Կապույտ կամուրջ Blauwbrug | |
---|---|
Երկիր | Նիդերլանդներ |
Տեղանք | Ամստերդամ |
Նշանակություն | ավտոճանապարհային |
Տեսակ | ճանապարհային կամուրջ |
Հատում է | Ամստել |
Կառուցվել է | 1883 |
Ճարտարապետ | Բաստիան դե Գրաֆ |
Ժառանգության կարգավիճակ | Նիդեռլանդների մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Կապույտ կամուրջ (հոլ.՝ Blauwbrug) պատմական կամուրջն է Ամստերդամում Ամստելի վրա։ Կապում է Ռեմբրանդի հրապարակը Վաթերլոյի հրապարակին։
Կամուրջն իր անունը ստացել է նիդերլանդական ազգային դրոշի գույներից մեկով ներկված փայտյա Կապույտ կամրջի անունից, որը գտնվում էր նույն տեղում մոտավորապես 1600 թվականից։ Անունը շարունակել է մնալ 1883 թվականից հետո էլ, երբ հայտնվեցին ճարտարապետ Բաստիան դե Գրաֆի նախագծով կառուցված կամրջի քարե թռիչքները[2]։
Քարե կամուրջ նավանցելի երեք թռիչք ունի և հարուստ զարդարված է։ Հենասյուները նմանեցված են նավի ցռուկների, իսկ կամրջի սյուները զարդարված են Ավստրիական կայսրության թագերով։ Լապտերների հիմքերը նավերի տեսք ստացած թագեր են։ Կամրջով իրականացվում է ավտո և գծային տրանսպորտի երթևեկություն։
Հրեաները կամուրջը անվանում են Բլոուբրիկ (հոլ.՝ Bloubrik), այն մի ժամանակ հրեական թաղամասի մուտքն էր[3]։