Կասկածելիների մասին օրենք

Կասկածելիների մասին օրենք (ֆրանսերեն՝ Loi des suspects), օրենքն ընդունվել է 1793թ սեպտեմբերի 17-ին Ֆրանսիայում տեղի ունեցած հեղափոխության ժամանաակաշրջանում (ֆրանսերեն՝ Décret du 17 septembre 1793 relatif aux gens suspects), այս օրենքը վերաբերվում է այսպես կոչված «կասկածելի մարդկանց»։

Այս օրենքը ընդունվել է Դոմինիկո Մերլինի և Կամբասերեսի ջանքերով [1][2]։ Օրենքը չեղարկվել է Դիրեկտորիայի հաստատման ժամանակ։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզում Անվտանգության գլխավոր կոմիտեր դերը վերապահված էր հեղափոխական կոմիտեններին։ Հեղափոխական Դանտոնը հայտարարեց, որ հեղափոխական կոմիտենների խնդիրը երկրում քաղաքացիական դիկտատուրա հաստատելն է՝ հանուն ազատության։ Մյուս հեղափոխական Բիո-Վարենը հեղափոխական կոմիտենները նմանեցրեց Դամոկլյան սրի հետ, որոնք պետք է կախված լինեին յուրաքանչյուր այսպես կոչված « կասկածելի քաղաքացու» գլխին։ 1793թ մարտի 21-ի հրամանագրով երկրի յուրաքանչյուր համայնքում պետք է ստեղծվեր 12 հոգուց բաղկացած հանձնաժողով, որոնց գործառույթը պետք է լինել այսպես կոչված «կասկածելի մարդկանց» հայտնաբերելը։ Վերը նշված կոմիտենները պետք է կոչվեին վերահսկիչ կոմիտեններ և նրանք պետք է իրականացներին այդ «կասկածելի մարդկանց» վտարումը երկրից[3]։ Շուտով վերը նշված Փարիզյան կոմիտեները սկսեցին չարաշահել իրենց լիազորությունները սկսեցին անհարկի ձերբակալել մարդկանց։ Շուտով նրանք իենց վերաանվանեցին հեղափոխական կոմիտեններ։ Մայիսի 28-ի հրամանագրով արգելվեց նրանց անվանել հեղափոխական կոմիտեններ,սակայն այս հրամանից հետո էլ նրանք շարունակում էին իրենց անվանել հեղափոխական կոմիտեններ, ի վերջո հեղափոխական Բարերը սեպտեմբերի 5-ին առաջարկեց ընդունել նրանց հեղափոխական կոմիտեներ անվանումը, և այդ անվանումը հաստատվեց հատուկ կոնվեկցիայով[3]։

Ժիրոնդիստների նկատմամբ Մոնտանյարդների հաղթանակից հետո երկրում, այդ թվում Փարիզում ստեղծվեցին հասարակական անվտանգության կոմիտեներ։ Հունիսի 4-ի հրամանագրով ճանաչվեց նրանց գոյությունը, սակայն երկու օր անց բոլոր այդ կոմիտեները,որոնք ղեկավարում էին հեղափոխականները,ենթարկվեցին Հանրային անվտանգության կոմիտեին։ Սեպտեմբերի 5-ին այդ կոմիտեների բոլոր անդամներին թույլատրվեց խուզարկություններ կատարել և ձերբակալել «կասկածելի մարդկանց»[3]։

«Կասկածյալների մասին օրենքը» ( ընդունվել է 1793թ. սեպտեմբերի 17, հրապարակվել է սեպտեմբերի 19-ին), այս օրենքի համաձայն հրամայվեց հեղափոխական կոմիտներին կազմել կասկածյալների ցուցակը և ձերբակալել նրանց[3]։ Զինված ուժերի հրամանատարները կոմիտեների հրամաններով պարտավոր էին ձերբակալություններ կատարել։ Փարիզի կոմիտեները մարդկանց բանտարկեցին առանց բացատրության[3]։

