Կապի լեռներ (անգլ.՝ Cape Range), Աֆրիկայի հարավում, ՀԱՀ-ում, Պորտ Էլիզաբեթ քաղաքի և Օլիֆանտս գետի միջև։ Երկարությունը մոտ 800 կմ է։ Կազմված են մի քանի զուգահեռ լեռնաշղթաներից (բարձրությունը՝ մինչև 2326 մ)։
Անվանումը ստացել է Բարեհուսո հրվանդանի անունից. հոլանդերեն kaap՝ «հրվանդան» բառից[1]։
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 252)։
|