Կասա Լոմա

Կասա Լոմա
իսպ.՝ Casa Loma
Տեսակվիլլա և պատմական շենք-թանգարան
Երկիր Կանադա
ՏեղագրությունՏորոնտո
ՎայրԿասա Լոմա
Հասցե1 Austin TerraceM5R 1X8
Ճարտարապետական ոճՆեոգոթիկա
ՍեփականատերՏորոնտոյի քաղաքային իշխանություն
Հիմնադրված է1914
ՃարտարապետԷդվարդ Ջեյմս Լեննոքս
ՊատվիրողHenry Pellatt?
Իրադարձություններշինարարություն[1]
Ժառանգության կարգավիճակՕնտարիայի մշակութային ժառանգության օբյեկտ[2]
Քարտեզ
Քարտեզ

Կասա Լոմա (իսպ.՝ Casa Loma, Բարձունքի տուն), նեոգոթիկա ոճի տուն և այգիներ Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքի կենտրոնում, որն այժմ դարձել է թանգարան և տեսարժան վայր։ Այն կառուցվել է որպես ֆինանսիստ Հենրի Պելլատի բնակարան։ Կասա Լոման կառուցվել է 1911-1914 թվականներին։ Կառույցի ճարտարապետն է եղել Էդվարդ Ջեյմս Լեննոքսը[3], ով նախագծել է նաև քաղաքային մի շարք հուշարձաններ։ Կասա Լոման գտնվում է ծովի մակարդակից 140 մետր բարձրության վրա[4]։

Տորոնտոյում իր յուրօրինակ ճարտարապետական բնույթի շնորհիվ Կասա Լոման դարձել է ֆիլմերի և հեռուստատեսության համար հայտնի նկարահանման վայր։ Այն նաև հարսանյաց արարողությունների հայտնի վայր է[5]։ Պատմական վայրը կարելի է վարձակալել կեսօրից հետո, երբ թանգարանը փակվում է հանրության համար։

Կասա Լոմայի շինարարությւոնը, մոտ. 1912
Տոնակատարություն Կասա Լոմայում, 1914

1903 թվականին ֆինանսիստ Հենրի Պելլատը 25 հողամասեր է ձեռք բերել և ճարտարապետ Էդվարդ Լեննոքսին առաջադրել կառուցելու Կասա Լոման, որի շինարարությունը սկսվել է 1911 թվականին զանգվածային ախոռներից, ծաղիկների մառանից և որսորդական տնակից՝ հիմնական շենքերից մի քանի հարյուր ոտնաչափ հեռավորության վրա։ Որսորդական տնակը երկհարկանի, 407 մետր2 տարածքով տուն է սպասավորների մասով։ Երբ ախոռի համալիրի կառուցումն ավարտվեց, Սըր Հենրին վաճառեց Սքարբորոյում գտնվող իր ամառանոցը որդուն և տեղափոխվեց որսորդական տնակ։ Ախոռներն օգտագործվեցին որպես ամրոցի կառուցման շինհրապարակ։

Տան կառուցման արժեքը կազմեց 3,5 միլիոն դոլար և 300 աշխատակիցներ երեք տարի կառուցեցին այն։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուն պես շինարարությունը դադարեցվեց։ 6011 մետր2 տարածքում տեղավորված 98 սենյակներով այն Կանադայում ամենամեծ մասնավոր բնակարանն էր[6]։ Ակնհայտ հարմարություններից էին վերելակը, հսկայական վառարանը, որտեղ կարելի էր եզ եփել, երկու ուղղահայաց միջանցքներ երգեհոնների համար, ներկառուցված փոշեկուլ, երկու գաղտնի միջանցքներ Պելլատի գետնահարկի գրասենյակում, լողավազան, բոուլինգի երեք սրահներ նկուղում (վերջին երկուսը երբեք չեն ավարտվել)։

Երրորդ հարկի մեծ մասը մնացել էր անավարտ, և այսօր ծառայում է որպես Կանադայի թագուհու անձնական հրացանների հրաձգային թանգարան։ Պելլատը զորագնդին է միացել որպես հրաձիգ՝ հասնելով հրամանատարի աստիճանի։ Զորագնդին նվիրվածության համար ստացել է ասպետի կոչում։ Հետագայում Պելլատը ծառայել է որպես պատվավոր գնդապետ և պաշտոնաթող է եղել որպես գեներալ-մայոր։

