Կասանդրա Օսթին

Կասանդրա Օսթին
Ծնվել էհունվարի 9, 1773(1773-01-09)
ԾննդավայրՍթիվենտոն, Բեյզինքսթոք ընդ Դին, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն
Վախճանվել էմարտի 22, 1845(1845-03-22) (72 տարեկան)
Մահվան վայրChawton, Իստ Հեմփշիր, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտություննկարչուհի և ջրանկարիչ
ՀայրGeorge Austen?[1]
ՄայրCassandra Austen?[1]
 Cassandra Austen Վիքիպահեստում

Կասանդրա Էլիզաբեթ Օսթին (անգլ.՝ Cassandra Elizabeth Austen, հունվարի 9, 1773(1773-01-09), Սթիվենտոն, Բեյզինքսթոք ընդ Դին, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն - մարտի 22, 1845(1845-03-22), Chawton, Իստ Հեմփշիր, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն), սիրողական նկարիչ, որն իր նկարներում օգտագործել է միայն ջրաներկ։

Գրող Ջեյն Օսթինի ավագ քույրը։

Օսթինը ծնվել է 1773 թվականին Հեմփշիր նահանգի Ստիվենսոն գյուղում, ծխական վանքի քահանա Ջորջ Օսթինի (1731–1805) և նրա կնոջ՝ Կասանդրա Նի Լեյի (1739–1827) ընտանիքում։ Ընտանիքում եղել է ութ երեխա, բայց Ջեյնը և Կասանդրան միակն էին, որոնք մինչև կյանքի վերջ պահպանել են մտերմիկ հարաբերություններ։ Պահպանվել են հարյուրից ավելի նամակներ, որոնք Ջեյնն ուղարկել էր Կասանդրային։ Այդ նամակները պատմաբաններին օգնել են մանրամասնություններ գտնել Ջեյն Օսթինի կյանքի մասին։

Քույրերը 1783 թվականին մեկնել են իրենց հորաքույր Քավլեյի մոտ ուսում առնելու։ Քավլեյն սկզբում ապրում էր Օքսֆորդում, հետո Սաութհեմփթոնում, որտեղ համաճարակի սկսվելուն պես քույրերը հետ են վերադառնում Ստեվենսոն։ 1785–1786 թվականներին քույրերը հաճախել են երիտասարդ աղջիկների համար նախատեսված գիշերօթիկ դպրոց։ Սկզբում որոշված չէր, որ Ջեյն ևս պետք է գնա այնտեղ, բայց վերջում նա այնուամենայնիվ ընկերակցել է ավագ քրոջը։ Աղջիկների մոր խոսքերով՝ «Եթե անգամ Կասանդրայի գլուխն այնտեղ կտրելու լինեին, Ջեյնը ևս նրա հետ կգնար, որպեսզի իր գլուխն էլ կտրեին»։

Օսթին քույրերին տանը դասավանդել են նկարչություն և դաշնամուր։ 1791 թվականին Կասանդրան Ջեյնի «Անգլիայի պատմությունը» ձեռագրի համար նկարել է բրիտանական կայսրությունների նկարներ[2]։ Կասանդրա Օսթինը հայտնի է նաև իր քրոջը նվիրված երկու նկարներով։ Առաջինը նկարել է 1804 թվականին, որտեղ Ջեյնը նստած է ծառի տակ՝ գլուխը հակառակ կողմը շրջած, իսկ երկրորդը դիմանկար էր, որը նկարել է 1810 թվականին[3]։ Դիմանկարն այժմ պահվում է Լոնդոնի դիմանկարների ազգային պատկերասրահում[4]։

Ջորջ Օսթինը ֆինանսապես այնքան էլ ապահովված չէր, իսկ գումար աշխատում էր գյուղի երեխաներին Օքսֆորդի համար նախապատրաստական դասեր տալով[5]։ Օքսֆորդի համալսարանըն ավարտելուց հետո՝ 1794 թվականին, նրա նախկին աշակերտներից Թոմաս Ֆոուլը նշանադրվել է Կասանդրայի հետ[5]։ Ֆոուլին ամուսնանալու համար գումար էր անհրաժեշտ, ուստի որոշ ժամանակով միացել է նավատորմի, որտեղ[5] 1797 թվականին մահացել է դեղին տենդից։ Օսթինը նրանից ստացել է 1000 ֆունտ ստեռլինգ ժառանգություն, որը նրան տվել է ֆինանսական անկախություն։ Կասանդրան, ինչպես Ջեյնը, երբեք չի ամուսնացել[5]։

Երբ 1805 թվականին մահացել է նկարչուհու հայրը, նա, քույրը և իրենց մայրը տեղափոխվել են Սաութհեմփթոն և հինգ տարի ապրել են եղբոր՝ Ֆրանցիս Օսթինի և նրա ընտանիքի հետ։ Նրանք կրկին անգամ տեղափոխվել են 1809 թվականին և ապրել նույն գյուղի մենատներից մեկում։

Ջեյնը մահացել է 1817 թվականին, իսկ Կասանդրան նրա մահից հետո ոչնչացրել է քրոջ նամակների երկու երրորդ մասն իր մահից մի քանի տարի առաջ՝ 1843 թվականին[2]։ Կասանդրան շարունակել է ապրել նույն տանը իր մոր և ընտանիքի ընկեր Մարթա Լոյդի հետ։ Նրա մայրը մահացել է 1827 թվականին, իսկ Մարթան, ամուսնանալով նրա եղբոր՝ Ֆրանկի հետ, հեռացել է 1828 թվականին։ Թեև Կասանդրան արդեն միայնակ էր ապրում մենատանը, բայց շարունակում էր այցելել իր մտերիմներին։ 1845 թվականի մարտին եղբոր՝ Ֆրանկի տուն այցելելու ժամանակ ստացել է սրտի կաթված։ Ֆրանկը, որ այդ ժամանակ, չնայած 71 տարեկան լինելուն, դեռ աշխատում էր ամերիկյան նավատորմում, ստիպված էր կաթվածահար քրոջը միայնակ թողնել տանը։ Մի քանի օր անց՝ 1845 թվականի մարտի 22–ին, Կասանդրան մահացել է 72 տարեկան հասակում։ Նրա մարմինն ուղարկել են իր հայրենի գյուղ և թաղել այնտեղ՝ իր մոր կողքին[6][7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Kindred Britain
  2. 2,0 2,1 "Cassandra Austen Արխիվացված 1 Մարտ 2007 Wayback Machine". (n.d.) Jane Austen Centre Magazine. Retrieved 31 December 2006.
  3. Jane Austen (1810) by Cassandra Austen, National Portrait Gallery
  4. "A New Portrait of Jane Austen Արխիվացված 15 Մարտ 2007 Wayback Machine". (2003). Jane Austen's Regency World. Retrieved December 31, 2006.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Berkshire Family Historian Արխիվացված 2009-06-05 Wayback Machine. Retrieved: 11 October 2007
  6. St Nicholas parish history Արխիվացված 2018-09-28 Wayback Machine Retrieved: 11 October 2007
  7. "St Nicholas, Chawton, Hampshire." (2004). Ukgraves.info. Retrieved: 31 December 2006.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասանդրա Օսթին» հոդվածին։