Դիմադրութուն օրենքի նկատմամբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերի 18-ին Լեկոինտրը ընդիմացավ այս օրենքի դեմ և հասավ նրան որ վերը նշված կոմիտենները, որոնք ըստ այս օրենքի իրավասու էին ձերբակալել մարդկանց պարտավորվեցին տրամադրել ձերբակալվածներին նրանց ձերբակալման արձանագրությունների պատճենները, որտեղ պետք է նշվեր նրանց ձերբակալելու դրդապատճառները, սրանով ձերբակալվածներին ու նրանց ընտանիքներին հնարավորություն տրվեց բողոքարկել ձերբակալման որոշումները Ընդհանուր անվտանգության կոմիտեին,որը կարող էր հաստատել կամ չեղարկել ձերբակալության ակտը[3][4]։ Հեղափոխական կոմիտեները համագումարում բողոքեցին այս որոշման դեմ՝ նշելով որ այդ արձանագրություններ կազմողները ակամա սխալներ կանեն արձանագրություններում, ինչից կօգտվեին հակահեղափոխականները։ Կոնվենցիան հարցը փոխանցեց Ընդհանուր անվտանգության կոմիտեին,ով պաշտպանեց հեղափոխականների առաջադրած տեսակետը[3]։ Լեկոինտրը բողոքեց. նրան աջակցում էր դանտոնիստ Ֆիլիպոտը։ Ի պաշտպանություն այդ «կասկածելի մարդկանց» վերջինս հանդես եկավ հայտարարությամբ որ հրամանագիրը «հայրենասերներին հուսահատության է հասցրել։ Ֆորմալիզմի հնարքներին անծանոթ այս պարզ ու առաքինի մարդիկ կորցրել են իրենց եռանդը։Նրանց այս հրամանագրով ոչ թե դատելու են այլ նրանք ենթարկվելու են հալածանքների»։ Այս անգամ Կոնվենցիան լսեց Ռոբեսպիերին և չեղարկեց օրենքը[3]։

Օրենքի հետևանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենքի չեղարկումից քիչ առաջ ձերբկածյալների թիվը, ըստ Հանրային անվտանգության կոմիտեի ցուցակների, մոտ 400 հազար էր,օրինակ՝ Արրասում գտնվող բանտում բանտարկված էին,ածխի վաճառականն իր կնոջ և 7-ից 17 տարեկան 7 երեխաների հետ,այրին 4 մանկահասակ երեխաների հետ,մեկ այլ ազնվական այրի իր 9 երեխանների հետ, 6 երեխա, ովքեր կորցրել էին իրենց մորը ու հորը [3]։ Թե ինչպես են պահվել կասկածյալները, կարելի է դատել օրինակներով։ Օրինակ՝ նանտ քաղաքի բանտերից մեկում բանտարկված 13 հազար մարդկանցից 3 հազարը մահացել է տիֆից և վատ սնվելուց։ Ստրասբուրգ քաղաքում 90 բանտարկյալներից 66 հոգին մեկ շաբաթվա ընթացքում պետք է տեղափոխեին հիվանդանոց[3]։ Բռնագրավված «կասկածելի» գույքից եկամուտը կազմել է հարյուր միլիոնավոր ֆրանկ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ««17 septembre 1793 — Au nom du Comité de législation, Merlin fait adopter la fameuse loi des suspects» / Сhronologie de la vie de Merlin de Douai (1754—1838)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-03-03-ին. Վերցված է 2013-12-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 19 (օգնություն)
  2. «C'était Merlin (de Douai) qui était l’auteur de cette fameuse loi des suspects adoptée par le comité de législation, présidé par Cambacérès» / Souvenirs de la Marquise de Créquy, т. VIII, глава V.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 «Террор». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. ««Le 27 du premier mois (18 octobre 1793), Lecointre, préludant à la campagne des Indulgents contre la Terreur, avait fait décréter que les comités révolutionnaires ne pourraient faire arrêter personne sans motiver leurs décisions, qu'ils seraient tenus de communiquer sous trois jours au Comité de Sûreté générale de la Convention.» / Le carnet de Robespierre (septembre-décembre 1793)». Արխիվացված է օրիգինալից 2021-01-30-ին. Վերցված է 2013-12-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)