Կառուցվածքային խտրականություն, ինստիտուցիոնալ խտրականության ձև է որոշակի պաշտպանված հատկություններ ունեցող անձանց նկատմամբ, ինչպիսիք են ռասան կամ սեռը, ինչը հանգեցնում է նրանց հնարավորությունների սահմանափակմանը։ Դա կարող է լինել ինչպես կանխամտածված, այնպես էլ ոչ կանխամտածված, և դա կարող է կապված լինել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ինստիտուցիոնալ քաղաքականության հետ[1][2]։ Նման խտրականությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ նման քաղաքականությունը անհամաչափ բացասական ազդեցություն է ունենում որոշակի սոցիալական խմբերի հնարավորությունների վրա[1][3][4]։
Կառուցվածքային խտրականության որոշ հասկացություններ կենտրոնանում են խտրականության անցյալի ձևերի վրա, որոնք հանգեցրել են ժամանակակից անհավասարության, իսկ մյուսները կենտրոնանում են այն քաղաքականության վրա, որը դեռ գոյություն ունի այսօր և կարող է անհամաչափ բացասական հետևանքներ ունենալ փոքրամասնությունների խմբերի համար[5]։ Նախկինում կառուցվածքային խտրականության հստակ օրինակներից մեկը Միացյալ Նահանգների հարավում գտնվող Ջիմ Քրոուի օրենքներն էին, որոնք հստակ նպատակ ունեին սահմանափակել սևամորթ ամերիկացիների իրավունքները կրթության, զբաղվածության և հասարակության այլ ոլորտներում[4]։