Քաղաքացիությունը |
![]() | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 10, 1949[1] | ||
Ծննդավայր | Սենթ Վինսենթ, Սենթ Վինսենթ, Բարլավենտո, Կաբո Վերդե[2] | ||
Մահվան ամսաթիվ | մայիսի 31, 2008[3] (59 տարեկան) | ||
Մահվան վայր | Բենգելա, Անգոլա | ||
Հասակ | 186 սանտիմետր | ||
Դիրք | հարձակվող և կենտրոնական պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կառլուշ Ալեխանդրե Ֆլորես Ալինյո, (պորտ.՝ Carlos Alexandre Fortes Alhinho հունվարի 10, 1949[1], Սենթ Վինսենթ, Սենթ Վինսենթ, Բարլավենտո, Կաբո Վերդե[2] - մայիսի 31, 2008[3], Բենգելա, Անգոլա), պորտուգալացի ֆուտբոլիստ և մարզիչ։
Ծնվել է Կաբո Վերդեի տարածքում, սակայն պատանեկության տարիներին տեղափոխվել է Պորտուգալիա։ Նրա մեծահասակների առաջին թիմը եղել է «Ակադեմիկան» [4]։ Իր հետագա կարիերայի ընթացքում Ալինյոն հասցրել է խաղալ պորտուգալական երեք՝ «Սպորտինգ», «Պորտու» և «Բենֆիկա» ակումբներում։ 1979 թվականին կիսապաշտպանը որոշ ժամանակով մեկնել է ԱՄՆ, որտեղ խաղացել է Հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգայի «Նյու Ինգլենդ Թի Մեն» ակումբում։ Կարիերան ավարտել է «Ֆարենս» ակումբում։
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում անցկացրել է 15 խաղ։
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Կառլուշ Ալինյոն վերադարձել է հայրենի Կաբո Վերդե, որտեղ որոշ ժամանակ ղեկավարել է ազգային հավաքականը[5]։ Հետագայում մասնագետը երկու անգամ աշխատել է Անգոլայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ[6]։ Ալինյոն նաև ղեկավարել է «Բադախոս» իսպանական ակումբը և Մերձավոր Արևելքի մի քանի ակումբներ։
2008 թվականի մայիսի 31-ին Անգոլայում գտնվելու ժամանակ Կառլուշ Ալինյոն մահացել է Բենգելա քաղաքի հյուրանոցում։ Վերելակի խափանման պատճառով այնտեղ գտնվող մարզիչը ընկել է նրա հորանը։ Նրա կյանքը փրկելու փորձերը հաջողությամբ չեն ավարտվել[7]։
Կառլուշ Ալեխանդրե Ալինյոյի կրտսեր եղբայրը (ծն. 1953) նույնպես եղել է ֆուտբոլիստ և հանդես է եկել մի շարք թիմերում, այդ թվում ՝ «Պորտուում»։ Կարիերան ավարտելուց հետո եղել է Կաբո Վերդեի հավաքականի գլխավոր մարզիչ[8]։
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|