Պատերազմին հաջորդող դեպրեսիայի ժամանակ Տորոնտոյի քաղաքապետարանը բարձրացրեց Կասա Լոմայի հարկերը՝ տարեկան 600 դոլարից մինչև 1000 դոլար, իսկ Պելլատը ֆինանսական դժվարությունների պատճառով աճուրդով վաճառեց 1,5 միլիոն դոլարի արվեստի գործեր և 250000 դոլարի կահավորանքներ։ Նա ամրոցում կյանքը վայելեց տասը տարուց էլ քիչ՝ այնտեղից հեռանալով 1923 թվականին։

1920-ական թվականների վերջին ներդրողները կարճ ժամանակահատվածում Կասա Լոման դարձրեցին շքեղ հյուրանոց։ Արգելքի ժամանակ այն դարձել է հարուստ ամերիկացիների համար գիշերային ակումբ։ Orange Blossoms-ը, որը հետագայում հայտնի է որպես Glen Gray և Կասա Լոմայի նվագախումբը ութ ամիս հանդես է եկել այստեղ՝ 1927-1928 թթ.:

The city seized Casa Loma in 1933 թվականին 27303 դոլար չվճարված հարկերի դիմաց քաղաքապետարանը վերցրեց Կասա Լոման։ 1937 թվականին այն վարձակալությամբ տրվեց Kiwanis ակումբին, որն ամրոցը սկսեց օգտագործել որպես զբոսաշրջության վայր[7]։

Լեյտենանտ-կառավարիչ Դոկտոր Բրյուսը բացում է Կասա Լոման հանրության առջև (1937)

KCCL-ը ղեկավարել է Կասա Լոման 74 տարի՝ մինչև 2011 թվականը։ Պաշտոնավարումն առանց հակասության չէր, ինչպես Պելլատի հսկայածավալ Trelawny Howell-ը 2005 թվականին սկսեց բաց վարձակալման մրցույթի գործընթացը[8] և կազմակերպությունը վիճարկեց Պելլատի հետ հարաբերությունը 2010 թվականին[9]։ 2006 թվականին խորհրդատվական հանձնաժողովը, որը ղեկավարում էր Ռոն Կանտերը, խորհուրդ տվեց քաղաքապետարանին ամրոցի ղեկավարությունը հանձնել նոր «Casa Loma Trust»-ին[10] սակայն քաղաքապետի 2008 թվականի զեկույցը խորհուրդ էր տալիս երկարաձգել KCCL-ի հետ վարձակալությունը ևս 20 տարի[7]։

Միաժամանակ, 1997 թվականից մինչև 2012 թվական ամրոցում 15 տարի իրականացվեց 33 միլիոն դոլար արժողությամբ արտաքին վերանորոգում, որը հիմնականում ֆինանսավորվել էր քաղաքապետարանի կողմից, որը նաև ստեղծել էր նոր հոգաբարձուների խորհուրդ, այդ թվում KCCL-ի յոթ անդամներ և քաղաքապետարանի կողմից նշանակված 7 անդամներ[7]։ Քաղաքապետարանի նորացված կառավարման պայմանագիրը ներառում էր այն պայմանը, որ KCCL-ն կօգտագործի ամրոցի զուտ եկամուտները կօգնեն վճարելու բարենորոգումների համար, սակայն կազմակերպությունն այդ ֆոնդն օգտագործել է գործառնական թերությունները ծածկելու համար[7]։ 2011 թվականին քաղաքը ժամանակավորապես վերականգնել է Կասա Լոմայի կառավարումը և նոր օպերատորի որոնման համար դիմել մասնավոր հատվածին[11]։

2014 թվականի հունվարին քաղաքապետարանը Liberty Entertainment Group-ի հետ անցավ նոր երկարաժամկետ վարձակալության և գործարքի պայմանագրի՝ նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Նիք Դի Դոնաթոյի գլխավորությամբ, որը համաձայնեց ծախսել 7,4 միլիոն դոլար ամրոցի վերականգնման, օդափոխման համակարգի տեղադրման, հատուկ միջոցառումների և մշակութային ծրագրերի նոր տեխնոլոգիաների ինտեգրման համար[12]։

Սի Էն աշտարակը երևում է երրորդ հարկից
Շատրվանի տեսքը երրորդ հարկից

Կասա Լոման ունի 5 ակր այգիներ։ Ստորգետնյա թունելը Կասա Լոման միացնում է Որսորդական տնակին և ախոռներին (ավտոտնակ, ծաղիկների մառան, ախոռներ, կառքերի սենյակ)։

