջ Դելիում և 1972 թվականին գերազանցությամբ ավարտել այն՝ ստանալով արվեստի բակալավրի աստիճան։ Այնուհետև Բասուն մեկնել է Մեծ Բրիտանիա, որտեղ 1974 թվականին ստացել է տնտեսագիտության մագիստրոսի կոչում, իսկ 1976 թվականին Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի տնտեսագիտության դոկտորի թեկնածուի կոչում[5]։
Կաուշիկ Բասուն սկսել է դասավանդել Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում որպես դասախոս 1975-1977 թվականներին և Ռեդինգի համալսարանում 1976-1977 թվականներին։ Վերադառնալով Հնդկաստան՝ նա աշխատանքի է ընդունվել որպես տնտեսագիտության ուսուցիչ 1978-1985 թվականներին, իսկ 1985-1994 թվականներին՝ տնտեսագիտության պրոֆեսոր Դելիի համալսարանի Դելիի տնտեսագիտության դպրոցում։ 1992 թվականին նա հիմնադրել և 1992-1996 թվականներին եղել է Դելիի տնտեսագիտության դպրոցի Տնտեսական զարգացման կենտրոնի գործադիր տնօրեն։ Այնուհետև աշխատանքը կրկին ԱՄՆ-ում էր՝ որպես տնտեսագիտության պրոֆեսոր 1994-1996 թվականներին Կոռնելի համալսարանում։ Նա Կոռնելի համալսարանի Կարլ Մարքսի անվան տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսորն է 1996 թվականից առ այսօր[6]։
Կաուշիկ Բասուն 1981-1982 թվականներին Լուվենի կաթոլիկ համալսարանի գործառնությունների հետազոտությունների և էկոնոմետրիկայի կենտրոնի ասոցիացված դոցենտ է եղել, Տնտեսագիտական մաթեմատիկայի և էկոնոմետրիկայի կենտրոնի (CEME) հրավիրյալ պրոֆեսոր Բրյուսելում 1981-1982 թվականներին, 1985-1986 թվականներին Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտի աշխատակից, այնուհետև 1989-1991 թվականներին՝ Փրինսթոնի համալսարանի տնտեսագիտության ամբիոնի հրավիրյալ պրոֆեսոր, 1989-1991 թվականներին, Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի պատվավոր հրավիրյալ պրոֆեսոր 1993 թվականին և հրավիրյալ պրոֆեսոր Ստոկհոլմի համալսարանում 1993 թվականին և Ջոն Ֆ. Քենեդու անվան կառավարման դպրոցում 2000 թվականին և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության բաժնում 2001-2002 թվականներին։ Այնուհետև, պատվավոր հրավիրյալ պրոֆեսոր Սոցիալական և տնտեսական փոխակերպումների ինստիտուտում 2000-2002 թվականներին, Հարվարդի համալսարանում 2004 թվականին և Հնդկական վիճակագրական ինստիտուտի թխտակից անդամ 2007 թվականին[5]։
1998-1999 թվականներին եղել է Համաշխարհային բանկի հրավիրյալ աշխատակից, Հնդկաստանի Արտահանման-Ներմուծման Բանկի տնօրենների խորհրդի անդամ 2009-2012 թվականներին, Հնդկաստանի կառավարության գլխավոր տնտեսական խորհրդական 2009 և 2012 թվականներին (Հնդկական ազգային կոնգրեսի և նրա Միացյալ առաջադեմ դաշինքի կառավարության օրոք)։ Կաուշիկ Բասուն եղել է Էկոնոմետրիկ հասարակության խորհրդի անդամ 1991-1996 թվականներին, Սոցիալական ընտրության և բարեկեցության ընկերության խորհրդի անդամ, «Սոցիալական ընտրության և բարեկեցության» (Social Choice and Welfare) ամսագրի խմբագիր։ 2014-2017 թվականներին ընտրվել է Միջազգային տնտեսական ասոցիացիայի ընտրյալ նախագահ, իսկ 2017-2020 թվականներին՝ նախագահ, 2013-2014 թվականներին Հնդկաստանի էկոնոմետրիկ հասարակության նախագահ, 2010-2012 թվականներին Մարդկային ներուժի և հնարավորությունների զարգացման ասոցիացիայի նախագահ, 2012-2016 թվականներին՝ Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ[6]։
Կաուշիկ Բասուն հումանիտար գիտությունների պատվավոր դոկտոր է (Honoris Causa) 2010 թվականից՝ Լաքնաուի համալսարանի, 2012 թվականից՝ Ասամի համալսարանի, 2013 թվականից՝ Ֆորդհեմի համալսարանի, 2013 թվականից՝ Հնդկական տեխնոլոգիական ինստիտուտի, Բաթի համալսարանում՝ իրավունքի դոկտոր 2016 թվականից, Էկոնոմետրիկ հասարակության անդամ 1991 թվականից, Գիտությունների համաշխարհային ակադեմիայի անդամ 2013 թվականից, Զարգացման հետազոտությունների և տնտեսական վերլուծության բյուրոյի անդամ, Աշխատանքի էկոնոմիկայի ինստիտուտի աշխատակից[6]։
Կաուշիկ Բասուն ամուսնացած է Ալակա Մալվադա Բասուի հետ և ունի երկու երեխա՝ Կարնա և Դիկշա։ Կինը՝ Ալական, Կոռնելի զարգացման սոցիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր է և եղել է Նյու Դելիի Ջավահարլալ Նեհրու համալսարանի Տարածաշրջանային զարգացման ուսումնասիրության կենտրոնի հրավիրյալ պրոֆեսոր[6]։
Իր ձեռքբերումների համար նա բազմիցս պարգևատրվել է[5].
{{cite web}}
: |first=
has generic name (օգնություն)
{{cite web}}
: |first3=
has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաուշիկ Բասու» հոդվածին։ |
|