Գլխավոր հարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մեծ սրահ
  • Գրադարան
  • Ճաշասենյակ
  • Ջերմոց
  • Ծառայության սենյակ
  • Սիրամարգի ուղի
  • Սըր Հենրիի աշխատասենյակ
  • Ծխելու սենյակ
  • Բիլիարդի սենյակ
  • Կաղնու փայտից սենյակ

Երկրորդ հարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սըր Հենրիի սենյակ
  • Սըր Հենրիի լոգարան
  • Լեդի Պելլատի սենյակ Lady Pellatt's Suite
  • Լեդի Պելլատի լոգարան
  • Girl Guides ցուցադրություն
  • Հյուրասնեյակ
  • Վինձոր սենյակ
  • Կլոր սենյակ
  • Կանադայի թագուհու անձնական հրացանների հրաձգային թանգարան
  • Սանդուղք դեպի աշտարակներ
  • Kiwanis սենյակ
  • Պարտեզների սենյակ
  • Սպասավորների սենյակ
  • Օսթինների սենյակ
  • Նվերների խանութ (բոուլինգի ուղիներ և կրակային շաչաններ՝ չի ավարտվել)
  • Ամրոցի սրճարան (մարմնամարզական դահլիճ՝ չի ավարտվել)
  • Լողավազան (չի ավարտվել)
  • Գինու մառան
  • Թունել դեպի որսորդական տնակ և ախոռներ
  • Ավտոտնակ
  • Ծաղիկների մառան
  • Գոմեր ձիերի անուններով
  • Կառքերի սենյակ
  • Ձիասարքերի սենյակ
  • Որսորդական սենյակ
  • Պարտեզներ
  • Կայանատեղի

Այլ սենյակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կասա Լոմայի գրադարանն ու նոր ջահերը
Կասա Լոմայի գրադարանն ու նոր ջահերը  
Սըր Հենրին ձգտում էր, որ արքայական ընտանիքի անդամներն օգտվեին հյուրասենյակից
Սըր Հենրին ձգտում էր, որ արքայական ընտանիքի անդամներն օգտվեին հյուրասենյակից  
Բույսերի ջերմոցն ու շատրվանը
Բույսերի ջերմոցն ու շատրվանը  
Լեդի Պելլատի սենյակը
Լեդի Պելլատի սենյակը  
Կլոր սենյակը նախատեսված է ամրոցի աշտարակի տակ տեղավորվելու համար։ Այս սենյակը նկատելի է իր դռների և պատուհանների համար, որոնք կոր են՝ համապատասխան սենյակի ձևին
Կլոր սենյակը նախատեսված է ամրոցի աշտարակի տակ տեղավորվելու համար։ Այս սենյակը նկատելի է իր դռների և պատուհանների համար, որոնք կոր են՝ համապատասխան սենյակի ձևին  

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.heritagetrust.on.ca/en/index.php/oha/details?id=1843
  2. City of Toronto Heritage Property Inventory
  3. «The History of Casa Loma». Casa Loma website. City of Toronto. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
  4. «Casa Loma Altitude and Location». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
  5. Dela Cruz, Ruth (2013 թ․ մարտի 31). «A Visit to Casa Loma (Old Castle in Toronto)». Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
  6. Future Options for Casa Loma, Toronto, Casa Loma Corporation, 2012, 115 p., p. 13
  7. 7,0 7,1 7,2 7,3 Grant, Kelly (2010). "The Globe and Mail: Feud brews over Casa Loma". www.globeandmail.ca.
  8. Howell, Trelawny (2005). «Toronto Waterfront Magazine: Casa Loma's Fate» (PDF). www.casalomatrust.ca. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
  9. Farncomb, Jennifer (2010). «Annex Gleaner: Howell defends her lineage». www.casalomatrust.ca. Վերցված է 2014 թ․ հուլիսի 3-ին.
  10. Spears, John (2006). «Toronto Star: Sir Henry's great-grandniece wants new caretakers». www.casalomatrust.ca. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
  11. Wood, Eric Emin (2013). «Turnaround at Casa Loma; Town Crier». www.mytowncrier.ca. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
  12. Wood, Eric Emin (2013). «Liberty Group to free Casa Loma; Town Crier». www.mytowncrier.ca. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասա Լոմա» հոդվածին։